// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Քաղաքականություն

Մուսոլինիի սիրուհու օրագրից պարզվում է, որ նա մոլեգին հակահրեա էր
(իտալական ֆաշիզմի պատմությունից)

«Այս զզվելի հրեաները, ես պետք է ոչնչացնեմ նրանց բոլորին»։ Արդյո՞ք սա Ադոլֆ Հիտլերի ընթրիքի ժամանակ հնչած խոսակցությունից է։ Ոչ, սա այն մի քանի հակահրեական արտահայտություններից մեկն է, որոնք վերագրում է Իտալիայի ֆաշիստ ղեկավար Բենիտո Մուսոլինիին նրա սիրուհի Կլարա Պետաչին։ Պարտիզանները երկուսին էլ մահապատժի ենթարկեցին երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում։ Առավել քան հիսուն տարի պետական դիվաններում պահվելուց հետո «Կլարետտայի» օրագրերը որպես գիրք («Մուսոլինիի գաղտնիքը») հրապարակվեցին նոյեմբերի 18-ին։ Դրանք հարված են շատ իտալացիների այն ինքնամխիթարական տեսակետներին, ըստ որոնց՝ «Դուչեին»1 որպես ղեկավար մոլորեցրել էր նրա դաշնակից Հիտլերը։ Մուսոլինիի հեղինակությունը դեռևս նշանակություն ունի այս երկրում, որի վերջին ութ տարվա կառավարություններում ընդգրկվել են նրա «հետ-ֆաշիստական» ժառանգորդները:

2004թ-ին նրա որդին՝ Ռոմանոն հրատարակեց «Իմ հայր Դուչեն» վերնագրով հուշեր, որտեղ Մուսսոլինին ներկայացված է որպես ընտանիքի հոգատար հայր, մեծապես անտեսելով այդ առաջնորդի մութ կողմերը. նա էր, որ 1935-36թթ. գրավեց Եթովպիան և Հիտլերի խամաճիկ եղած վերջին տարիներին հազարավոր հրեաների ուղարկեց նացիստական մահվան ճամբարներ։ 2007թ-ին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի մտերիմ խորհրդական Մարչելո Դել-Ուտրին հայտարարեց, որ գտել է Մուսոլինիի օրագրերը։ Պատմաբաններ մեծ մասը պնդեց, որ դրանք կեղծիք են, սակայն մինչ այդ իտալացիներին պատմեցին դրանց բովանդակությունը, որը, ըստ Ռոմանոյի աղջիկ Ալեսանդրա Մուսոլինիի, բացահայտում է «պապուս` պատերազմից խուսափելու բոլոր ջանքերը»։

Իտալական հեռուստատեսային վավերագրական նյութերը նույնպես սովորաբար չափավոր են քննադատում Դուչեին` հաճախ արտահայտելով այն կարծիքը, թե 1938թ-ին նրա կառավարության ընդունած հակահրեական «ռասայական օրենքները» սովորական ուղուց մի շեղում էին։ 2003 թ-ին տված մի հարցազրույցի ժամանակ պր. Բերլուսկոնին անձնամբ այն կարծիքն է հայտնել, որ Մուսոլինին «երբեք որևէ մեկի չի սպանել»։

Այսպիսով, շատ իտալացիներ ցնցվում են, կարդալով, թե ինչպես է Դուչեն պարծենում, թե «ես ռասիստ եմ եղել սկսած 1921-ից»։ Նրա սիրուհին նույնիսկ գրառել է 1938թ-ին Մուսոլինիի արտահայտությունը, որով նա կանխատեսում էր [հրեաների] Վերջնական Լուծումը. «Ես կոտորած եմ իրականացնելու այնպես, ինչպես դա արեցին թուրքերը», որով նա պարզորեն ակնարկում էր 1915 թ-ի հայերի զանգվածային ջարդերը։

«Մարդիկ միշտ կարծում էին, որ ռասայական օրենքները եղել են քաղաքական գործիք, այլ ոչ նրա կողմից սրտանց որդեգրված քաղաքականության մաս։ Այս օրագրերը հուշում են միանգամայն հակառակը», – նշում է Սիենայի Համալսարանի եվրոպական պատմության պրոֆեսոր Պոլ Կորները։ Որպես սիրուհու պատմություն, օրագրերին պետք է, հարկավ, վերաբերվել զգուշությամբ, ասում է Սերժո Լուզատոն, Թուրինի Համալսարանից մի պատմաբան։ «Սակայն այդ օրագրերն ահազանգի պես մի բան են։ Դրանք մերկացնում են Մուսոլինիի իրական դեմքը և նենգությունը»։

Դուչե – Բենիտո Մուսոլինին 1925 թվականին ինքն իրեն կոչել է «Իլ Դուչե», որն իտալերեն նշանակում է ղեկավար։ Այդ բառեզրն այժմ չի գործածվում, քանի որ այն կապվում է ֆաշիզմի հետ։


Աղբյուր: http://www.economist.com/node/14921375, http://artmamul.ararat-center.org/?p=405 Կարգ: Քաղաքականություն | Ավելացրել է: ANI (15-Փետր-2011) Դիտումներ: 1392 | Պիտակներ: 1915 թ, Բենիտո Մուսոլինի, ֆաշիստ, Ադոլֆ Հիտլեր
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]