// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Օրացույց
«  Մաիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր » Նորութիւններ » Մշակույթ

«Հայրերիս երկիր» տեսաֆիլմը

«Հայրերիս երկիր» տեսաֆիլմը նկարահանվել է 2011 թվականին: Այն Հալիձորից Տաթև ընկած հատվածում հայտնաբերված  hնավայրի և Տաթևի շարժական սյան դեռևս գաղտնի խորհրդի մասին է : Բնակավայրի առաջին շերտերից գտնված խեցեղենը մի քանի տարի առաջ  Իտալիայում Յունեսկո-ի ներկայկացուցիչ, «Կապո Դի Պոնտե» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Էմմանուել Անատին և իտալացի այլ մասնագետներ թվագրել են մթա 4-րդ հազարամյակ և շատ ավելի վաղ : Տեսաֆիլմը ուղարկելով Իտալիա՝ հեղինակներս ստացանք հրավեր՝ մասնակցելու այնտեղ կայանալիք Վալկամոնիկայի հնագիտական  գիտաժողովին , արդեն 2-րդ անգամ:  Էմմանուել Անատին 1950-ական թվականներին հնագիտական աշխատանքներ է կատարել Վալկամոնիկայի հովտում և հայտնաբերել հազարավոր ժայռապատկերներ, որոնք հետագայում ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-յի Համաշխարհային ժառանգության ցանկում: 1964թ. նա հիմնադրել է Կապո-Դի Պոնտե հնագիտական հետազոտությունների կենտրոնը, որն օգնում է  ուսումնասիրություններ կատարել աշխարհի հնագիտական մեծ արժեք ներկայացնող վայրերում և զբաղվում է դրանց պահպանմամբ: Նա պեղումներ է կատարել Արևմտյան Հայաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Իսրայելում,  Պաղեստինում և այլուր: Գիտաժողովի ընթացքում հարյուրից ավելի գիտնականներ  ներկայացնում են գիտական աշխատություններ, մասնագետները ծանոթանում են միմյանց, փորձը փոխանակում: Տեղյակ ենք նաև, որ իտալացի մասնագետների կողմից եղել է Հայաստանում ուսումնասիրություններ  ֆինանսավորելու ցանկություն: 
Իտալիա մեկնելու պատճառը գիտաժողովի շրջանակներում ֆիլմը ցուցադրել և նկարահանումներ կատարելն է , ու ամենակարևորը,  դրանց հիմքի վրա նոր ֆիլմ ստեղծելը: Ֆիլմը, որպես վավերագրություն, կդառնա փաստացի ապացույց, որ արտասահմանյան մասնագետները , իրենց իսկ թվագրած հնավայրի մասին, հարցազրույցներով  և կարծիքներով հաստատում են Հայաստանում նման թվագրությամբ հնավայրի գոյությունը: Ֆիլմը, թարգմանելով տարբեր լեզուներով, ցանկանում ենք դարձնել քարոզչամիջոց` ցուցադրելով Հայաստանում, հայկական տարբեր  համայնքներում և արտասահմանյան հեռուստաընկերություններով: Դա կարևոր է այնքանով, որ ,օրինակ Ադրբեջանը, 2011 թվականին հիմնել է ժայռագրությունների ուսումնասիրման կենտրոն և հայկական ժայռապատկերներով հայտ է  ներկայացրել  Յունեսկօ-ին` ընդգրկելու դրանք Յունեսկօ-ի Համաշխարհային Մշակութային ժառանգության ցանկում` որպես ադրբեջանական ամենահին գրեր: Ֆիլմը կպաշտպանի ու կպրոպագանդի հայկականը, և հնարավորության դեպքում կստեղծենք նոր նմանատիպ ֆիլմեր այլ պեղումնավայրերի մասին` ներկայացնելով  Հայաստանի դեռևս լավ չուսումնասիրված անկյունները և փաստեր, որոնք պատմում են հնագույն հայկական քաղաքակրթության մասին:
Դեռ անցյալ տարի ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարի  անունից պաշտոնական  նամակ ուղարկեցինք  Էմմանուել Անատիին` հրավիրելով նրան Հայաստան:  Հետագայում  , համոզված ենք, դա կվերածվի հսկայածավալ ուսումնասիրության և մեծ խմբեր կայցելեն Հայաստան: Նամանավանդ, ամենամեծ  հետաքրքրությունը Տաթևի հանդեպ  է` որպես քաղաքակրթության բնօրրան, ինչպես համարում են Նիկողայոս Մառը, Դեվիդ Լենգը, Վ. Բրյուսովը...
Իտալիսայում ներկայանալու համար մեր ստեղծագործական խումբը արել է հնարավոր ամեն ինչ: Ծախսերը հոգացել ենք,  միայն օդանավի տոմս ձեռք բերելու կարիք ունենք: Դիմել ենք ամենուր` և’ կազմակերպությունների, և ‘ անհատ գործարարների: Պատասխանները հիասթափեցնող են….Հովանավորչություն չունենալու  պատճառով   այս ամիս չկարողացանք  մեկնել ԱՄՆ ` Հնագիտական ալիքի կազմակերպած «Հնագիտական ֆիլմերի փառատոնին»: Մեր երկու ֆիլմերը մայիսի 10-ին և 11-ին կցուցադրվեն այնտեղ, անգամ առանց մեր ներկայության: 

Նախաձեռնությունը Facebook-ում The Archaeology Channel International Film and Video Festival

Կարգ: Մշակույթ | Ավելացրել է: ՄՀԷՐ (07-Մյս-2012) Դիտումներ: 1268 | Վարկանիշ: 5.0/1
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]