// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Քաղաքականություն


Կուզեյի, որ դու հայ երիտասարդ, որ դու յուրացնեյիր ինքնաճանաչությունը` որպես ուժի, հաղթանակի և բարձր երջանկության ամենակարճ  և ամենաստույգ ճամփան: Ծանիր զքեզ:   Գարեգին Նժդեհ

 Նժդեհն. - «Հայ մարդու հետ ցեղակրօնը խօսում է հայերէնորովհետեւ գիտակցում էթէ լեզուի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը»:

 Լեզուն կարևոր հիմնասյուն է ազգապահպանության և  հոգևոր-մշակույթային զարգացման գործում: Ազգերի ապագան կախված է նրանց ներկայից, նրանց  երիտասարդությունից…Այսօր ինչ սերմանենք, վաղն ազգովի ենք հնձելու: Եվ եկեք մի պահ տեսնենք` այսօր ինչ ունե˚նք Հայ դպրոցում, արդյո˚ք Հայ դպրոցը հայ մանուկին տալիս է այն կարևոր դաստիարակությունը, որը բխում է ազգային շահերից: Իհարկե` ո՛չ, ու եթե  դրան գումարենք  նաև Խորհրդային Հայաստանում  ձևավորված  օտարամոլությունը, որը իր հայելային անդրադարձն է կատարել այսօրվա մեր դպրոցի մեջ, ապա պատկերն ավելի քան մտահոգիչ է:  

Նժդեհ.- «Դաստիարակությունը կարող է մեզ տալ անհրաժեշտ հատկություններն այն ազգերի, որոնք չեն ուզում մեռնել»:

Ա՛յո, դաստիարակությունը, բայց ո՛չ այն, որն այսօր տրվում է մեր մատաղ սերնդին: Ամեն ինչից մի քիչ, առանց որևէ գերիշխող գաղափարի. մի քիչ հայերեն, մի քիչ տեղական լեզու և սովորական առարկաներ: Ահա սա է գաղութային դպրոցի տվածը:

Նժդեհ.- « Չկա՛, պակասում է բոլորին` դպրոցին, մամուլին, գրողին, այն աստվածաշունչ զգացումը, որն իր մեջ խտացնում է մարդկային բոլոր բարձր հատկությունները: Չկա բարձր հայրենասիրություն, հայրենապաշտություն չկա...»:

 Ազգային դպրոցի  ձևավորման գործում  շատ կարևոր  տեղ է զբաղեցնում հայրենասիրությունն ու նվիրումը Հայրենիքին, որի բաղադրիչ մասերից մեկն է լեզուն: Ցավոք այսօրվա երիտասարդության շրջանում այդ գործոնը դեռևս իր ուրույն տեղը չի գրավում:

 Նժդեհն.-«Հայրենի՛քԵրկիւղած սէր եւ յարգանք դէպ մեր նախահայրերի յիշատակըդէպ մեր կրօնըոր ցեղի սիրտն էդէպ մայրենի լեզունոր հայրենասիրութեան թթխմորն էդէպ տոհմիկ գրականութիւնը եւ արւեստները,որ ցեղի մտքի եւ հոգու կեանքն ենազգային պատմութիւնըոր ՙցեղի հոգին ամրացնելու ճիգերի պատմութիւնն է՚իրար յաջորդող սերունդների հայրենի հողի վրայ թափած քրտինքն ու արիւնըգեղջուկի հորովելն ու Տիգրան աշխարհակալի սուրըդէպ Անիի աւերակներն ու Հայկայ եռաթեւ աղեղըդէպ մեր հեթանոս աստւածներն ու փառատաճարներըանսասան հաւատը դէպ մեր մեծ յոյսը... Գումարի՛րընթերցողգումարիր այդ բոլորը եւ կը ստացւի հոգեւոր Հայրենիքը»:

 Այս հոգեվիճակի մեջ, այսօրինակ պայմաններում Հայաստանի իշխանությունները  Ազգային նոր դպրոցի ձևավորման ռազմավարությունն ու  իրականացումը մշակելու և կյանքի կոչելու փոխարեն օտարալեզու դպրոցներ են բացում:

Նժդեհ.- «Կը գարշեմ այն բոլորի հայրենասիրութիւնիցորոնք դեռ թուրքերէն կը խօսենԹրքախօս Հայհայրենասէր! ... Ողորմելիփափկամարմինծոյլ հայրենասիրութիւնոր իր մայրենի լեզուն իւրացնելու ճիգն իսկ չի փորձումԱնհեթեթութիւնԼաւ է համրքան թրքախօս լինել»:

 Նույնը կարող ենք  դիտարկել այսօրվա օտարալեզու դպրոցների տեսանկյունից: Չնայած` թուրքերեն չեն,  բայց այդուհանդերձ օտար լեզուներ են և լրջագույն հարված են հենց մեր վաղվա  հուսալի ապագային:  Այսօրվա իշխանությունները, որոնք ամեն պատեհ ու անպատեհ առիթի սուրբ Նժդեհի անունն են հիշատակում, իսկ շատ հաճախ նաև շահարկում ի նպաստ իրենց նեղ կուսակցական շահերի, փոխարենը կարող էին գոնե, եթե չեն ընկալում, գիտակցում նժդեհյան գաղափարները, չխնագարեն, չխեղաթյուրեն ազգային գաղափարները, վտնագի տակ չդնեն ազգիս ապագան:


Մի փոքր հիշեցում այսօրվա օլիգարխ-իշխանավորներին.- «Պարոնայք ուտողներ, փողերը մի օր վերջանում են, իսկ ազգային գաղափարները  զարգանում…»:

 

Մանվել Կոստանդյան

Կարգ: Քաղաքականություն | Ավելացրել է: ANI (27-Դկտ-2010) | Հեղինակ: Մանվել Կոստանդյան Դիտումներ: 1142 | Պիտակներ: Քաղաքականություն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]