// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ԴԱՍՏԻԱՐԱԿԻՉ ՏՕ՛ՆԵՐ
«Ամենափառաւորը տեսարաններից - դա ժողովն է մի ժողովրդի»

Իմ օտարազգի բարեկամներից մէկը մի օր հարցնում էր ինձ. «Մի՞թէ հայերդ ազգային որեւէ տօն չունէք: Հրեաների խանութները կարելի է յաճախ փակ տեսնել, իսկ հայերինը միշտ էլ բաց են»: 
Նոյն զարմանքը կարող է յայտնել ե՛ւ յոյն ե՛ւ ռոման ե՛ւ եւրոպացի մտաւորականը:
Մեր ազգային տօները շարունակում են մնալ մեր Եկեղեցու սեփականութիւնը:
Հայ ժողովրդի նիւթականապէս ապահով եւ նիւթականացած մասը իրեն ազգայնօրէն եւ մարդկօրէն պարտական չի զգում յարգելու իր ազգային տօները:
Այդ նւիրական օրերին հանդիսատեղիներում կարելի է տեսնել մեր ժողովրդի խոնարհ տարրերին միայն, իսկ նիւթականացած բարեկեցիկը, հարուստը - չնչին բացառութիւնով - չի երեւայ այդ օրերին: Նա միջոցներ ունի, օտար երկնքի տակ ապրելու լայն հնարաւորութիւն ունի նա:
Նրան պէտք չէ հայրենասիրութիւնը: Կա՞յ հայրենիք - լա՛ւ, չկա՞յ - ոչի՛նչ, առանց նրան էլ կարելի է ապրել:
Իսկ հայ կապիտալիստնե՞րը. արժէ խօսել սրանց մասին: Չէ՞ որ սրանք ազգ չունեն, հայրենիք չեն ճանաչում: Չէ՞ որ սրանց սրբազան հայրենիքը շահաշատ շուկան եւ մեծածախս հաճոյավայրերն են: Սրանք դուրս են ապրում ազգերից ու մարդկութիւնից: Պարտականութիւններ չունեն սրանք: Մարդ չեն սրանք:
Ա՜հ, այդ «վատ սրտի ու լաւ ստամոքսի» տէրերը. իրենց նիւթական բաւականութիւնների համար միայն ապրող մարդատիպ անասուններ, որոնք օտարի համար աշխատող ազնիւ անասունի արժէքն իսկ չունեն: Տմա՛րդ արարածներ, որոնց մասին ասել է մի գրող. «Զա՛րկ կրծքին, դատարկ ձայն կը տայ»:
«Կայ մի կարգադրութիւն,- ասում է հռչակաւոր Ռոբեսպիէրը - որը պէտք է համարել որպէս էական մասը ընդհանուր դաստիարակութեան»: Խօսքս ժողովրդական տօների մասին է: Հաւաքէ՛ք մարդկանց եւ դուք նրանց կը դարձնէք աւելի բարի: Հաւաքւած մարդիկ պիտ աշխատին հաճոյանալ իրար, իսկ հաճոյանալ կարող են միայն գործերով, որոնք նրանց դարձնում են յարգանքի արժանի: Տւէ՛ք նրանց միութեան մի ուժեղ մղում - բարոյական, քաղաքական - եւ սէրը դէպի ազնիւ գործերը, բաւականութեան հետ, կը թափանցեն նրանց սրտերի մեջ... Ամենափառաւորը տեսարաններից՝ դա ժողովն է մի մեծ ժողովրդի:
Տօները անկասկած կը լինեն միաժամանակ եւ ամենահաճելի կապը եղբայրութեան եւ ամենաուժեղ միջոցը վերածնութեան: Ունեցէ՛ք ընդհանուր տօներ հանրապետութեան համար: Ունեցէ՛ք մասնաւոր տօներ ամէն տեղի համար, որոնք պիտի վերականգնեն այն, ինչ որ եղծել են, կործանել անցքերը:
Թող բոլորը ճգնեն արծարծել ազնիւ զգացումներ - հրապոյրն ու զարդը մարդկային կեանքի - ազատասիրական ոգեւորութիւն, հայրենասիրութիւն»...

Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (20-Ապրլ-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 866 | Պիտակներ: ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]