// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ՄԱՍ Ե

Եկեղեցին

Դա վերագնահատումի պիտի ենթարկէ քրիստոնէական սիրոյ իր սխալ ըմբռնումը, որպէսզի դադարի թուլութիւնը առաքինութիւն համարել եւ սպանել մեր ժողովուրդի կամքը:
Սխալ է ըմբռնել դա քրիստոնէական սիրոյ խորհուրդը եւ դրա հետեւանքով ամբողջ դարեր պատճառ դարձել մեր ժողովուրդի անօրինակ ողբերգութեան:
Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատութիւն ունի, ում ոյժի բաժակը լցւած է յորդելու, թափւելու աստիճան: 
Արգասաւոր չէ' թոյլի սէրը: Քծնանքն է թոյլի ներումը:
Քրիստոսը սիրում էր, որովհետեւ ուժեղ էր. նա սիրում էր, որովհետեւ սիրելու եւ ներելու չափ հզօր էր:
Նրա անձնական կեանքը պիտ դառնայ Եկեղեցուն ուղեցոյց: Նրա մահւան խորհուրդը - հերոսական զոհաբերութիւն: Նա զոհաբերեց, որովհետեւ գաղափարի հերոս էր: Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել: Անընդունակ է թոյլը ինչպէս սիրոյ, նոյնպէս եւ զոհաբերութեան: Մի ժողովուրդ, որն ընդունակ չէ այս երկու առաքինութեան - դիպւածների կը պարտի իր գոյութիւնը:
Քրիստոնեան նա' չէ, ով քրիստոնէական վարդապետութեան տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մէջ եւ տկարացել կորչելու աստիճան, այլ նա, ում մէջ մի քիչ քրիստոսութիւն կայ - մի կայծ ամենահզօր աստւածամարդու հոգուց:
Նա ամենակարողն էր, ամենահզօր - մենք առնւազն կարող եւ հզօր պիտի լինինք, որպէսզի կարողանանք սիրել եւ զոհաբերել:
Սխալւել, չարաչար սխալւել է մեր Եկեղեցին՝ «տնանկ»ների եւ «սնանկ»ների բարոյականութիւն քարոզելով:
Սրանից յետոյ սիրոյ եւ զոհաբերութեան ընդունակ արի ժողովուրդի մասին պիտ խօսի, եթե ուզում է, որ քրիստոնէութեան հետքերը մնան Փոքր Ասիայում եւ Հայաստանում:
Ուժե՛ղ եւ արիակա՛ն ժողովուրդ, այնպիսին, որ ընդունակ լինի արհամարհել մահը՝ յանուն իր սեփական գոյութեան:
Այսպիսով կ՛ապրի ոչ միայն հայութիւնը, այլ եւ Հայոց եկեղեցին: Ինքնապաշտպանութիւնը հայ ժողովուրդի - ահա Հայ եկեղեցւոյ նոր հաւատամքը:
Չընդունե՞ց այս ճշմարտութիւնը, չքարոզե՞ց, չտարածե՞ց ամէն օր այս փրկարար գաղափարը, իր բոլոր միջոցներով չնպաստե՞ց մեր ինքնապաշտպանութեան գործին - կործանւած է դա:

Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (21-Ապրլ-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 1603 | Պիտակներ: ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]