// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ

Ընդամենը: 352
Ցուցադրված է: 1-5
Էջեր: 1 2 3 ... 70 71 »

Col Dan

ԻՆՉՊԵՍ ՓԼՈՒԶԵԼ ԵՐԿԻՐԸ ՆԵՐՍԻՑ

Գնդապետ Դանի նոթերը

Եթե դուք մտադիր եք ծնկի բերել մի հզոր մրցակից երկրի, որի փիլիսոփայությունն ի սկզբանե հիմնադրվել է որպես` ուժեղ, անկախ եւ ամբողջական, և որը ձեր սեփական երկրի շահերի հակառակորդն է, և դուք չեք ցանկանում այդ երկրին պատերազմով` ռազմական ուժով ծնկի բերել, ապա նման հարցադրման պատասխանը շատ հասարակ է։ Այդ երկիրը ու նրա հասարակությունը պետք է ոչնչացնել ոչ թե դրսից` պատերազմելով, այլ ներսից` փլուզելով։
Թեև, ի տարբերություն ռազմական գործողություններով հաղթանակի, այս տարբերակը պահանջում է մեծ համբերություն ու ավելի երկար կարող է տևել, սակայն հասարակությունը ներսից փկուզելու պատերազմական այս մարտավարության դեպքում, վնասը կլինի նույնքա՛ն արդյունավետ, եթե ոչ ավելի շատ: Երբ դուք ընտրում եք «ներսից ոչնչացման» տարբերակը, ապա դուք օգտագործում եք այդ երկրի սեփական ժողովրդին։ Եվ այս դեպքում, թե՛ ձեր ռազմական գործողությամբ արյունահեղությունն է բացառվում, թե՛ ձեր ռազմական կամ ֆիզիկական ենթակառուցվածքն է անվնաս մնում։
Յուրաքանչյուր երկրում, կան մի քանի կարեւորագույն ոլորտներ, որոնք սահմանում ու ձևավորում են հասարակության հասուն քաղաքացիների համոզմունքները և կյանքի ընթացքը։ Հենց այդ ոլորտներն են այն առանցքային կետերը, որոնք պետք է ենթարկվեն հարձակման: Գնդապետ Կլաուզիվիցը (Clausewitz) իր «Պատերազմում» գրքում անդրադարձել է այս հայեցակարգին, թե ինչպե՞ս է պետք հայտնաբերել, եւ կենտրոնանալով հարձակվել ընտրված այն ոլորտների վրա, որոնք հանդիսանում են այդ երկրի հասարակության ծանրության կենտրոնը։

Հատուկ | Դիտումներ: 3894 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 28-Հլս-2013 | Մեկնաբանություններ (0)

ԱՌԱՋԻՆ ԲՌՆԱԿԱԼՆ ՈՒ ՀԱՅՈՑ ԵՐԿՐԻ ԶՈՐՔԵՐԸ

Ք. ա. III հազարամյակում Միջագետք էին ներթափանցել սեմական ցեղեր: Շումերական Քիշ քաղաքում իշխանությունը զավթում է սեմական ծագում ունեցող Սարգոնը: Այդ ժամանակաշրջանում ողջ Շումերն իր իշխանության ներքո էր միավորել Ուրուկի III դինաստիայի արքա Լուգալզիգեսին: Հալածվելով ու փախուստի մատնվելով Լուգալզիգեսից` Սարգոնը հաստատվում է մինչ այդ աննշան Աքադ քաղաքում (Շումերից հյուսիս), վերափոխում զորքը և պատերազմ սկսում շումերական քաղաքների դեմ: Սարգոն Ա Աքադացին (Ք.ա. 2316-2261թթ.), տալով 34 ճակատամարտ, նվաճում է Շումերն ու կենտրոնական Միջագետքը` ստեղծելով պատմությանը հայտնի առաջին բռնապետությունը:
Պատմություն | Դիտումներ: 3110 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 10-Մրտ-2013 | Մեկնաբանություններ (0)

Մարտի 8/փետրվարի 23, թե՞ «Պուրիմ»…
 
Սիրասուն տիկնայք և օրիորդներ Հայոց Աշխարհի, մեծ սիրով ու ջերմությամբ կշնորհավորեմ ձեզ, գարնան ամեն մի բերկրալի օրվա առիթով, բայց ոչ այսօր: Քանզի այս «տոնի» նախապատմության իմացությունը, թուլյ չի տալիս ցուցաբերել, նման անմարդկայնություն.
 
Մի փոքր նախապատմություն՝ ըստ եբրայական հնագրության (հին կտակարանի՝ Էսթերի գրքի) ադար ամսի 13-ին նշվում է Էսթերի պասը իսկ 14-ին Պուրիմը(համապատասխանում է նոր տոմարով մարտի 8-ին, հին տոմարով՝ փետրվարի 23-ին): Պուրիմին կանդրադառնանք քիչ հետո, իսկ այժմ հիշենք, թե ինչպե՞ս և ո՞ւմ կողմից շրջանառության մեջ դրվեցին «կանանց» և «տղամարդկանց» տոները:
Ֆեմինիստ կանանց միջազգային կազմակերպություն ստեղծելը, երևի թե քրտնաջան աշխատանք էր, որը հաջողությամբ իրականացրեցին՝ ժամանակին հանրահայտ Կլարա Էյսները (ամուսնությամբ՝ Ցետկին) և լեհական ջհուդների ընտանիքում ծնված Ռոզա (Ռոզալիա) Լյուքսեմբուրգը: 
Մշակույթ | Դիտումներ: 4101 | Հեղինակ: Հիքսոս Արթուր | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 08-Մրտ-2013 | Մեկնաբանություններ (0)


Բաց նամակ ՀՀ Նախագահին` ընդդեմ սերիալների

Հայաստանի Հանրապետության Նախագահ
Պարոն Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն Նախագահ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ փաստի վրա` ակնկալելով Ձեր գործուն միջամտությունն այս կարևորագույն խնդրի լուծման հարցում:

Հասարակության վրա հեռուստատեսության բովանդակային սխալ քաղաքականության կործանիչ հետևանքներն ապացուցված են գիտականորեն: Վերջին տարիներին հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, հետևելով բացառապես իրենց նեղ կոմերցիոն շահերին, եթերը լցրել են հայկական արտադրության ագրեսիվ, քրեական և պոտենցիալ քրեածին, հակասոցիալական սերիալներով և այսպես ասած` «հումորային» ծրագրերով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս հայկական արտադրության հեռուստասերիալների բացասական ազդեցության հնարավորությունները:
Մշակույթ | Դիտումներ: 3535 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 23-Հնս-2012 | Մեկնաբանություններ (0)

ՍՈՒ ԱՐմեն
Աֆղանցի Արմեն, «ՍՈՒ» Արմեն, Հայի զավակ Արմեն

Արմենին առաջին անգամ 1994-ի Օգոստոսի 2-ին հանդիպեցի աֆղանական պատերազմի մասնակիցների օրը: Տղաներից մեկն ասաց.
- Արմենին գիտե՞ս:
- Չէ,- ասացի:
Ասաց՝ մեր աֆղանցիներից է, ինքնաթիռ է խփել: Մոտեցա Արմենին, երկար զրուցեցինք՝ ուզում էի գրել նրա մասին: Դեպքերի բերումով գրում եմ հիմա: Հիմա, երբ արյունալի մարտերը, ծանր կորուստների մասին հիշողությունները պատմություն են դարձել, բայց մանր կրքերն էլ մեզ ամրացնելու, ճղճիմացնելու փորձեր են անում, եւ Արմեն տեսակին, որին իր մասին ես հարցնում, ինքն իր ընկերների մասին է պատմում, հիշել եմ ուզում:
Հայրենասիրություն | Դիտումներ: 1802 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 15-Հնս-2012 | Մեկնաբանություններ (0)