// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Օրացույց
«  Մաիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր » Նորութիւններ » Մշակույթ

ՏԱԹԵՎ

Ավարտելով լրագրության ֆակուլտետը` 2009թ. ստեղծեցինք հեռուստատեսությունից անկախ մեր առանձին ստեղծագործական խումբը` անվանելով այն <<Մ.Ե.Խ. Փրոդաքշն >>: Փրոդաքշնի գործունեությունից մեկը դարձավ <<Լապտերիկ>> հետաքննական հաղորդաշարը, որը եթեր էր հեռարձակվում <<Երկիր Մեդիա>> հեռուստաընկերությամբ: Հաղորդաշարի ընթացքում պատրաստեցինք տարբեր տեսանյութեր: Դրանցից մեկը Տաթևի մասին էր: Ֆիմը կոչվեց " Տու'ր ինձ թև..."
/http://www.youtube.com/watch?v=3fzI6bkXs-w%2F
Այն Տաթևում կառուցվող ճոպանուղու հարցն էլ էր քննում, քանի որ կառուցվելիք ճոպանուղու կայանը պետք է տեղակայվեր հին տապանաքարերի վրա և մի տարածքում, որը հնագիտական պեղումների կարիք ուներ: Մի քանի ամիսների ընթացքում անընդհատ մեկնում էինք Տաթև` նկարահանումների: Ահա այդ ճամփորդություններից մեկի ընթացքում էլ ծանոթացանք Տաթևի այլ "երկրպագուների” հետ: Հալիձորից Տաթև տանող ճանապարհի մի հատվածում նրանք հայտնաբերել էին հնամյա մի քաղաք, որի մասին գրեթե ոչ ոք տեղյակ չէ: Մենք մեր նոր ծանոթների հետ մի քանի օր բնակվեցինք վրաններում, ու լսելով նրանց պատմությունները` նկարահանեցինք շրջակա տարածքը: Նկարահանումներից հետո, հավաքելով բոլոր հավանական և անհավանական պատմությունները, վերադարձանք Երևան: Տեսանյութերը ներկայացրեցինք տարբեր մասնագետների և ստացանք տարբեր կարծիքներ: Նրանցից մեկն էլ Գրիգոր Վահանյանն էր, ով արդեն տեղյակ էր այս ամենից և Իտալիայի Վալկամոնիկա քաղաքում տեղի ունեցած 23-րդ հնագիտական համաժողովին այս պատմությունն արդեն իր գիտական աշխատությունում ներկայացրել էր ու ստացել հետաքրքրաշարժ և անչափ կարևոր մասնագիտական կարծիքներ : Այնտեղ ցուցադրելով այդ տարածքից գտած կճուճների կտորներ, քարեր, ճարտարապետական տեսք ունեցող շինությունների և տնատեղիների լուսանկարներ` իտալացի գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքում դրանք թվագրվել են մթա 4 000 տարեկան և ,վստահ ,ավելի:
Ուսումնասիրելով Տաթևի շրջակա գյուղերը, կիրճը, հայտնաբերվեց 12 ք/կմ շրջանագծով փռված մի քաղաք: Այս ամենի հիման վրա նկարահանեցինք 2-րդ տեսաֆիլմը,որը անհրաժեշտություն կա լրացնելու հետազոտությունները կատարած իտալացի գիտնականների հարցազրույցներով, որոնք առավել արժեքավոր կդարձնեն տեսաֆիլմը և ,ինչու չէ , հենց այդ նույն մարդիկ կշահագրգռեն շարունակել այդ հետազոտությունները տեղում: Կարևոր է նշել, որ այդ գիտաժողովները և հետազոտությունները կատարվում են UNESCO-ի անդամ հանդիսացող մասնագետների ղեկավարությամբ ու ներկայությամբ: Ներկայացնելով Տաթևի մասին մեր նկարահանած ֆիլմը Վալկամոնիկայի գիտաժողովի նախագահ պրոֆեսոր Էմմանուել Անատիին` ստացանք հրավեր` մասնակցելու անցյալ տարի հուլիսին այնտեղ կայանալիք Վալկամոնիկայի 24-րդ գիտաժողովին, որին Հայաստանը երկրորդ անգամ էր մասնակցելու: Էմմանուել Անատին 1950 -ական թվականներին հնագիտական աշխատանքներ է կատարել Վալկամոնիկայի հովտում և հայտնաբերել հազարավոր ժայռապատկերներ, որոնք հետագայում ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ_յի Համաշխարհային ժառանգության ցանկում: 1964թ. նա հիմնադրել Կապո-Դի Պոնտե հնագիտական հետազոտությունների կենտրոնը, որն օգնում է ուսումնասիրություններ կատարել աշխարհի հնագիտական մեծ արժեք ներկայացնող վայրերում և զբաղվում է դրանց պահպանմամբ: Նա պեղումներ է կատարել Արևմտյան Հայաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Իսրայելում, Պաղեստինում և այլուր:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվում են գիտական աշխատություններ, մասնագետները ծանոթանում են միմյանց, փորձը փոխանակում: Վալկամոնիկայի 24-րդ գիտաժողովին մենք ստացանք հնարավորություն Հայաստանը ներկայացնել տեսաֆիլմերով: Ցավոք, հովանավորչություն չունենալու պատճառով չկարողացանք մեկնել:
Այս տարի մեր տեղծագործական խումբը բացառիկ հրավեր ստացավ մասնակցելու 2012-թվականի մայիսին ԱՄՆ -ում "Archaeology channel”-ի կազմակերպած "The Archaeology Film Festival” –ին: Հայաստանը առաջին անգամ էր մասնակցում հնագիտական նման մեծ փառատոնի և մենք հայ առաջին մասնակիցներն էինք: Մեր երկու ֆիլմերը ցուցադրվեցին Archaeology channel-ով և մի քանի ինտերնետային հեռուստատեսություններով: Ցավոք, նորից ֆինանսական պատճառներով չկարողացանք մեկնել ԱՄՆ, չնայած որ հրավիրող կազմակերպությունը հոգում էր կեցության բոլոր ծախսերը:

Այս տարի Իտալիայից նորից ունենք հրավեր մասնակցելու Վլակմոնիկայի գիտաժողովին., անվանված
"THE INTELLECTUAL AND SPIRITUAL EXPRESSIONS OF NON-LITERATE PEOPLES"
Colloqium UISPP - CISNEP (Union Internationale des Sciences Préhitoriques et Protohistoriques, Commission Scientifique Internationale) Capo di Ponte, Valcamonica (25044, BS) Italy/:
Ներկայացնելու ենք <<Հայրերի երկիր >> `Տաթևի նոր բացահայտված բնակատեղիի և սյուների գաղտնի խորհրդի մասին պատմող ֆիլմը, <<Գրագետ քարեր>> ` Ուղտասարից բերված և <<Վիշապների պուրակում>> տեղակայված ժայռապատկերների մասին տեսաֆիլմը և "Թաղման ծեսի արարողակարգը Հայաստանում”- տեսաֆիլմը:
Մեր նպատակն է այս ֆիլմերի միջոցով ներկայացնել Հայաստանի դեռևս լավ չուսումնասիրված անկյունները և փաստեր, որոնք պատմում են հնագույն հայկական քաղաքակրթության մասին: Օտարազգի մասնագետների հետաքրքրությունը ավելի մեծացնել` բերելով նրանց Հայաստան: Իսկ առայժմ ֆիլմերի միջոցով հնարավորություն է ընձեռնվում առանց տվյալ վայրում գտնվելու հեշտությամբ տեսնել հին հայկական ժայռապատկերները, աստղադիտարանները, նաև ծանոթանալ հայ մասնագետների մեկնաբանություններին, ովքեր իրենք չեն կարող մասնակցել այս ժողովներին: Մենք կդառնանք, այսպես ասած, ուրույն կամուրջ թե’ տարբեր երկրների մասնագետների և թե’ տարբեր լսարանների միջև: Դա ,իհարկե, զարկ կտա նաև տուրիզմի զարգացմանը:Նամանավանդ, տեղյակ ենք, որ իտալացի մասնագետների կողմից կա Հայաստանում բազմաթիվ ուսումնասիրություններ ֆինանսավորելու ցանկություն:
Իտալիա մեկնելու ամենակարևոր պատճառը գիտաժողովի շրջանակներում նկարահանումներ կատարելն է , և դրանց հիմքի վրա նոր ֆիլմ ստեղծելը: Ֆիլմը, որպես վավերագրության, կդառնա փաստացի ապացույց, որ արտասահմանյան մասնագետները , իրենց իսկ թվագրած հնավայրի մասին, հարցազրույցներով և կարծիքներով հաստատում են Հայաստանում նման թվագրությամբ հնավայրի գոյությունը: Ֆիլմը, թարգմանելով տարբեր լեզուներով, ցանկանում ենք դարձնել քարոզչամիջոց` ցուցադրելով Հայաստանում, հայկական տարբեր համայնքներում և արտասահմանյան հեռուստաընկերություններով: Դա կարևոր է այնքանով, որ
Օրինակ Ադրբեջանը, 2011 թվականին հիմնել է ժայռագրությունների ուսումնասիրման կենտրոն և հայկական ժայռապատկերներով հայտ է ներկայացրել Յունեսկո-ին` ընդգրկելու դրանք Յունեսկո-յի Համաշխարհայաին Մշակութային ժառանգության ցանկում` որպես ադրբեջանական ամենահին գրեր: Ֆիլմը կպրոպագանդի հայկականը, և հնարավորության դեպքում կստեղծենք նոր նմանատիպ ֆիլմեր այլ պեղումնավայրերի մասին:

Մեկնելու համար մեզ անհրաժեշտ է աջակցություն ` կեցության որոշ ծախսեր հոգալու և երկու հոգու համար Երևան-Հռոմ –Երևան երկկողմանի ավիատոմս ձեռք բերելու համար:

Colloquium "The Intellectual and Spiritual Expressions
of Non-literate Societies”
List of Papers
In alphabetic order of authors (as of May 12th, 2012)

Abrahamyan Marianna and Frangyan Angela, Armenia
"Burial traditions in Armenia”

Aleksovoski Dusko, Macedonia
"Origine des Expressions intellectuelles et spirituelles des Sociétés non alphabetisées”

Anati Emmanuel, Italy
«Origine della scrittura”

Bolmida Pier Luigi, and Sansoni Umberto, Italy
"Gli oranti a grandi mani in prospettiva filogenetica”

Bhuvan Chandel, India
"The indigenous visual art: music and dance in the Himalayan region”

Bobrowski Przemyslaw, Chlodnieki Marek, Jordeczka Maciej, Kobusiewiez Michael and Pluskota Krzysztof, Poland
"Bir Nuraiyet: the fertility cult in the prehistoric art of the Sudan”

Cassese Cristina, Italy
"La performance in Africa occidentale. Danza, musica e teatro fra tradizione e contemporaneità: suggestioni e modelli, il principio di jo-ha-kyu”

Coinbra Ferdinando, Portugal
"L’origine astronomica del motivo della svastica”

Jankovits Katalin, Hungary
"Nuovi dati sull’abbigliamento funerario dell’età del Bronzo in Ungheria”

Lucidi Maria Rosa and Virili Carlo, Italy
"La danza come espressione del linguaggio funerario. Il caso della scodella nella tomba di Campo Reatino (RI)”

Mailland Federico, Switzerland
"Le prime espressioni di arte e spiritualità nel Medio Oriente”

Pathak Meenakshi, India
"The intellectual and spiritual expression of non literate societies in Central India”

Poggiani Raffaella, Italy
"Origine e significato delle statue-stele lombarde”

Prestipino Carmelo, Italy
"Culti delle pietre, dalla tradizione orale a tracce nei documenti scritti”

Riccò Matteo, Italy
"Il sogno delle origini”

Rocchitelli Andrea, Italy
"Il transfert come meccanismo originario dello sviluppo cognitivo dell’uomo”

Rozwadoski Andrej, Poland
"Archaeology and prehistory of shamanism: one or many origins?”

Sankhian Anek R, India
"Early occupation of Asia by Archaic and Modern Homo sapiens, recent fossil evidence”

Sahamam Dana, Israel
"The articulation of music and visual art in the Natufian Culture in the Levant”

Tartari Mannuela, Italy
"I saperi tradizionali della cultura”

Waller Steave, USA
"Audio and visual illusion: How intellectual model attempt by pre-scientific societies to explain ambiguous natural phenomena could lead to spiritual interpretation and expressions”

Zaia Ambrogio, Italy
"Le stele e i santuari: il pensiero psicoarcheologico di Nicola Peluffo”

Zhang Yasha, China
"Bird Totem and Bird burials in Tibet”

Marianna Abrahamyan

Կարգ: Մշակույթ | Ավելացրել է: ՄՀԷՐ (23-Մյս-2012) Դիտումներ: 1594 | Վարկանիշ: 5.0/1
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]