// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Քաղաքականություն

Կարգում: 25
Ցուցադրված է: 1-10
Էջեր: 1 2 3 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

Ի՞ՆՉ ՄՇԱԿՈՒՅԹ ԵՆՔ ԿՐՈՒՄ ԱՅՍՕՐ

ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆ

Օրերս ելույթ ունեցա ուսանողների առջև` «Երիտասարդությունը որպես հայ մշակույթի կրող և պահապան» թեմայով: Զարմանքով նկատեցի, որ մեր ժողովրդի ստեղծած պատմական մշակույթի, համաշխարհային քաղաքակրթության մեջ նրա ունեցած դերի մասին իմ բերած տվյալները գրեթե հարյուր տոկոսով նորություն են լսարանի համար: Եվ այդ փաստը հարկադրեց ինձ ելույթս հրապարակայնացնել:

8000-ամյա արիստոկրատիա

Պատասխանելու համար այն հարցին, թե որ չափով ենք մենք կրում և պահպանում հայ ժողովրդի ստեղծած մշակույթը` նախևառաջ հարկավոր է պարզել, թե ինչ մշակույթ է ստեղծել հայությունը և ով է ընդհանրապես հայը: Հնարավոր է, չէ՞, որ պարզվի, թե մեր մշակույթը հենց այն կիսալյումպենականությունն է, որը հրամցվում է հայկական եթերից, առկա է փողոցներում, և որով ներծծված են իշխանական պալատների միջանցքները: Այդ դեպքում մենք կարող ենք հայտարարել, թե կրում և ժրաջանորեն պահպանում ենք մեր սեփական մշակույթը:
Հայրենասիրություն | Դիտումներ: 3043 | Հեղինակ: Արծրուն Պեպանյան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 12-Ապրլ-2012 | Մեկնաբանություններ (0)

Ռուսական Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հաշտության պատվիրակությունների եզրափակիչ որոշման արձանագրությունը


28 հոկտեմբերի, 1920 թ.

ՌՍՖՍՀ-ի կառավարության լիազոր Բորիս Վասիլևիչ Լեգրանը և Հայկական Հանրապետության կառավարության լիազորներ Լևոն Շանթը, Համբարձում Տերտերյանը և Լևոն Զարաֆյանը 1920 թվականի հոկտեմբերի 28-ին իրենց լիազորագրերը փոխանակելով և դրանք գտնելով պատշաճ ու սահմանված ձևի, համաձայնության եկան հետևյալի շուրջ.
Քաղաքականություն | Դիտումներ: 1096 | Հեղինակ: պրոֆ. Ջ. Ս. Կիրակոսյան | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 17-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

 Բազմաէթնիկ հասարակությունները, կազմված լինելով տարբեր էթնիկ խմբերից այսինքն տարբեր լեզուների, կրոնների, ու մշակույթների կրողներից, որպես կանոն միշտ բախվում են էթնիկ ռիսկի երևույթին: Էթնիկ ռիսկը[1] էթնիկ գործոնի բացասական ազդեցությունն է քաղաքական կայունության վրա [Պողոսյան, Միրումյան, Բաբաջանյան 2006, 20][2]:
Էթնիկ ռիսկերի տարածվածության ու ուժգնության մակարդակը կախված է այն հանգամանքից, թե էթնիկ տարածությունում առկա էթնիկ խմբերը, որքանով են իրար հետ համատեղելի: Ընդ որում համատեղելիությունը պայմանական է և կախված է սոցիալական կոնտեքստից, այսինքն էթնիկ խմբերի միջև անցյալում և ներկայում առկա հարաբերություններից: Ինչպես նաև մի շարք այլ հանագամանքներից, օրինակ պետության էթնոքաղաքականությունից կոնկրետ էթնիկ խմբի նկատմամբ, էթնոմշակութային տարբերություններից, տարածաշրջանում էթնիկ խմբերի հավակնություններից և այլն: Մոնոէթնիկ հասարակություններում, որտեղ կա մեկ դոմինանտ էթնոս և փոքրաթիվ փոքրամասնություններ,  էթնիկ ռիսկերը գտնվում են ցածր մակարդակի վրա, քանի որ հասարակությունը միատար է. զերծ է օտարներից, հետևաբար նաև ռիսկից:
Քաղաքականություն | Դիտումներ: 2083 | Հեղինակ: Գայանե Հարությունյան | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 17-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

Ի՞նչ է իրենից ներկայացնում պատերազմը: Որպեսզի առավել լավ հասկանանք պատերազմի համակարգային մոտեցումը և որպեսզի կոնֆլիկտի համակարգային կառավարումը և կանխարգելման  ռազմավարությունները առավել լավ ձևավորվեն, իրագործվեն և գնահատվեն, անհրաժեշտ է  ձևավորվել պատերազմի սոցիետալ  և համակարգային հետևանքները գնահատելու չափումներ: Սա հնարավորություն կտա առավել լավ տեղեկանալ սոցիալական կոնֆլիկտների և գլոբալ մասշտաբում նաև  քաղաքական բռնության վերաբերյալ:
Գոյություն ունեն մի շարք չափումներ, սակայն քանակական չափումների պարագայում կիրառվում են մի շարք բաղկացուցիչներ: Դրանք են իրադարձության, տևողության, վնասների չափումները:
Քաղաքականություն | Դիտումներ: 1186 | Հեղինակ: Սոնա Նահապետյան | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 17-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

Այն մասին, թէ ի՞նչ փսփսաց Եհովան Սաբբաթայա Ցվիյի ականջին

Շվարցի հեքիաթներից մեկի մեջ մի թագավոր կար, որին երբ զեկուցում էին այն ամենի մասին, ինչը որ կատարվում էր երկրի ներսում, սկզբից ասում էին այն, ինչը  կշոյեր նրա լսելիքը, իսկ հետո ավելացնում էին այն ամենը, ինչը որ կվշտացներ նրան, սակայն չէին մոռանում նշել, որ դա չար լեզուների ասածն է ընդամենը։ Բայց դե թագավորը, չնայած ցույց չէր տալիս, սակայն հասկանում էր, որ ճշմարտությունը հենց այդ չար լեզուների ասածների մեջ պիտի փնտրել։ Հիմա, քանի որ դուք հարգելի հայրենակիցներ, բոլորդ էլ առանձին առանձին վերցրած թագավորներ եք, չէ՞ որ մենք թագավորների ցեղ ենք, ու երևի նաև դա է պատճառը, որ հարյուրամյակներ շարունակ մնացել էինք կամ էլ ենք առանց թագավորի ու պետության, ապա ես նույնպես ուզում եմ պատմել ձեզ այն, ինչը որ խոսում են չար լեզուները մեր ժողովրդի դառը ճակատագրի ու դրա հետ կապված որոշ բաների մասին, որ տեղի է ունենում աշխարհում։ Նախ այդ չար լեզուները ասում են, որ այն պատմությունը, որը հրամցվում է մեզ, բոլորովին էլ ճշմարտացի չէ, այլ միտումնավոր ձևով խեղաթյուրված է, և որ այդ ամենի հետևում մութ ուժեր են կանգնած, որոնք փաստորեն միշտ էլ կառավարել են աշխարհը, կամ էլ գոնե փորձել են այդ բանը անել, որ նրանք իրենց նպատակներին հասնելու համար ոչ մի բանի առջև կանգ չեն առնում, անընդհատ դավադրություններ են կազմակերպում, որոնք երբեմն համաշխարհային մասշտաբների են հասնում։ 
Պատմություն | Դիտումներ: 1617 | Հեղինակ: Թորոս ԱԼԵՔՍԱՆՅԱՆ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 16-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԽՆԴԻՐԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱ՞Ն, ԹԵ՞ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ

Այս վերնագիրը կարող է հռետորական հնչել, մինչդեռ, իրականում, այս հարցը լրջագույն խնդիր է եվ ուղղակիորեն առնչվում է հայոց ազգային գաղափարախոսության եվ ՀՀ պետական ու հայոց ազգային անվտանգության հետ:
Ամենուրեք շեփորվում է այն փաստը, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր առաջին պաշտոնավարության առաջին իսկ օրերից ՀՀ արտաքին քաղաքականության գործառույթների մեջ էր ընդգրկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:
Հայրենասիրություն | Դիտումներ: 1979 | Հեղինակ: Գևորգ Յազըճյան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 13-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

1988 թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության բնաջնջում սկսվեց, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում` տասնյակ վիրավորներ և 53 սպանված, ընդ որում սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին: 

Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց պաշտպանելու հայ բնակչությանը: Ադրբեջանցի հրեշն արել էր իր սև գործը…
Քաղաքականություն | Դիտումներ: 1291 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 27-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)

Մուսոլինիի սիրուհու օրագրից պարզվում է, որ նա մոլեգին հակահրեա էր
(իտալական ֆաշիզմի պատմությունից)

«Այս զզվելի հրեաները, ես պետք է ոչնչացնեմ նրանց բոլորին»։ Արդյո՞ք սա Ադոլֆ Հիտլերի ընթրիքի ժամանակ հնչած խոսակցությունից է։ Ոչ, սա այն մի քանի հակահրեական արտահայտություններից մեկն է, որոնք վերագրում է Իտալիայի ֆաշիստ ղեկավար Բենիտո Մուսոլինիին նրա սիրուհի Կլարա Պետաչին։ Պարտիզանները երկուսին էլ մահապատժի ենթարկեցին երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում։ Առավել քան հիսուն տարի պետական դիվաններում պահվելուց հետո «Կլարետտայի» օրագրերը որպես գիրք («Մուսոլինիի գաղտնիքը») հրապարակվեցին նոյեմբերի 18-ին։ Դրանք հարված են շատ իտալացիների այն ինքնամխիթարական տեսակետներին, ըստ որոնց՝ «Դուչեին»1 որպես ղեկավար մոլորեցրել էր նրա դաշնակից Հիտլերը։ Մուսոլինիի հեղինակությունը դեռևս նշանակություն ունի այս երկրում, որի վերջին ութ տարվա կառավարություններում ընդգրկվել են նրա «հետ-ֆաշիստական» ժառանգորդները:
Քաղաքականություն | Դիտումներ: 1291 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 15-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ «ԴԵՄՈԿՐԱՏԱՑՄԱՆ» ՆԱԽԱԳԻԾԸ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
«Ուխտ Արարատի», Թիվ 4 (10), հունիս-հուլիս, 2006թ.

Ներկայացնում ենք ինտերնետ կայքում տեղադրված Մերձավոր Արևելքի առկա իրողությունն ու Արևմուտքի կողմից այն առաջիկայում վերաձևելու քարտեզը   /տե՜ս, Ralph Peters, "Blood borders”, Armed Forces Journal, 2006 /"Never Quit the Fight” and ‘his’ new chopped off ‘Middle East Map’/ (Մայր օրինակները տե՜ս, կից գունավոր էջում: Հոդվածի թարգմանությունը լույս է տեսել «Ազգ» օրաթերթի 25.08.2006-ի համարում): Քարտեզը, որպես Մերձավոր Արևելքի նկատմամբ Արևմուտքի կողմից ծրագրված և հետևողականորեն իրականացվող, այսպես կոչված՝ աշխարհի գլոբալացման ընդհանուր ծրագրի բացահայտված պատկեր, ըստ էության, ներկայացնում է միջանկյալ, անցումային այն իրողությունը, որի ստեղծման հիմքի վրա, հաջորդ փուլում պետք է (ամերիկանացման սկզբունքով) ձևավորեն «Մերձավոր Արևելքի Միացյալ Նահանգներ» անվանում ունեցող ընդհանուր պետություն: Այնտեղ, ըստ ներկայացված քարտեզի, ներառվելու են՝ 1. Հայաստանի Հանրապետությունը (առանց Արցախի), 2. Թուրքիան (երկփուլ մասնատումով, առայժմ ներկայացված է Թուրքիայի մասնատման առաջին փուլը), 3. Սիրիան (մասնատումով), 4. Լիբանանը (ընդարձակումով), 5. Հորդանանը (ընդարձակումով), 6. Սաուդյան Արաբիան (մասնատումով), 7. Իրաքը (մասնատումով), 8. Իրանը (արևմուտքից և հարավ-արևելքից մասնատումով, իսկ հյուսիս-արևելքից ընդարձակումով), 9. Աֆղանստանը (արևմուտքից մասնատումով, իսկ արևելքից ընդարձակումով), 10. Պակիստանը (մասնատման արդյունքում մնալու է 1/3-ի չափով): Ուշագրավ է, որ Ադրբեջանը երկրորդ քարտեզում է ի հայտ գալիս Մերձավոր Արևելքի ընդհանուր տարածքում: Դա պայմանավորված է նրանով, որ ներկայիս Բաքուն սպառել է Արևմուտքի կողմից՝ 1918-ից, իր վրա դրված առաքելությունը: Հիմա այն հանձնվելու է հիմնական դերակատարին՝ Իրանի հյուսիային շրջանի Ադրբեջանին, որի անունով էլ այն ժամանակ կնքել էին իրենց կողմից ստեղծված այդ պետությունը: Ասել է թե՝ քարտեզում նշված Ադրբեջանի ընդարձակումը ընթանալու է ոչ թե հյուսիսից հարավ (ինչպես թյուրիմացաբար կարծում է պաշտոնական Բաքուն), այլ լրիվ հակառակ տրամաբանությամբ՝ հարավից հյուսիս: Այսինքն, Իրանի հյուսիսային շրջանը պատերազմական ճանապարհով ոչ միայն անջատվելու է Իրանից, այլև զավթելու, իրեն է միացնելու հյուսիսը՝ ներկայիս Ադրբեջանը (ենթադրվում է՝ Նախիջևանը և Արցախը միասին): Ի դեպ, երկրորդ՝ Սևծովյան ընդհանուր պետության ստեղծման փուլում, Թուրքիայի մասնատումը՝ ի շարունակություն քարտեզում նշվածի, հիմնականում ընթանալու է Սայքս - Պիկոյի պայմանագրի հայտնի տրամաբանությամբ, նաև հանցագործ «գործիքի» վերացման՝ ավելի քան հայտնի սկզբունքով: Ըստ այդմ, Թուրքիայից անջատվելու և Բուլղարիային է տրվելու Բոսֆոր - Դարդանել նեղուցներից արևմուտք գտնվող ամբողջ հատվածը՝ նեղուցներից կրկին հեռու պահելով Հունաստանին: Իսկ Փոքր Ասիա թերակզու արևմտյան մասում (մոտ 1/3-ի տարածքում) ստեղծվելու են նոր, երկու առանձին պետություններ, մեկը՝ Սև ծով-նեղուցներ, մյուսը՝ Միջերկրական ծով-նեղուցներ սահմաններով:
Ներկայացված քարտեզում մնացած Թուրքիան էլ սեղմվելու է հյուսիս-կենտրոնական մասում՝ ելք ունենալով միայն դեպի Սև ծով: Իսկ հարավային կեսում՝ Միջերկրական ծովի ելքով, ստեղծվելու է Միջերկրյածովյան ընդհանուր պետության կազմում ներառվող մեկ այլ, նոր պետություն:
Քաղաքականություն | Դիտումներ: 1490 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 15-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)



Ժողովուրդների մշտական դատական ատյանի վճիռը հայոց ցեղասպանության վերաբերյալ

18-ը ապրիլի 1984թ.


1984 թ. ապրիլի 18-ին Փարիզում տեղի ունեցավ Ժողովուրդների մշտական դատական ատյանի հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նստաշրջան, որը կայացրեց հետևյալ վճիռը.
Պատմություն | Դիտումներ: 2269 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 10-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-20 21-25