 ՏԱԹԵՎ
Ավարտելով լրագրության ֆակուլտետը` 2009թ. ստեղծեցինք հեռուստատեսությունից անկախ մեր առանձին ստեղծագործական խումբը` անվանելով այն <<Մ.Ե.Խ. Փրոդաքշն >>: Փրոդաքշնի գործունեությունից մեկը դարձավ <<Լապտերիկ>> հետաքննական հաղորդաշարը, որը եթեր էր հեռարձակվում <<Երկիր Մեդիա>> հեռուստաընկերությամբ: Հաղորդաշարի ընթացքում պատրաստեցինք տարբեր տեսանյութեր: Դրանցից մեկը Տաթևի մասին էր: Ֆիմը կոչվեց " Տու'ր ինձ թև..." /http://www.youtube.com/watch?v=3fzI6bkXs-w%2F Այն Տաթևում կառուցվող ճոպանուղու հարցն էլ էր քննում, քանի որ կառուցվելիք ճոպանուղու կայանը պետք է տեղակայվեր հին տապանաքարերի վրա և մի տարածքում, որը հնագիտական պեղումների կարիք ուներ: Մի քանի ամիսների ընթացքում անընդհատ մեկնում էինք Տաթև` նկարահանումների: Ահա այդ ճամփորդություններից մեկի ընթացքում էլ ծանոթացանք Տաթևի այլ "երկրպագուների” հետ: Հալիձորից Տաթև տանող ճանապարհի մի հատվածում ն
...
Կարդալ ավելին »
Այ լակոտ, դու հո ֆաշիստ չե՞ս
Ծերունին ջրում էր այգին ու երգ էր մրմնջում քթի տակ։ Աստուած գիտի թէ ինչ հիշողութիւններ էին անցնում նրա գլխով, էլ մանկութիւն, էլ պատանեկութիւն, էլ դաժան պատերազմ․․․ Այգին գտնւում էր ճանապարհի կողքին, որը քաղաքից տանում էր դէպի գիւղը։ Քաղաքից բարձրացող հերթական մեքենաներ էր անց կենում, որը յանկարծ արգելակեց ու մեքենան դուրս եկաւ ճանապարհից։ Երկու երիտասարդ դուրս իջան մեքենայից, ու մոտեցան այգու ցանկապատին։ - «Պրիվե՜տ» պապի ջան։ - Բարի՜ հազար բարին,․․․ ի՞նչի կարիք ունէք։ - Ոչ մի բանի պապի ջան, Հայաստան ենք եկել, ֆռֆռում ենք էստեղ-էնտեղ։ Ասինք տենանք պապին ինչ ա անում։ - Շատ էլ լաւ էք անում։ Բա մեր քաղցրահամ ջուրը, էս սուրբ, կենարար հողը․․․ համեցէք, մի բան տամ ձեզ, հէնա խնձորը հասել է, գնամ բերեմ։
...
Կարդալ ավելին »
 ԻՆՉՈ՞Ւ ՊԱՅԹԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԲԱՐԸ
Վերջին տարիներին ամբողջ աշխարհում մեծ թափ է առել մի քարոզչություն, որն իր հետ կործանում է միլիոնավոր երիտասադրների, նրանց դարձնելով նյութական, հոգեւոր եւ բնազդային կախվածությունների, տարատեսակ մոլորութունների ու մոլուցքներ գերին։ Մարդկության հանդեպ կատարվող այս ոճրագործությունները գեղեցիկ քողարկուած են համամարդկային վսեմ արժէքների տակ, որովհետեւ այն օրենքները, որոնք ամրագրված են համամարդկային իսկական ձեռքբերումները պահպանելու համար, ի զօրու չեն զատել դիտավորությունն ազատ կամքի արտահայտումից։ Եւ շատ կառույցներ, դիտավորությամբ կատարելով մեծածավալ հանցագործություններ (հակամարդկային, անբարոյական արժեքների պրոպագանդա, մարդկանց տարատեսակ կախվածությունների գերին դարձնող, հազարավոր մարդկանց մոլորության տանող կրոնական քարոզչություններ եւ այլն) թաքնվում են «ազատ կամքի արտահայտման» ձևակերպման տակ։
The Archaeology ChannelInternational Film and Video Festival Eugene, Oregon, USA 8-12 May 2012 The most sorrowful expression on the criticism of the video films with archeological themes prepared by us is the following: "You are only speaking of the ancient times. Is it of any interest?” And that`s why that "ancient” is sometimes concealed by the veil of indifference. However these stones, having the history of 7000 years, are a unique vehicle in time and space, which, by the way, give an opportunity to recognize yourself as an individual. All the human progressive achievements are directed to it and the recalled knowledge has the value of newly acquired knowledge.
«Հայրերիս երկիր» տեսաֆիլմը
«Հայրերիս երկիր» տեսաֆիլմը նկարահանվել է 2011 թվականին: Այն Հալիձորից Տաթև ընկած հատվածում հայտնաբերված hնավայրի և Տաթևի շարժական սյան դեռևս գաղտնի խորհրդի մասին է : Բնակավայրի առաջին շերտերից գտնված խեցեղենը մի քանի տարի առաջ Իտալիայում Յունեսկո-ի ներկայկացուցիչ, «Կապո Դի Պոնտե» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Էմմանուել Անատին և իտալացի այլ մասնագետներ թվագրել են մթա 4-րդ հազարամյակ և շատ ավելի վաղ : Տեսաֆիլմը ուղարկելով Իտալիա՝ հեղինակներս ստացանք հրավեր՝ մասնակցելու այնտեղ կայանալիք Վալկամոնիկայի հնագիտական գիտաժողովին , արդեն 2-րդ անգամ: Էմմանուել Անատին 1950-ական թվականներին հնագիտական աշխատանքներ է կատարել Վալկամոնիկայի հովտում և հայտնաբերել հազարավոր ժայռապատկերներ, որոնք հետագայում ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-յի Համաշխարհային ժառանգության ցանկում: 1964թ. նա հիմնադրել է Կապո-Դի Պոնտե հնագիտական հետազոտությունների կենտրոնը, որն օգնում է ուսումնասիրություններ կատարել աշխարհի հնագիտական մեծ արժեք ներկայացնող վայրերում և զբաղվում է դրանց պահպանմամբ: Նա պեղումներ է կատարել Արևմտյան Հայաստանում, Իտալիայում,
...
Կարդալ ավելին »
|