// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Օրացույց
«  Մաիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր » Նորութիւններ »

Բաց նամակ հայ երիտասարդությանը
 
Իմ հարազատ եղբայր: Իմ հարազատ քույր:
Ահա դու կարդում ես քո պես մի երիտասարդի սրտի խոսքը, մի ահազանգ, որը սրտի մեծ կսկիծով դուրս է հորդում, մի ցավ, որը պարուրել է այսօր շատերին:
Մեր աչքերի առջև հազարավոր երիտասարդներ ձուլվում են մի մթության, որը չունի գույն, որը չունի ձայն, որը չունի միտք, չունի անցյալ, չունի ապագա, բայց խոշոր է եւ գայթակղիչ:
Վիթխարի տարափը, որ տեղեկատվության ձևով հորդում է ամեն տեղից, արմատախիլ է անում հայկական դաշտերի բազում ծաղիկներ, պոկում իրենց մայր հողից՝ գայթակղելով կարճատեւ, անասնական վայելքներով:
Հազարավոր երիտասարդներ միայնակ կանգնած են այս հրեշի առջև:
Թո՞ւյլ տալ, հանդուրժե՞լ: Սա կնշանակի համակերպվել դանդաղ մահին: Մա՛հ, որով աշխարհի գրքում կթերթեն վերջին էջը մի պատմության, որի հարատևման համար իրենց կյանքն են նվիրաբերել հազարավոր մեր նման երիտասարդներ: Նրանք չէ՞ին ուզում ապրել: Մեր պես երիտասա՞րդ չէին: Չունեի՞ն փափագներ:
․․․Բայց ընտրեցին ա՛յլ ճանապարհ:
Իսկ մենք պարզապես պիտի նաենք նրանց ու ամաչենք, երբ տկարանում ենք:
Տկարանա՞լ: Կնշանակի մեղանչել մեր զոհված հասակակից եղբայրների առջև:
Իսկ եթե չենք տկարանում, ուրեմն պիտի ի մի բերենք ու բոլորին ի լուր հայտարարենք․
-Մենք կա՛նք: Եւ շարունակում ենք ապրել հայորեն: Մենք միասին կերտում ենք ա՛յն Հայաստանը, որը մեզ պատգամել են մեր նախնիները:
Ու նրանք որոնք մասնակից են դառնում մեր տկարացմանը, ասել է թէ շարունակում են արմատախիլ անել հայկական ծաղիկները, պատասխան կտան:
Կարգ: | Ավելացրել է: ՄՀԷՐ (27-Մյս-2012) Դիտումներ: 2132 | Պիտակներ: http://lernci.livejournal.com/29601 | Վարկանիշ: 5.0/1
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]