// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Օրացույց
«  Մաիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր » Նորութիւններ » Քաղաքականություն

«Հա, թուրք եմ, հայ եմ, ի՞նչ տարբերություն». Աթաթուրքի որջը Երևանում

Իրականում այս պատմությանն ընդհանրապես չարժեր անդրադառնալ, եթե նման մտայնություն չլիներ որոշ «առաջադեմ երիտասարդների» մոտ, ովքեր բարևի փոսխարեն hi , իսկ շնորհակալության փոխարեն ` thank you են ասում: 
Այս կիրակի ընկերներիս հետ որոշեցինք մի քիչ ուրախանալ ու գնացինք գարեջուր խմելու: Ալիկը հազար անգամ ասաց, թե «ապ, էդ անտեր գլամուռ տեղերի հետ գործ չունիք», գնանք մի նորմալ տեղ, գարեջուր խմենք, ուրախանանք ու շուտ տուն գնանք: Ես ու Նորոն էլ մեր գյումրեցի անզուգական ընկերոջը մեղադրեցինք «քյառթու լինելու մեջ» և Փարպեցի փողոցի մեկ այսպես կոչված pub գնացինք: Ալիկը, ճիշտ է, մի քիչ փնթփնթաց, սակայն վերջ ի վերջո համաձայնեց ու երեքս ծիծաղելով մտանք այդ հաստատություն, որը, ինչպես հետագայում պարզվեց, ավելի լավ էր չմտնեինք, ավելին, ավելի լավ էր, որ այդ տեղի մասին երբեք էլ չիմանայինք, թե չէ մինչև հիմա մեզ ուտում ենք, տեղի ունեցածը հիշելով: 
Գարեջուր խնդրելուց հետո սկսեցինք ուսումնասիրել մեր շրջապատը, նստածներին, և ականջիս թուրքերեն խոսակցություն լսվեց: Ձայն չհանեցի, քանի որ վերջին շրջանում պոլսահայ բազմաթիվ երիտասարդներ են Հայաստան գալիս, նրանց մի մասն էլ, դժբախտաբար, հայերեն չի խոսում: Հետո նկատեցի, որ Նորոն խոժոռված նայում է բարի «ստոյկայի» վրա փակցված թղթադրամներին, որտեղից հնարավորինս «անկեղծ և առինքնող» ժպիտով մեզ էր նայում ինքը` թուրքերի հայրիկ Աթաթուրքը: Մի քանի րոպե շարունակեցինք լուռ նայել նկարին, հետո Նորոն ժպտալով հարցրեց մեզ սպասարկող մի գեղեցկադեմ աղջկա.
«Ներողություն, եթե ես Ձեզ վաղը բուլղարական կամ լեհական թղթադրամներ բերեմ, կհանե՞ք այս նկարը»:
«Ինչի՞»,-ոչինչ չասող և չարտահայտող հայացքով հարցրեց աղջիկը:
«Որովհետև Աթաթուրքի նկարը ի՞նչ գործ ունի Հայաստանում: Երբեք Թուրքիայում չես կարող գտնել հայկական որևիցե խորհրդանիշ, կամ հերոսի նկար»,-պատասխանեց ընկերս:
«Հետո ի՞նչ»,-դեմքն ավելի բթացրեց մեր գեղեցկուհին ու լկտի ժպիտով շարունակեց նայել մեր ուղղությամբ:
«Հետո էն, օր չենք ուզեր թուրքի հայացքի տակ նստել»,-խոսակցությանը խառնվեց Ալիկը, որ մինչ այդ հաղթական հայացքով մեզ էր նայում, թե ես «չըսի, թե գործ չունեք սենց տեղերի հետ»:
«Ես էլ թուրք եմ»-,մի քանի վայրկյան լռությունից հետո ասաց մեր գեղեցկուհին ու էլ ավելի լկտիացրեց դեմքը:
«Ո՞նց»,-գրեթե միաբերան բացականչեցինք մենք:
«Հա, թուրք եմ, հայ եմ, ի՞նչ տարբերություն»:
«Ոչ մի, երևի քեզ դուր կուգա թուրք լինելը»,-ասաց Ալիկն ու դիմեց մեզ. «Քելեք ապ, քելեք, ըսիգ մեր տեղը չէ»:
Տաքսու մեջ երեքս էլ մի 10 րոպե չէինք խոսում, բոլորս մի ուղղության վրա էինք նայում, իսկ իմ առջև երևում էր մեր աղջնակի լպիրշ հայացքն ու բառերը` Աթաթուրքի նկարի տակ. «Հա, թուրք եմ, հայ եմ, ի՞նչ տարբերություն»:
«Որ ասում եմ, սենց տեղեր չերթանք, ինձի քյառթու եք ասում»,-լռությունը խախտեց Ալիկը...

Նարեկ Գալստյան

Հ.Գ.
Չմոռանամ նշել, որ այդ օրը ընկերոջս` Նորոյի հայրը, Արարատի գագաթ էր բարձրացել, Նորոն էլ հոր զանգին էր սպասում, անհանգիստ, անհամբեր...

Աղբյուր՝ HayNews.am
Կարգ: Քաղաքականություն | Ավելացրել է: ՄՀԷՐ (14-Մյս-2012) Դիտումներ: 1135 | Պիտակներ: աթաթուրք, DIY, Pub | Վարկանիշ: 5.0/1
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]