// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ԲԱՐՈՅԱՇՈՒՆՉ ՄԹՆՈԼՈՐՏ
«Ազգերին, որպէս իրենց ստւերը, հետեւում է իրենց արժանի բախտը»

Իր ճակատագրի դարբինն է ամէն մի ժողովուրդ: Վաղ թէ ուշ, նա դառնում է այն, ինչ որ ուզում է լինել այսօր:
Այսօրուայ նրա իդէալը - դա միաժամանակ ե՛ւ մարգարէացումն է, ե՛ւ խոստումն այն բանի, ինչ որ վերջ ի վերջոյ պիտ դառնայ նա:
Անհատ, խմբակցութիւն, ժողովուրդ - հոգեբանօրէն այլ բան չեն այդ բոլորը, քան իրենց իդէալի ստեղծագործութիւնը:
Մարդկային բոլոր ցեղերը բոլոր ժամանակներում ունեցել են մի որոշ իդէալ - որպէս մի իւրատեսակ ոգի, որը իմաստ եւ վեհութիւն հաղորդելով նրանց կեանքին՝ փրկել է նրանց բարոյական փտութիւնից: 
Չկա՛յ աւելի զարհուրելի բան, քան աննպատակ գոյութիւնը: Յանցանք է դա, մահացու յանցանք:
Նպատակն է թելադրում գերագոյն պարտականութիւններ. նա պահանջում է ճիգեր ու զոհողութիւններ, որոնց մէջ կոփւում են անհատի եւ ժողովրդի լաւագոյն առաքինութիւնները, որոնց կատարումը, Աքիլլէսի նիզակի նման, բուժում է իր հասցրած վէրքերը:
Նպատակն է բարոյապէս շարժում անհատներն ու ժողովուրդները: Նա փրկում է մահացու ճահճացումից եւ բարոյական անկումից: Անհատի եւ ազգի գոյութեան արեւն է նպատակը: Նա լուսաւորում է եւ ջերմացնում մեր անցնելիք ճանապարհը: Նա համախմբում է մեր ոյժերը, լարում մեր կամքերը, եւ անդիմադրելիօրէն քաշում մեզ դէպ իրեն՝ դէպ յաղթանակ: Դժւարին, բայց թագաւորական է իդէալի ճանապարհը: Նրա ծայրին՝ դէպ իդէալի հեւիհեւ առաջացող ժողովրդին թագն է սպասում: Նրա ճանապարհով անցնողը դառնում է թագաւոր-ժողովուրդ:
Գերագոյն նպատակ ունի եւ մեր ժողովուրդը՝ միացեալ եւ անկախ հայրենիք:
Բայց շնորհիւ տիրող հասկացութիւնների, տեսակէտների, ձգտումների քաոսի եւ սրա առաջացրած առօրէական աննպաստ հոգեբանութեան, նրա մի մասի մէջ սկսել է գունատւել այդ նպատակը: Նրա մէջ թուլանալ է սկսել ձգտումը դէպի նպատակը: Եւ նա, որ գոյութեան կռւում չկորչելու համար հրամայողաբար պիտ լինէր անխորտակելի ժայռ, իր աննպատակ գոյութեամբ պիտ դառնայ փոշէ բլուր:
Խոզերն ու նիւթապաշտները չեն սիրում կտրել իրենց հայեացքը ցեխից:
Մենք, որ նիւթակրօն խոզութեան մէջ անհատի եւ ժողովրդի բարոյական անձնասպանութիւն ենք տեսնում, աւելի յաճախ նայենք վերեւ եւ հեռուն:
Մարքսից գերադասենք Կարլէյլը, Հեգէլից՝ էմերսընը:
Լինե՛նք գաղափարապաշտ:
Նիւթապաշտութեան առջեւից ընթանում է զզւելի ֆիլիստերականութիւնը (քաղքենիութիւնը - խմբ.), իսկ այդ վերջինը նախապատրաստում է բարոյական անկումը անհատի, ազգի:
Փրկարար դեր պիտ կատարէին մեր թերթերն ու գրողները, եթէ իրենց ընթերցողներին յաճախ հնարաւորութիւն ընձեռնէին, մոռացութեան տալու անփառունակ եւ տխուր ներկան եւ ապրելու անցեալի փառքերով ու ապագայի յոյսերով:
Հոգեպէս մանրանում եւ ճահճանում են միայն ներկայով կլանւած հասարակութիւնները: Կէս կեանքով են ապրում այն ժողովուրդները, որոնք - հեռու անցեալի եւ ապագայի ազդեցութիւններից - իրենց կեանքին չեն խառնում իրենց անցեալի փառքերն ու ապագայի յոյսերը: Այդպիսիները վտանգում են իրենց ապագան, փորում իրենց սեփական գերեզմանը:
Կայ բարոյական մթնոլորտը, ուր, ինչպէս եւ մեզ շրջապատող մթնոլորտում, տեղի են ունենում մակընթացութիւններ ու տեղատւութիւններ մտքերի, գաղափարների, զգացումների, որոնք շնչում է մարդս, իւրացնում եւ փոխանցում իր նմաններին:
Վսեմ ու ազնիւ գաղափարներով լցնենք այդ մթնոլորտը - գաղափարներ, որոնք սրբէին, մաքրէին մեր կեանքը, արի եւ առաքինի դարձնէին մեզ, մեծ եւ փառահեղ գործերի մղէին մեզ:
Գաղափարներ, որոնք հակաթոյն լինէին բոլոր տեսակի անբարոյացուցիչ եւ քայքայեցուցիչ ազդեցութիւնների դէմ:
Գաղափարներ, որոնք փրկել ու փրկում են անհատներն ու ժողովուրդները բարոյական նեխութիւնից:

Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (20-Ապրլ-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 876 | Պիտակներ: ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]