// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Քաղաքականություն

ManvelԻնչպես տեղեկանում ենք <<Անկախ>> շաբաթաթերթից Բրիտանական «Kingfisher publications» (Macmillan Children's Books) հրատարակչության կողմից 2003 թվականին հրատարակվել  և ռուսական «Махаон» հրատարակչության կողմից վերահրատարակվել է մի հանրագիտարան` «Большая иллюстрированная энциклопедия географии», որտեղ Հայաստանը ներկայացված է խայտառակ սխալներով:
Մասնավորապես, այնտեղ ասվում է, որ Հայաստանում հիմնական լեզուներն են հայերենն ու ադրբեջաներենը, իսկ հիմնական կրոները ուղղափառությունն ու իսլամը` շիա ուղղվածությամբ: Նաև այս ամենի հետ նշվում է, որ Արցախը, որպես ադրբեջանական տարածք, բնակեցված է  մեծ մասամբ հայերով: Իսկ Հայաստանին վերաբերվող նկարում երկու տարեց գյուղացիներ են կարտոֆիլի դաշտում: Ահա այսպիսի կեղծ տեղեկատվությամբ են  Հայաստանը ներկայացնում աշխարհին: Ակնհայտ է, որ տվյալ հրատարակչությունը կեղծել է ՀՀ վերաբերվող տեղեկատվությունը այն մասին,  որ Հայաստանում գոյութուն ունի ադրբեջաներեն խոսող համայնք եվ շիա մահմեդականներ մինչդեռ գիտենք, որՀայաստանում միակ մահմեդական համայնքը ներկայացնում են քրդերը, որոնք ոչ, թե շիա այլ սուննի մահմեդական են  և կազմում են  ամենափոքր զանգվածը` 1519 մարդ, մինչդեռ, Հայաստանում գոյություն ունի եզդիականություն դավանող 40620 թվաքանակով եզդիական համայնք: Իսկ ԼՂՀ մասով ներկայացված  այն փաստի վերաբերյալ, որ Արցախը ադրբեջանի պատմական տարածք է, կարող ենք հիշել 1921թ Ստալինյան նվիրատվությունը և պատմական բոլոր հետազոտությունները: Ելնելով այս ամենից` արդարացի եմ համարում <<Անկախ>> շաբաթաթերթի և <<Մենք դեմ ենք հանրագիտարանային կեղծիքի>> նախաձեռնության բոլոր պահանջները: 

  Անցնելով հարցի մյուս մասին, ինչը կարգավորվում է միջազգային իրավունքի սկզբունքներով նմանատիպ հիմնահարցերի կանխարգելումը, ցանկանում եմ հիշեցնել ՄԱԿ-ի անդամ եվ պարտավորություններ ստանձնած Մեծ Բրիտանիային, որ 1947թ նոյեմբերի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեայի կողմից ընդունված 127(2) բանաձեվը, որն անրադառնում է  «Կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն» բովանդակությամբ պարտավորեցնում է անդամ պետություններին զերծ մնալ նմանատիպ խնդիրներից: Հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները համաձայն ՄԱԿ կանոնադրության առաջին հոդվածի պարտավորված են պահպանել խաղաղ հարաբերություններ միմյանց միջև և իրականացնել ազգերի միջև համագործակցություն ու այն ընդլայնելով և ամրապնդելով` հարգել մարդու իրավունքներն և հիմնարար ազատությունները: Հաշվի առնելով, որ այդ նպատակի ամրապնդման և ընդլայնման համար բոլոր անդամ պետություններում պետք է հաստատեն բարիդրացիական հարաբերություններ, ուստի ՄԱԿ-ը վկայակոչում է անդամ պետություներին զերծ մնալ կեղծ և խեղաթյուրված տեղեկատվությունից, որը կարող է բերել երկրների միջև  հակամարտության և կոնֆլիկտի: Այս դեպքում Մեծ Բրիտանիայի տվյալ հրատարակչությունը տեսանելի կերպով խախտել է ՀՀ ազգային իրավունքներն ու իր պետության` Մեծ Բրիտանիայի  կողմից ստանձնած պարտավորությունները: Տվյալ դեպքում  նպատակային է հարցը վեր հանել միջազգային իրավական դաշտ համապատասխան դատաիրավական լուրջ փորձաքննությամբ  և հասնել խնդրի արդարացի լուծմանբ  

Մանվել Կոստանդյան


Աղբյուր: http://hayrenater.com/news/2010-12-25-128?sms_ss=facebook&at_xt=4d15201bf5fd6e2f,0 Կարգ: Քաղաքականություն | Ավելացրել է: ANI (25-Դկտ-2010) Դիտումներ: 877
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]