// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր » Նորութիւններ » Քաղաքականություն

Եղբա՛րք, ալ չասենք․ «Հայե՛ր, ի՞նչ անենք» (Ռ. Պատկանյան)

Ի՞նչ և ինչու՞ պատահեց

Հունգարիայի իշխանությունները՝ ընդառաջելով օղուզա-թուրքական երկարամյա «թախանձագին խնդրանքներին» ու «հավաստիացումներին», Ադրբեջանի իշխանություններին հանձնեցին ոճրագործ Սաֆարովին: Փաստորեն, հունգարական իշխանություններն անտեսեցին Սաֆարովի արտահանձման անկարելիության ու վտանգավորության մասին բոլոր փաստերն ու զգուշացումները: Ադրբեջանի նախագահ Ալիևը նրան ազատություն է շնորհել և հիմա նա՝ Ադրբեջանի «ազգային հերոսը», վայելում է ազատության ու փառքի պտուղները: Հունգարիայի իշխանությունները հայտարարում են, որ Ադրբեջանն իրենց խաբել է. նախապես պաշտոնապես հավաստիացրել է, որ Սաֆարովն Ադրբեջանում կշարունակի կրել իր բանտային պատիժը, սակայն նրանց նախագահը նրան ներում է շնորհել: Ի՞նչն է ստիպել հունգարական իշխանություններին՝ հավատալու օղուզներին՝ անտեսելով ակնհայտ փաստերն ու բազմաթիվ զգուշացումները: «Էրկու կոպեկը»՝ Ադրբեջանը պատրաստակամություն էր հայտնել՝ գնելու հունգարական պարտատոմսեր 2.5-3 մլրդ. $-ի չափով, ինչն էլ, հավանաբար, համոզիչ փաստարկ էր դարձել հունգարական իշխանությունների համար: Ստացվում է՝ Ադրբեջանը շահել է կրկնակի. Սաֆարովն ազատ է արձակվել ու Ադրբեջանում է, իսկ Հունգարիան իր քաղաքացիների գրպանից կսկսի տոկոսներ մուծել Ադրբեջանին՝ վերջինիս կողմից գնված պարտատոմսերի դիմաց: Ահա սա՛ է Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ՆԱՏՕ-ի անդամ և ժողովրդավարական պետություն համարվող, եվրոպական արդարադատության սկզբունքների տակ ստորագրած Հունգարական պետության այսօրվա դեմքը:

Հայկական արձագանքը

Անշուշտ, հայկական արձագանքը չուշացավ: ՀՀ նախագահն արտակարգ հանդիպում հրավիրեց, հանդես եկավ բացառիկ կոշտ հայտարարություններով, կասեցրեց կապերը Հունգարիայի հետ, բավական խիստ ձևով պահանջեց միջազգային հանրությունից՝ համարժեքորեն արձագանքել դեպքերին: Անասելի զայրույթ առաջացավ նաև հայության շրջանում. լրատվական ու համացանցային դաշտը ողողվեց սուր հրապարակումներով, հայկական տարբեր կազմակերպություններ հանդես եկան քննադատական հայտարարություններով:

«Հայե՛ր, ի՞նչ անենք»

Հայ մեծանուն գրող Ռ. Պատկանյանը սուր քննադատում էր այս հարցը տալը: Եվ իսկապես, այժմ հարցը ոչ թե «ի՞նչ անելն» է, այլ «ինչպե՞ս անել»: Ինչպես ժողովրդական մտածողության, այնպես էլ միջազգային հարաբերություններում ավանդաբար կարևորվել է համարժեքության սկզբունքը, որը մեզ՝ «հասարակ մահկանացուներիս» հայտնի է «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» արտահայտությամբ: Դա կիրառելու համար հստակեցնենք իրավիճակը և դրա առաջնային մեղավորներին.

1. Հունգարական իշխանություններն անպատվեցին, վիրավորեցին մեր ազգային արժանապատվությունն ու պետության միջազգային հեղինակությունը: Նրանք նաև թքեցին իրենց իսկ կողմից ընդունած միջազգային նորմերի վրա:
2. Ոճրագործ Սաֆարովը չի ստացել իր արժանի պատիժը: Ավելին, նա ազատության ու փառքի պտուղներն է վայելում:

Այստեղից հասկանալի է դառնում «ի՞նչ անենք» հարցի պատասխանը՝ համարժեքորեն արձագանքել, պատժել մեղավորներին: Ինչպե՞ս դա անել: Ակնհայտ է, որ Հունգարիայի վրա ճնշում գործադրելու մեր հնարավորությունները բավական սահմանափակ են: Բայց դա հուսահատվելու կամ անգործության մատնվելու, կիսատ-պռատ քայլեր կատարելու պատճառ չի կարող լինել: Ի՞նչ է անում պատվախնդիր մարդը, երբ նրան ծանր վիրավորանք են հասցնում: Այո՛, ամեն հնարավոր միջոցով փորձում է պատժել իրեն վիրավորողին: Նույնկերպ մենք պետք է արձագանքենք Հունգարիային: Եթե նյութականորեն նրան չենք կարող պատժել, ապա պետք է ծանր հարված հասցնենք նրա միջազգային հեղինակությանը, ինչն էլ, ճիշտ օգտագործելու, ուղղորդելու դեպքում, կարող է բավական նշանակալի նյութական հարված հասցնել նրան: Իսկ ինչե՞ր կարող ենք անել մենք՝ հայերս, հայկական պետական իշխանություններն ու տարատեսակ կազմակերպությունները: Հունգարիայի հետ կապերը պաշտոնապես արդեն կասեցված են, բանավոր կոշտ հայտարարություններն արված են: Լավ է, շատ լավ է, բայց քիչ է: Դա պետք է լրացնել հետևյալ զուգահեռ գործողություններով.

1. «Միջազգային հանրությունից», նախևառաջ ԵՄ-ից, ԵԽ-ից, ԵԱՀԿ-ից, ՆԱՏՕ-ից, նաև ԱՄՆ-ից ու ՌԴ-ից պահանջել՝ դատապարտել հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների արարքը: Ըստ որում, դատապարտել ոչ միայն անատամ հայտարարություններով, այլև «կծող» գործողություններով՝ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներով: Միթե՞ դրանց համար հիմնավոր պատճառներ չկան: Այլ պետությունների դեպքում անգամ «օդից սարքած» պատճառներով են պատժամիջոցներ կիրառում, իսկ այստեղ այդպիսի պատճառների մի գեղեցիկ փունջ կա: Եթե հարկ կա, անգամ կարող ենք մատնանշել, թե միջազգային հարթակներից յուրաքանչյուրում ինչ ու ինչպես պետք է անել: Հնարավորությունները շատ են:
2. Սառեցնել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացում մեր մասնակցությունը:
3. Հայկական պետական իշխանությունները, կուսակցությունները, տարատեսակ կազմակերպությունները պետք է միջազգային միջկառավարական ու ոչ կառավարական հարթակներում պետք է նախաձեռնեն Հունգարիայի և Ադրբեջանի դեմ ուղղված նախագծեր՝ դրանց աջակցության համար փորձեն ստանալ այդ պետություններին «չուզող» հարևանների (իսկ այդպիսիք երկու դեպքում էլ բավական շատ են) աջակցությունը:
4. Կազմակերպել զանգվածային բողոքի ակցիաներ աշխարհի բոլոր անկյուններում ու ոչ միայն Հունգարիայի ներկայացուցչությունների առջև, այլև պահանջելով տեղի իշխանությունների կոշտ արձագանքը:
5. Արտասահմանյան ԶԼՄ-ներով բազում կոշտ քննադատական հրապարակումներ տարածել:
6. Պահանջել Սաֆարովի վերադարձը Հունգարիա (չնայած, դատելով նրա լուսանկարներից, այնտեղ այդ ոչ-մարդը լավ էլ ապրում էր), հակառակ դեպքում նա պետք է այլ կերպ ստանա իր պատիժը՝ այս անգամ՝ համարժեք, բայց արդեն ոչ քաղաքական կամ դատական:

Բա հունգարացիները ներողություն են խնդրում …
Լավ են անում, ճիշտ են անում ու դա հենց նրանց է հարկավոր, այլ ոչ թե մեզ: Ավելին, ներողություն են խնդրում քաղաքացիները, այլ ոչ թե նրանց իսկ կողմից ընտրված իշխանությունները: Որոշ հունգարացիներ, ներողություն խնդրելուն զուգահեռ, հայերից պահանջում են, որպեսզի դադարեցնեն հունգարական դրոշներն անպատվելը՝ պատճառաբանելով, թե իբր դա իրենց ազգային խորհրդանիշն է, այլ ոչ թե կառավարության: Տարօրինակը միայն այն չէ, որ նրանք դա պահանջում են հենց այս պահին, երբ խորը վերքը դեռ մրմռում է, այլ այն, որ հայերի մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին քննադատել իրենց այն հայրենակիցներին, ովքեր անպատվում են հունգարական դրոշը:

Մի փոքր անդրադառնանք այս դեպքին:
1. Դա Հունգարիայի պետական դրոշն է ու հունգարական պետության խորհրդանիշը: Իսկ ժողովրդավարական ընթացակարգով նույն այդ քաղաքացիների կողմից ընտրված հունգարական այսօրվա իշխանությունները լիազորված են ներկայացնելու Հունգարիան միջազգային հարթակում:
2. Դրոշը կամ մեկ այլ ազգային-պետական խորհրդանիշ անպատվելը միայն մեր առանձնահատկությունը չէ, դա աշխարհում (այդ թվում՝ Արևմուտքում) տարածված բողոքի ձև է:

Հունգարիայի այսօրվա իշխանությունները ներում չեն կարող ստանալ, եթե անգամ արժանվույնս պատժվեն: Սաֆարովը սովորական հանցագործ չէ, նա Գուրգենին սպանել է ոչ թե այն պատճառով, որ նա Գուրգեն Մարգարյանն է, այլ այն պատճառով, որ նա հայ է: Ըստ էության, օղուզ Սաֆարովն էթնիկ հողի վրա մարդ սպանող ցեղասպան է: Իսկ այդպիսի կենդանուն Ադրբեջանին «նվիրելն» արդարացում կամ ներում չունի: Հունգարական իշխանություններին չպետք է ներեն ոչ միայն հայերը, այլև հենց նրա քաղաքացիները, քանի որ իրենց արարքով այդ իշխանությունները ոչ միայն վիրավորեցին մեր արժանապատվությունը, այլև, փաստորեն, վաճառեցին հունգարացիների արժանապատվությունը:
Այդ իսկ պատճառով, Հունգարիայից ու նրա քաղաքացիներից պետք է ակնկալել, պահանջել
1. Իշխանությունները պետք է ներողություն խնդրեն հայերից ու Հայաստանից
2. Ալիևին պետք է հայտարարեն persona non grata Հունգարիայում
3. Հունգարիան պետք է կասեցնի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ
4. Հունգարիան պետք է միջազգային հետախուզում հայտարարի Սաֆարովի նկատմամբ
5. Պետք է դատարանի առջև կանգնեն ու հասարակական պարսավանքի արժանանան բոլոր այն մարդիկ, ովքեր ներքաշված են եղել այդ ստոր ու ամոթալի գործարքի մեջ
6. Վերը նշվածը պետք է անեն Հունգարիայի քաղաքացիները, մանավանդ, որ մեզնից ներողություն խնդրողները հայտարարում են, որ իրենք դգգոհ են իրենց իշխանություններից: Իսկ մենք կարող ենք ընդամենը բանավոր քաջալերել նրանց

Գործողությունների այս ողջ «փաթեթի» տրամաբանական հիմնասկզբունքն այն է, որ մեզ հարկավոր չեն «չոր ու ցամաք» հայտարարություններ, այլ անհրաժեշտ են գործնական քայլեր: Կշտացել ենք «անատամ» հայտարարություններով, այժմ գործողությունների ախորժակ է բացվել ... ու այսուհետ այդպես էլ պետք է առաջնորդվել՝ նույնը պահանջելով թե՛ Արևմուտքից ու Հյուսիսից, թե՛ հայրենական իշխանություններից:

 

Նարեկ Ս. Գալստյան
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

Կարգ: Քաղաքականություն | Ավելացրել է: ՄՀԷՐ (05-Սպտ-2012) Դիտումներ: 1980 | Պիտակներ: http://times.am | Վարկանիշ: 5.0/1
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]