// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ
«Ինքնապաշտպանութիւն - դա միակն է արւեստներից, որի թերութիւնները գրչի, վրձինի, մուրճի փոխարէն սրբագրում է թշնամու արնոտ սուրը»

Ինքն իրեն յարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանութեան յոյսը դնում է նախ իր բազուկի, իր զէնքի վրայ:
Իր ոյժերից զատ ամէն ինչի ապաւինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու:
Ահա' թէ ինչու անկախութեան բարիքներից լիուլի օգտւելու իրաւունքը ձեռք բերելու համար, ժողովուրդները նախ հրամայողաբար ձեռք են բերում ինքնապաշտպանութեան բարդ արւեստը, որը պահանջում է լինել ուժեղ, էլի' ուժեղ եւ մի՚շտ ուժեղ:
Եղիր այնքան ուժեղ, խրատում է պատմութիւնը, որ թշնամիդ չյանդգնի յարձակւելու:
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վայրկեան պատրաստ ես պատերազմելու, եւ նա կը հրաժարւի զինու ոյժով քեզ անհանգստացնելու մտքից - ահա' սկիզբն ու վախճանը քաղաքական իմաստութեան:
Ինքնապաշտպանութիւն - դա միակն է արւեստներից, որի թերութիւնները գրչի, վրձինի, մուրճի փոխարէն սրբագրում է թշնամու արնոտ սուրը: Ապահով չէ այն ժողովուրդը, որը կատարելապէս չի տիրապետում այդ արւեստին:
«Մի զինւոր սպանում է Արքիմեդին»:
Ոչինչ արժէ բազմարւեստ ժողովուրդը, եթէ նա անվարժ է, թոյլ է այդ արւեստի մէջ:
Տխուր ապացոյց ասածներիս - արեւմտահայութեան մի մասի կրաւորական ոչնչացումը: 
Մի ժողովրդի՝ անկախ կեանքի բարիքներից յարատեւօրէն օգտւելու համար անհրաժեշտ է երկու բան, առաջինը՝ ինքնայարգանք, երկրորդը՝ ռազմունակութիւն:
Մեր պատմութեան մէջ մի բան միշտ էլ ինձ ցաւով եւ ամօթով է լցրել: Դա մեր ժողովրդի մի մասի կրաւորական նահատակութիւնն է: Հարիւր հազարաւորները հեզաբար առաջնորդւել են դէպի ձորերն ու ծովափերը՝ ոչնչացւելու:
Արգահատելի է կրաւորաբար նահատակւող ժողովուրդը: Նա տուժում է եւ բարոյապէս: Նա իր նկատմամբ առաջացնում է արգահատանք եւ ոչ յարգանք: Նրա համար գուցէ եւ ցաւեն, բայց նրան չեն զինակցի: Թոյլերը զինակից չեն ունենում: Անբարեկամ են մնում այն ժողովուրդները, որոնց մէջ մեծ թիւ են կազմում անհայրենասէրները, անմարտունակները, անարիները - տարրեր, որոնց վտանգի ժամանակ միշտ էլ վիճակւում է աճեցնելու կրաւորական զոհերի թիւը:
Մի ժողովրդի բարոյա՜քաղաքական արժէքը մատնում է նրա ինքնապաշտպանութիւնը:
Նա այն է, ինչ որ են իր որդիները՝ կռւում, կռւադաշտում: Նրա մարտիկները գիտե՞ն հեգնել մահը - նա ուժեղ է եւ արժանի յարգանքի:
Նա կարող է ժամանակաւորապէս պարտւել, տեղի տալ, բայց չի կոր- չի: Նրա բարեկամութիւնը կը փնտռեն բոլորը, նրան կը զինակցեն բոլորը: Անփառունա՞կ է նրա մարտիկների մահը - նա թոյլ է, յարգանք չներշնչող, անբարեկամ, անզինակից եւ յաճախ՝ ողբերգօրէն մենակ: Արիութիւնը, Կարլայլի անմահ արտայայտութեամբ, եղել եւ շարունակում է մնալ որպէս «յաւիտենական պարտականութիւն»: Այս բարձր յատկութիւնն է փրկում ազգերը ֆիզիքական եւ բարոյական անկումից: Արիութիւնը - դա այն արժէքն է, որով ժողովուրդները գնում են իրենց անկա- խութիւնը: Ազատ եւ անկախ հայրենիք ունենալու, ազատ եւ անկախ ապրելու իրաւունքն է արիութիւնը:
Ամէն մի կռւից յետոյ պարզւում է հետեւեալը. սպանւած՝ այսքան, վիրաւոր՝ այսքան, անյայտ կորած՝ այսքան:
Անյայտ կորածները - դա վատասիրտ դասալիքներն են, թշնամու բարեկամները: Տարբերութիւնը սրանց եւ կրաւորական զոհերի միջեւ այն է, որ սրանք մեռնում են միայն բարոյապէս:
Ողբալի է այն ժողովուրդը, որն իր ինքնապաշտպանութեան կռիւներում կրաւորաբար մեռածների - ֆիզիքապէս թէ բարոյապէս - մեծ թիւ է տալիս:
Խղճալի՛ է նման ժողովուրդը, որի մէջ «անյայտ կորածները» վտանգի ժամանակ լեգէոն են կազմում:
Նման ժողովրդի ամէն մի պարտութիւնը դառնում է նրա Վատերլօն, նրա վերջնական պարտութիւնը:
Դա կարող է մի օր անյայտանալ, կորչել, տալով իր տեղը զօրաւորին, ռազմունակին, արիին:
Եթէ քաջ ես, ժողովուրդ, քեզ հետ են անգամ քո երկրի դէմ պատերազմական գործողութիւններ սկսած թշնամիներդ, քեզ հետ է նրանց համակրանքը: Ահա' ոյժն ու արժէքը արիութեան, քաջութեան: Եթէ քաջանուն ես, ժողովուրդ, քեզ հետ են շատերը, քեզ հետ են բոլորը:
«Մի օր մեզ պէտք կը գայ»,- մտածում են քաջ ժողովրդի հարեւանները եւ խախտելով իրենց չէզոքութիւնը, նետւում են կռւադաշտ նրա համար եւ նրա հետ կողք-կողքի կռւելու թշնամու դէմ:
Չքանալու դատապարտւած անարի ժողովրդի հետ ոչ ոք է կապում իր ճակատագիրը: Ոչ ոք թոյլերի անխուսափելի պարտութիւնը բաժանելու յիմարութիւնը ունի: Ոչ ոք է իր զէնքի պատիւը վտանգի դնում մարդասիրաբար:
ժողովուրդները եւ սրանց կառավարութիւները մարդասէր չեն եւ չեն լինում: Եւ ոչ ոք իրաւունք ունի պահանջելու սրանից՝ մեռնել մեռնողի հետ:
Ահա' թէ ինչու ժողովուրդներն անկախ ապրելու համար պարտադրօ- րէն նախ ցոյց են տալիս, որ իրենց մէջ երկաթ կայ, որ իրենց որդիները արիաբար մեռնել գիտեն, որ կրաւորական զոհերը՝ գերեզմանում, իսկ դասալիքները՝ իրենց երկրում տեղ չունեն:
Աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին, որոնց առաջ խոչերն ու խոչընդոտները վերածւում են մարմարիոնէ սանդուխների դէպ առաջ ու վերեւ, դէպ յուսալի ապագան: Լինենք ուժեղ:
Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (20-Ապրլ-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 998 | Պիտակներ: ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]