// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Քաղաքականություն


Ռուսական Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հաշտության պատվիրակությունների եզրափակիչ որոշման արձանագրությունը


28 հոկտեմբերի, 1920 թ.

ՌՍՖՍՀ-ի կառավարության լիազոր Բորիս Վասիլևիչ Լեգրանը և Հայկական Հանրապետության կառավարության լիազորներ Լևոն Շանթը, Համբարձում Տերտերյանը և Լևոն Զարաֆյանը 1920 թվականի հոկտեմբերի 28-ին իրենց լիազորագրերը փոխանակելով և դրանք գտնելով պատշաճ ու սահմանված ձևի, համաձայնության եկան հետևյալի շուրջ.

I. Մեկ կողմից ՌՍՖՍՀ-ի կառավարությունը և մյուս կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստանձնում են սույն արձանագրությանը առնչվող հաշտության պայմանագրի նախագիծը և նրան վերաբերող բոլոր լրացումներն ստորագրելու պարտավորություն, պայմանով`

1) Որ ՌՍՖՍՀ-ի և Ադրբեջանի ՍՍՀ-ի կառավարությունները ճանաչում են վիճարկելի մարզերի — Նախիջևանի և Զանգեզուրի գավառների — տերիտորիաների նկատմամբ Հայաստանի Հանրապետության անսասան իրավունքը և այդ գավառների սահմաններից դուրս կբերեն այն բոլոր զորամասերը, որոնք գտնվում են ՌՍՖՍՀ-ի և ԱՍՍՀ-ի հրամանատարության ենթակայության տակ։

2) Որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իրեն հերթին, անվերապահորեն կհրաժարվի որևէ պահանջներից այսպես կոչված Ղարաբաղի մարզի նկատմամբ, բացառությամբ այն անկյունի, որն առաջացնում են Նոր Բայազեդի գավառի արևելյան սահմանագիծը և Շարուր-Դարալագյազի գավառի արևելյան սահմանագծի և Զանգեզուրի գավառի հյուսիսային սահմանագծի մի մասը՝ Գիկալդաղ սարից դեպի Չիչաքլի սարն ընթացող պայմանական գծով (քարտեզի մասշտաբը՝ 1 մատնաչափում — 10 վերստ)։

3) Որ ՌՍՖՍՀ-ն ուշադրության առնելով Հայաստանի աշխատավոր ժողովրդի աղետալի դրությունը, որպես անվերադարձ փոխատվություն տալիս է ոսկով երկու և կես միլիոն ռուբլի։

II. Հայաստանի Հանրապետությունը, ելնելով Թուրքական Հայաստանի մարզերում վիճարկելի տերիտորիալ հարցերը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության հետ բարեկամաբար լուծելու դիտավորություններից, պատրաստ է այդ հարցերի լուծման գործում ընդունել ՌՍՖՍՀ-ի Կառավարության օժանդակությունն այն բանից հետո, երբ՝

1) Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունն իր զորքերը հետ կքաշի մինչև 1914թ. ռուս-թուրքական նախկին սահմանագիծը։

2) Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը կհրաժարվի Բրեստ-Լիտովսկի պայմանագրից և Բաթումի կոնվենցիայից:

3) Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունն անվերապահորեն ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունն այն սահմաններում, որոնք որոշված են ՌՍՖՍՀ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված հաշտության պայմանագրով։

Վերոնշյալ պայմանների կատարումից հետո, ՌՍՖՍՀ-ի բարեկամական օժանդակությամբ, լրացուցիչ կմշակվեն վիճարկելի տերիտորիալ հարցերի խաղաղ լուծման հիմունքները։

Ի վավերացումն որի երկու կողմերի լիազորները սեփական ձեռքով ստորագրեցին սույն արձանագրությունը և այն հաստատեցին իրենց կնիքներով։

Բնագիրը կազմված և ստորագրված է երկու օրինակով։

Լեգրան
Լևոն Շանթ, Համբարձում Տերտերյան, Լևոն Զարաֆյան



«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1818-1923)», պրոֆ. Ջ. Ս. Կիրակոսյան, Երևան, 1972:
Կարգ: Քաղաքականություն | Ավելացրել է: ANI (17-Ապրլ-2011) | Հեղինակ: պրոֆ. Ջ. Ս. Կիրակոսյան Դիտումներ: 1281 | Պիտակներ: «Հայաստանը միջազգային դիվանագիտությ, Լևոն Շանթ, Լևոն Զարաֆյան, Համբարձում Տերտերյան, Լեգրան
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]