// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ՎՏԱՆԳՈՒԱԾ
«Թուլութիւնն ստեղծւած է սնուցանելու ոյժը»

Պիտ ապրի' եւ հայ ժողովուրդը: Պիտ ապրի՛, որովհետեւ այդպէ՚ս է ուզում ինքը:
Բայց ի՞նչպէս, ինչի՞ շնորհիւ, ի՞նչ տւեալներով, գրաւակա՞նը: Չգիտեմ, մեր ժողովուրդը գիտակցո՞ւմ է, թէ երբեք իր գլխովին կորչելու վտանգն այնքան մեծ չի եղել, ինչպէս այսօր:
Գիտակցո՞ւմ է, թէ անցեալում իր վիճակը, իր ֆիզիքական գոյութեան ապահովութեան տեսակէտից աւելի նւազ մտահոգիչ է եղել, քան այսօր: Մինչեւ իր ազատագրական ընդվզումները օտար լծերի տակ, մի տեղ որպէս պարզ ստրուկ, մի այլ տեղ՝ հաւատարիմ հպատակ եւ ամէն տեղ՝ իր քրտինքով տիրող տարրը կերակրող - նա հանդուրժելի էր իշխող ժողովուրդների կողմից: Սակայն այսօր նա այն չէ, ինչ որ էր երկու-երեք տասնեակ տարի առաջ: Նրա հոգեբանութեան հետ փոխւել է եւ իր վիճակը: Թրքահայկական նահանգներն այժմ անհայաբնակ են, ինչպէս մեծ գերեզմաններ: Արարատեան դաշտի մի մասն է այժմ հայի հայրենիքը, ընկած մահմեդական երկրների ճանապարհի վրայ - մի կամուրջ՝ Արեւմուտքի եւ Արեւելքի մահմեդականութեան համար:
Այժմ նրա աշխարհագրական դիրքը աւելի մտահոգիչ է, քան իր քաղաքական ճակատագիրը:
Հանրածանօթ իրողութիւն է, որ ռուսական տիրապետութիւնից ազատւելու ցանկութեամբ թաթար Ադրբէյջանն երազել է եւ պիտ երազի մի օր տաճիկներին տեսնելու Անդրկովկասում:
Ծանօթ իրողութիւն է եւ այն, որ Տաճկաստանը փորձել է եւ պիտի փորձի մի օր Ադրբէյջանի եւ Դաղստանի իսլամութիւնը, ինչպէս եւ Անդրկովկասի բնական ամրութիւնները դարձնելու պատնէշ Ռուսաստանի դէմ:
Ասել է՝ մեզ, մեր ժողովրդին վիճակւած է մի օր կենաց ու մահու կռիւ մղելու համիսլամ երկրների՝ մեր վրայով իրար միանալու ձգտման դէմ: Դժւարի՛ն պայքար:
Բացէ՛ք քարտէսը եւ ձեր տեսողութիւնը սեւեռէ՛ք այն փոքրիկ տարածութեան վրայ, որը կազմում է այսօրւայ Հայաստանը՝ Արարատեան դաշտի մի մասը եւ Սիւնեաց երկիրը:
Աչքի անցկացրէ՛ք այն գիծը, որը նրա արդի սահմաններն է կազմում: Տաճիկները Իգտիրում՝ էջմիածնի պատերի տակ: Թաթարը Շարուրում՝ Երեւանի պատերի տակ: Նոյնը Նախիջեւան-Օրդուբադում՝ դարանամուտ՝ Սիւնիքի թիկունքում: Արեւելքից էլ՝ Ադրբէյջանը: Տեսնո՞ւմ էք. դա այլ բան չէ, քան մի երկաթէ օղակ հայ երկրի շուրջը:
Կայ՝ մեր երկրի եւ ժողովրդի ինքնապաշտպանութիւնը դժւարացնող եւ մի այլ պարագայ:
Դիմէ՛ք քարտէսին, նա կը պարզի ձեզ եւ այդ դժբախտ պարագան: Վտանգի դէպքում թշնամին ժամերի ընթացքում կը բաժանի Ալէքսանդրապօլը Երեւանից, իսկ վերջինը՝ Սիւնիքից: Քարտէսը ցոյց կը տայ եւ հետեւեալը. Արաքսի ափով Ադրբէյջանին միանալու համար մահմեդակա- նութեանը հարկաւոր է 2-3 ժամ:
Նոյնը մի այլ գծով՝ Սիսիանի վրայով, կարող է միանալ Ադրբէյջանին գրեթէ նոյնքան ժամանակի ընթացքում: Նոյնը ժամերի ընթացքում կարող է անել եւ Կապանի վրայով: Սեղմ ասած՝ Արեւելքի եւ Արեւմուտքի մահ- մեդականութիւնը ժամերի ընթացքում առնւազն եօթը տեղով կարող է զատել իրարից հայկական գաւառակները եւ միանալ, ի հարկէ, հայ ժողովրդի վրայով:
Եթէ Հայաստանի աշխարհագրական դժբախտ դիրքի եւ նրա փոքրիկ ծաւալի հետ հաշւի առնէք նաեւ մեր ժողովրդի քանակը, նրա հատւածա- կանութիւնը, նրա քաղաքական իդէալը, նրա եւ իր իսլամ հարեւանների փոխյարաբերութեանց առանձնայատկութիւնը, ձեզ համար իր բովանդակ սպառնալիութեամբ կը պարզւի մեր ժողովրդի վտանգւած ապագան:
օանօթ վիճակի մէջ հայ ժողովուրդը իր արդի հոգեկան կառուցւածքով կարող է իր գոյութիւնը հրաշքով պահել: Այդ դրութեան մէջ վտանգւած է նրա ապագան: Բայց եւ այնպէս նա ուզում է ապրել որպէս ազգ եւ պիտ ապրի:
Բայց ինչպէ՞ս, ի՞նչ տւեալներով: Չկորչելու համար, մեր դարը եւ մեր աշխարհագրական դիրքն ու ծանօթ դժբախտ պայմանները, որոնց մէջ ապրում է մեր ժողովուրդը, պահանջում են լինել ուժեղ, էլի՛ ուժեղ եւ մի՛շտ ուժեղ: 
Ապրե՞լ ենք ուզում՝ լինենք ուժեղ ազգովին: Լինենք ուժեղ, ուժեղ ազգովին. ահա՛ հրամայականը: Լինենք ուժեղ այնքան, որ մեր անպարտելիութիւնը առ ոչինչ դարձնի մեզ ծանօթ այն բոլոր դժբախտ պայմանները, որոնք դժւարացնում են մեր ցեղի ինքնապաշտպանութեան գործը:
Թւական, թեքնիք, ընդհանրապէս նիւթական տեսակէտից մեր ժողովուրդը, հասկանալի պատճառներով, երբեք չի կարող ուժեղ լինել իր հարեւաններից: Սակայն ոյժը՝ միայն նիւթական ազդակները չեն, այլ եւ մի ժողովրդի առաքինութիւնները:
Կայ հոգեբանական գերադասութիւնը, կայ բարոյական ոյժը - աշխարհի պէս հին, բայց միշտ էլ թարմ եւ հրաշագործ, որին տիրապետող ազգը քիչ անգամ է գլուխ ծռել իրենից նիւթապէս տասնապատիկ ուժեղ թշնամու առաջ:
Բարոյակա՛ն ոյժն է գօտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհաւասար կռւում. նա՛ է դէպի յաջողութիւն ու յաղթանակ առաջնորդում թւապէս թոյլերին՝ մեծամեծ հակառակորդների դէմ: Նա՛ եղել է եւ է՛ այսօր միակ ապաւէնը մեզ նման փոքր ժողովուրդների:
Եւ այսօր, մեր դրութեան մէջ, միայն նա՛ - բարոյական ոյժը, կարող է ապրեցնել մեզ: Ուրեմն, ճանաչենք նա որպէս մի ընդհանուր Աստւածութիւն, լինենք ուժեղ - արեւի տակ մեր տեղն ու գոյութեան իրաւունքը պահելու համար:

Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (26-Ապրլ-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 950 | Պիտակներ: ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]