// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ՎՏԱՆԳԱՒՈՐ ՄՈԼՈՐՈՒԹԻՒՆԵՐ
«Հակաճառութիւնները ճշմարտութեան համար այն են, ինչ որ ստւերը պատկերների համար»

Ոչի՛նչ է ունեցել աշխարհը, որ իր որոշ թշնամիները չունենար: Անստւեր, անբիծ, անթերի միաժամանակ բոլորի կողմից չի համարւել եւ ո՛չ մի սկզբունք, ո՛չ մի սրբութիւն, ո՛չ մի արժէք:
Քննադատելի են համարւել աստւածներն ու աստւածութիւններն անգամ: Նոյն ճակատագիրն է ունեցել եւ հայրենասիրութիւնը: Եւ լաւ է, որ այդպէս է աշխարհը, այլապէս իրենց բովանդակ արժէքով երեւան պիտի չգային շատ բաներ, որոնցով կ՚արժէքաւորւի, կ՚իմաստնանայ, կը վեհանայ կեանքը:
Տգիտութիւն, եսականութիւն եւ աշխարհաքաղաքացիութիւն - ահա երեքը հայրենասիրութեան անհաշտ թշնամիներից: Առաջինի մասին պիտի չխօսեմ: Կոյրը մեղաւոր չէ, որ չի տեսնում: Մտաւոր կուրութիւն է տգիտութիւնը:
Զզւելի է եսասէրը: Նա թշնամի է իր նմաններին, իր հասարակութեան, մարդկութեան: Նա ստանում է՝ առանց տալու: Նա անիշխանական է, որովհետեւ իրաւունքներ ունի՝ առանց պարտականութիւնների: Նա գող է, տզրուկ, որովհետեւ ապրում է ուրիշների հաշւին: Իր յանցաւոր եսի մէջ փակւած, ինչպէս խխունջն իր պատեանի մէջ, նա արհամարհում է եւ հեգնում այն ամէնը, ինչ որ հենց այժմ անձնապէս չի շահեցնում, չի պարարտացնում:
Ուր շահ, ուր լաւ՝ այնտեղ հայրենիք: Սա՛ է նրա շնական նշանաբանը:
Այլ պիտի լինէր աշխարհը, եթէ գոյութիւն չունենար այդ մարդատիպ հրէշը՝ եսասէրը: Դա՛ է առաջին դասալիքը, դա՛ է վախկոտը, փոքրոգին ու խաբեբան: Դա՛ է բարձրացնում անձնական կաշւի արժէքը, դա՛ է պսակազրկում սրբութիւնները, իդէալները, հայրենիքը:
Դա յաճախ փորձում է իր հոգու այլանդակութիւնները քօղարկել այս կամ այն մոլար տեսութեամբ, այս կամ այն ուռուցիկ եւ գեղեցիկ խօսքով:
Բայց, ի զո՜ւր աշխատանք. նրա կեանքը, նրա բարոյական վարքագիծը գալիս է մատնելու հրէշը մարդու պատկերով: Եթէ մի երկրի ղեկն ու ղեկավարութիւնն ունենայի ձեռքիս, բոլոր եսասէրներին, առնւազը, կը զրկէի այդ երկրի հողից ու ջրից օգտւելու իրաւունքից: Որքան շատ են սրանք մի ժողովրդի մէջ, այնքան անապահով է նրա ապագան: Չկա՚յ, մի հասարակութեան համար չկա՚յ աւելի մեծ չարիք՝ քան սրանց տխուր գոյութիւնը: Սրանց մասին է Շարլ Վագները ասել՝ «Մարդ, դու աւելի քիչ արժես, քան այն շունը, որը նետւում է դեպի գողը, առանց վախենալու նրա հարւածներից»:
Հայրենիքի եւ հայրենասիրութեան թշնամին աշխարհաքաղաքացին է՝ կոսմոպոլիտը:
Սրա հայրենիքը, իր յայտարարութեամբ, համայն աշխարհն է, ազգը՝ համայն մարդկութիւնը:
Չկա՛ն ազգեր, կայ մարդկութիւնը,- ասում է այդ միամիտ երազատեսը եւ հայեացքն ուղղում դէպ անորոշ հեռուները:
Պիտ սիրել,- ասում է սա. պիտ սիրել բոլոր մարդկանց՝ առանց ցեղի, գոյնի, կուլտուրայի խտրութեան: Այո՛, պիտ սիրել, պիտ կարեկցել, աւելին՝ պիտ օգնութեան փութալ իր նմաններին: Սէրը դէպ մեր նմանները եղել է եւ կը մնայ կրօնների եւ յեղափոխութիւնների հռչակած առաքինութիւններից գերագոյնը: Պիտ ապրի մարդասիրութիւնը: Բայց մի՞թէ մեր դէպ մարդկութիւնն ունեցած սէրը ազատում է մեզ եւ մե՛ր ժողովուրդը սիրելուց, հայրենասէր լինելուց:
Սերը պիտի չսիրե՞լ, որովհետեւ պէտք է սիրել եւ օտարի՞նը: 0ի մասը պիտի չսիրե՞լ, որովհետեւ սիրում ենք ամբողջութի՞ւնը: Անհեթեթութիւն չէ՞ դա: Իսկ եթէ բոլորն էլ, ի դժբախտութիւն աշխարհի, իրենց աշխարհաքաղաքացի յայտարարէին, այսինքն դադարէին իրենց ազգը սիրելուց, իրենց ազգային պարտականութիւնները կատարելուց - կը շահէ՞ր մարդկութիւնը: Եւ ինչո՞ւ միայն մե՛ր ազգը չսիրել, ինչո՞ւ միայն մերի՛ն չօգնել, չէ՞ որ դա էլ մի մասն է կազմում մարդկային ցեղի: Անհեթեթ վարդապետութիւն, որը պղատոնական սէր քարոզելով դէպ մարդկութիւնը, քար անտարբերութիւն է յանձնարարում դէպ մարդ¬կութիւնը կազմող ազգերը: Չէ՛, լրջօրէն կաղում է այդ մոլար վարդա-պետութիւնը. նրան պակասում են տրամաբանութիւնը եւ բարոյականութիւնը:
Հեռո՛ւ մեզնից այդ մոլորութիւնը: 
Բացարձակապէս հաշտելի են հայրենասիրութիւնն ու մարդասիրութիւնը: Բարեկամներ են սրանք եւ ոչ թշնամիներ: Միայն ազգասէ՛րը կարող է սիրել ե՛ւ մարդկութիւնը:
Աշխարհաքաղաքացին իրապէս սիրում է - եթէ սիրում է - ոչ այս, ոչ այն, այլ մի մեծ քիմերա, մի ոչնչութիւն: Ծառայելով իր ազգին, հայրենասէրը անուղղակի կերպով ծառայում է եւ մարդկութեան: Նոյնը չի կարելի ասել աշխարհաքաղաքացու մասին: Մարդկութիւնն իրենից չի ներկայացնում մի կազմակերպւած միութիւն, ինչպիսին է ազգը, որպէսզի նրա նկատմամբ կարողանանք որոշել մեր անելիքը, մեր պարտականութիւն- ները: Մեզնից որոշ եւ կօնկրետ զոհողութիւններ պահանջում է ազգը, որը եւ մեզ բարոյապէս կապում է մարդկութեան հետ, յարաբերութեան դնում նրա հետ:
Սեղմ ասած, աշխարհաքաղաքացին իրապէս ոչ ոքի հանդէպ իրեն պարտական չի համարում: Ահա՛ թէ ինչո՛ւ իրականում նա մօտենում է աւելի եսասէրին, քան այլասէրին: Իսկ եթէ եսասէր չէ, ապա ցնորապաշտ է, որի սէրը դեպ մարդկութիւնը պլատոնական է, անարժէք:
Աշխարհաքաղաքացիների մի մասը միամիտ ցնորապաշտներ են, զուրկ իրականութեան զգացումից, միւս մասը՝ պարտականութեանց փոքրոգի դասալիքներ, որոնք զանազան սոփեստութիւններով քօղարկում են իրենց դաւաճանութիւնը մարդկային առաքինութիւններից ամենագերագոյնի - հայրենասիրութեան հանդէպ: Սրանց աշխարհաքաղաքացիութիւնը այլ բան չէ, բայց եթէ բացասումն բոլոր տեսակի պարտականութեանց:
«Օգտակար անդամը ազգերի դաշնակցութեան մէջ նա է, որն ամենաուժեղ կերպով է թափանցւած ազգայնականութեան գաղափարներով»,- ասում է Ռուզվելթը:
«Հակահայրենասիրութեան տեսութիւնը,- ասում է եւրոպացի մի գրող,- միշտ էլ հանդիսանում է որպէս մարդկային ստորնութեան տեսութիւնը»:

Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (20-Ապրլ-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 1134 | Պիտակներ: ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]