Զարթի՛ր Լաո, Մեռնիմ Քըզի...
Դեռ 1800-ականների կեսերին ակտիվորեն շրջանառության մեջ դրվեց հայերի եկվոր լինելու վարկածը: Այլազգի պատմաբաններ և այլ ոլորտի մարդիկ, ջանք ու եռանդ չէին խնայում հայերին իրենց իսկ երկրում' Հայկական լեռնաշխարհում, եկվոր դարձնելու համար: Մեր շատ պատմիչներ, այդ թվում և Խորենացին, դրվեցին կասկածի տակ և մի քանի դարով երիտասարդացվեցին...
Դա ըստ էության Հայոց Եղեռնի սկիզբն էր: Տեսական նախաբանը: Որպեսզի տիրանային մեր երկրին, նախ պետք էր իրական տերերից այն զրկել' դարձնելով անտեր: Դրանից հետո նոր տեր լինելը հեշտ գործ է: Եւ փաստորեն էդպես էլ արեցին. Այդ «պատմա-տեսական» նախաբանին հաջորդեցին ջարդերն ու տեղահանությունները: Եւ, որքան էլ որ այն ժամանակվա համար տարօրինակ էր, իսկ այսօր արդեն օրինաչափ, դա արվում էր ամենաբարձր մակարդակներով' հայի անվան տակ թաքնված, բայց հայերի հետ կապ չունեցող մարդկանց կողմից: