// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ԿՈՒՍԱԿՑԱՄՈԼՈՒԹԻՒՆ
«Կուսակցամոլը - դա թշնամին է իր ժողովրդի, բարեկամը՝ իր ժողովրդի թշնամիների»

Չկայ աւելի մեծ չարիք, աւելի մեծ աղէտ ժողովրդի համար - մասնաւորապէս մեզ նման փոքրիկ ժողովրդի համար - քան կոյր կուսակցամոլութիւնը: Այդ տարամերժ ոգիի համար չկան բացարձակ ճշմարտութիւններ, նրա համար չկայ հասարակական շահ, պետական բարոյական: Նրա համար օտար է այն ամէնը, ինչ որ իր կուսակցութեան կնիքը չի կրում: Ինչ որ իր կուսակցութեան ծնունդը չէ - անընդունելի է եւ անհանդուրժելի: օափահարելի է միայն այն, ինչ որ բղխում է իր կուսակցութիւնից: Կուսակցականօրէն կոյր այդ դժբախտ արարածի համար երկու անգամ երկու հաւասար է ամէն ինչի, միայն ոչ չորսի:
Նմանը ե՛ւ տեսնում է ե՛ւ չի տեսնում, ե՛ւ հասկանում է ե՛ւ չի հասկանում:
Սեւամորթին աւելի հեշտ է ճերմակցնել, քան սրան ընդունել տալ ամենապարզ ճշմարտութիւնը, օրինակ՝ համոզել թէ ամբողջութիւնը մեծ է, շատ է իր մի մասից:
Կուսակցամոլութեան չար ոգին աստիճանաբար մթագնում է սրանց բանականութիւնը, կլանում խիղճը, եւ, վերջ ի վերջոյ, ի սպառ սպանելով այդ դժբախտի բարոյական կարողութիւնները, դարձնում է սրան բարոյական ապուշ:
Քաղաքական ստախօսութիւն, հայհոյանք, կեղծիք, բանսարկութիւն, դաւեր - ահա՛ սրա «կուսակցաշէն գործունէութիւնը»:
Նա թունաւորիչն է ազգային կեանքի: Նա թշնամանք, ատելութիւն, 
անհամբերողութիւն է սերմանում միեւնոյն ժողովրդին պատկանող անհատների եւ խմբակցութիւնների միջեւ:
Նա ստեղծում է ներքին ճակատներ, ջլատում ժողովրդի ոյժերը: Նա հասարակութեան թշնամին է, բարեկամը իր ժողովրդի թշնամիների: Դա անէծքն է մեր կեանքի: Կուսակցամոլութեան թունալի ախտով բռնւած ժողովրդի ներկան տխուր է, ապագան՝ անյուսալի:
Այդ ախտով հիւանդ ժողովուրդը միշտ էլ ներքուստ պառակտւած է, միշտ էլ պատրաստի որս իր գիշատիչ հարեւանների համար:
Կուսակցամոլութիւն, կուսակցական եսականութիւն, անհամբերողութիւն - այս զզւելի ախտերը հետեւանք են երկու բանի. առաջինը՝ հոգեկան աղքատ կուլտուրայի, երկրորդը՝ ազգային եւ հասարակական զգացումների տհասութեան.
Հոգեպէս անառողջ է կուսակցամոլը: Ամէն ինչ կուսակցութեանս համար - ահա՛ սրա հասարակական բարոյականը:
«Պետութիւնը՝ դա ես եմ»,- ահա՛ նրա պետական բարոյականը: Սրա կուսակցական «զարգացումը», ասացինք, վերջ ի վերջոյ պսակւում է բարոյական ապշութեամբ. տխո՜ւր վախճան, որին դեռ ձգտում են հազարաւորները, որը, ի դժբախտութիւն հայ ժողովրդի, մեր որոշ կու- սակցութիւնների կողմից դեռ համարւում է քաղաքական առաքինութիւն:

Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (20-Ապրլ-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 962 | Պիտակներ: ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]