// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ՄԵԾ ՄԵՌԵԼՆԵՐԻ
«Յիշէ զանոնք, որ գերեզմանին մէջ ննջելով սուրն իրենց գլխուն ներքեւը դրին: Քաջաց բարձն է սուրը»

Նահատակնե՜րը...
Այդ մեծ մեռելները ամենէն քիչ իրենց եւ իրենց կուսակցութեանց կը պատկանին, ամբողջովին՝ իրենց ցեղին եւ պատմութեան:
Իրենց ընտրած ճանապարհի բերմամբ նրանք կ՛աշխատեն ու կը զոհաբերեն այս կամ այն կուսակցութեան դրօշի տակ, նահատակւելով՝ նրանք կ՛ազգայնանան, կը դառնան սրբազան սեփականութիւնը ողջ ազգի:
Չկան կուսակցական նահատակներ ու հերոսներ, կայ ու կը մնայ ազգային մարտիրոսագրութիւնը եւ հերոսականը:
Սակայն այդպէ՞ս է հասկացել մեր ժողովուրդը. ո՛չ, դժբախտաբար:
Հետեւանքը: Մեր նկուն եւ ողբալի վիճակը:
Պատճառը: Կոյր եւ բարբարոս կուսակցամոլութիւնը - մի զարհուրելի ախտ, որ պիտ թուլանայ, որ ուժեղանանք ազգովին:
Այդ ուղղութեամբ պիտ աշխատեն դպրոցը, մամուլը եւ ի՛նքը՝ ժողովուրդը:
- Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը՝ ապերախտ ու բարբարոս, անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճիւնից կը բարձրանայ:
- Մի ժողովուրդ բարոյապէս այնքան է ուժեղ, որքան ջերմ է նրա պաշտամունքը դէպի իր մեծ մեռելները:
- Իր նահատակների, իր անմահների դէմ մեղանչող ժողովուրդը մեծապէս մեղանչում է իր ապագայի դէմ:
- Կրօններն այլ բան չեն, բայց եթէ պաշտամունք մեծ մեռելների:
Անկրօն է դէպ իր նահատակներն անտարբեր ժողովուրդը, ասել է՝ եւ
անհոգի, դատապարտւած բարոյական փտութեան:
- Մի ժողովրդի հզօրագոյն զինակիցները պատերազմի ժամանակ նախ եւ առաջ իր մեծ մեռելներն են:
- Խեղճ է այն ժողովուրդն, որն իր պայքարի եւ խոյանքների ժամանակ չի զգում, թէ իրեն աներեւութաբար զօրավիգում են իր մեծ մեռելները:
Չափւում են բանակները, ժողովուրդները, յաղթում՝ մեռելները:
- Իր անմահներից չօգտւող, ասել է՝ սրանց պաշտամունքը չունեցող ժողովրդի բովանդակ ոյժը իր թւի, իր քանակի մէջ է միայն:
Եօթնիցս վա՜յ նման ժողովուրդին՝ անփառունակ մահ ու մոռացում - ահա՛ նրա փայն ու բաժինը աշխարհից:

Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (20-Ապրլ-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 1279 | Պիտակներ: ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]