// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Արխիվ

ՀԱՅՈՒՀՈՒ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸՀայուհի

Հայուհին պիտի հիշի, որ իր կյանքը ծնված պահից պատասխանատվություն է նրանց առջև, ով այն պարգևել է իրեն: Այն պատասխանատվություն է Աստծո, ծնողների և արմատների առջև:

Հայուհին պիտի հարգի և պատվի իր ծնողներին և կատարի նրանց կամքը, անգամ եթե այն հակասում է իր սեփական ցանկություններին:

Հայուհին պիտի իմանա, որ որտեղ էլ ծնված լինի և ապրի, իր կյանքի գլխավոր լեզուն հայերենն է, գլխավոր պատմությունը` հայկականը, գլխավոր խոհանոցը` հայկականը, լավագույն երաժշտությունը` հայկականը:

Հայուհին պիտի իմանա, որ իր ապագան կարող է կապված լինել միայն հայի հետ:

Հայուհին պիտի հասկանա, որ հայ տղամարդն ընտանիքի գլուխն է, և շատ դեպքերում նա ստիպված կլինի գնալ միակողմանի զիջում ... Կարդալ ավելին »

  • Կարգը: Հատուկ
  • Մեկնաբ.: 0
  • Դիտումներ: 1393
  • Անժելա ՏերյանԵզակի ժողովուրդ ենք, եղել ենք աշխարհի ստեղծման առաջին օրվանից և հիմա էլ շարունակում ենք լինել. Անժելա Տերյան

     

    Նախորդ տարվա վերջին լույս տեսավ Անժելա Տերյանի «Եվրոպայի ժողովուրդների հնագույն գրավոր աղբյուրներն իրենց նախահայրենիքի` Հայաստանի և հայերի մասին» աշխատությունը: Այս առիթով «Անկախը» զրուցել է Երևանի պատմության թանգարանի հնագիտության և միջնադարյան պատմության բաժնի վարիչ, պատմաբան Անժելա Տերյանի հետ:

    - Տիկի՛ն Տերյան, Ձեր նոր աշխատությունը հասարակության լայն շրջանների համար ի՞նչ նորույթ է պարունակում պատմության տեսանկյունից:

    - Կարծում եմ՝ վերնագիրն արդեն բավականաչափ խոսուն է: Թեման շատ հետաքրքիր է և ինձ վաղուց է հետաք ... Կարդալ ավելին »

  • Կարգը: Գիտություն
  • Մեկնաբ.: 0
  • Դիտումներ: 1741
  • Զարթի՛ր Լաո, Մեռնիմ Քըզի...
     
    Դեռ 1800-ականների կեսերին ակտիվորեն շրջանառության մեջ դրվեց հայերի եկվոր լինելու վարկածը: Այլազգի պատմաբաններ և այլ ոլորտի մարդիկ, ջանք ու եռանդ չէին խնայում հայերին իրենց իսկ երկրում' Հայկական լեռնաշխարհում, եկվոր դարձնելու համար: Մեր շատ պատմիչներ, այդ թվում և Խորենացին, դրվեցին կասկածի տակ և մի քանի դարով երիտասարդացվեցին...
     
    Դա ըստ էության Հայոց Եղեռնի սկիզբն էր: Տեսական նախաբանը: Որպեսզի տիրանային մեր երկրին, նախ պետք էր իրական տերերից այն զրկել' դարձնելով անտեր: Դրանից հետո նոր տեր լինելը հեշտ գործ է: Եւ փաստորեն էդպես էլ արեցին. Այդ «պատմա-տեսական» նախաբանին հաջորդեցին ջարդերն ու տեղահանությունները: Եւ, որքան էլ որ այն ժամանակվա համար տարօրինակ էր, իսկ այսօր արդեն օրինաչափ, դա արվում էր ամենաբարձր մակարդակներով' հայի անվան տակ թաքնված, բայց հայերի հետ կապ չունեցող մարդկանց կողմից:
     
    Դեռ չի լրացել 1915 թվականի ցեղասպանության 100 տար ... Կարդալ ավելին »
  • Կարգը: Հատուկ
  • Մեկնաբ.: 0
  • Դիտումներ: 2433
  • Եղբա՛րք, ալ չասենք․ «Հայե՛ր, ի՞նչ անենք» (Ռ. Պատկանյան)

    Ի՞նչ և ինչու՞ պատահեց

    Հունգարիայի իշխանությունները՝ ընդառաջելով օղուզա-թուրքական երկարամյա «թախանձագին խնդրանքներին» ու «հավաստիացումներին», Ադրբեջանի իշխանություններին հանձնեցին ոճրագործ Սաֆարովին: Փաստորեն, հունգարական իշխանություններն անտեսեցին Սաֆարովի արտահանձման անկարելիության ու վտանգավորության մասին բոլոր փաստերն ու զգուշացումները: Ադրբեջանի նախագահ Ալիևը նրան ազատություն է շնորհել և հիմա նա՝ Ադրբեջանի «ազգային հերոսը», վայելում է ազատության ու փառքի պտուղները: Հունգարիայի իշխանությունները հայտարարում են, որ Ադրբեջանն իրենց խաբել է. նախապես պաշտոնապես հավաստիացրել է, որ Սաֆարովն Ադրբեջանում կշարունակի կրել իր բանտային պատիժը, սակայն նրանց նախագահը նրան ներում է շնորհել: Ի՞նչն է ստիպել հունգարական ... Կարդալ ավելին »

  • Կարգը: Քաղաքականություն
  • Մեկնաբ.: 0
  • Դիտումներ: 2166
  • Բաց նամակ - առաջարկ ՀՀ Պաշտպանության նախարար պարոն Ս. Օհանյանին
     
    Հարգարժան պարոն Օհանյան, այն իրավիճակը, որ ստեղծվել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների մոտ, ստիպում է, որ Ձեզ դիմեմ կարճ խնդրանք-առաջարկով: 
    Հին սպարտացիների պես, հանուն ազգի առողջ գենոֆոնդի (18-20 տարեկան զորակոչիկների) պահպանման, մեզ, այն պահեստային զինվորականներիս, որոնք որպես կամավորականներ ցանկանում են, ֆիզիկապես կարողունակ են և ունեն տված սերունդ, որպես իրավիճակային արագ արձագանքման զինվորականների` զորակոչել և ուղարկել ռազմասահմանագիծ, մինչև որ այնտեղ կրկին կվերականգնվի հարաբերական անդորրը:
    Ես ներկայումս քաղաքացիական ծառայող եմ, բայց պատրաստ եմ մշտապես մասնակցել պլանային և ֆիզիկականվերականգնողական վարժանքների և նման իրավիճակների առաջացման դեպքում մեկնել վտանգավոր սահմանահատվածները` մեր ողջ ուժն ու գիտելիքները կրկին ի սպաս դնելով հանուն հավիտենական արժեքների` Ազգի և Հայրենիքի պաշտպանության: 
    Մենք պետք է լինենք Ազգ - Բանակ:
  • Կարգը: Հատուկ
  • Մեկնաբ.: 0
  • Դիտումներ: 1668
  • Բաց նամակ հայ երիտասարդությանը
     
    Իմ հարազատ եղբայր: Իմ հարազատ քույր:
    Ահա դու կարդում ես քո պես մի երիտասարդի սրտի խոսքը, մի ահազանգ, որը սրտի մեծ կսկիծով դուրս է հորդում, մի ցավ, որը պարուրել է այսօր շատերին:
    Մեր աչքերի առջև հազարավոր երիտասարդներ ձուլվում են մի մթության, որը չունի գույն, որը չունի ձայն, որը չունի միտք, չունի անցյալ, չունի ապագա, բայց խոշոր է եւ գայթակղիչ:
    Վիթխարի տարափը, որ տեղեկատվության ձևով հորդում է ամեն տեղից, արմատախիլ է անում հայկական դաշտերի բազում ծաղիկներ, պոկում իրենց մայր հողից՝ գայթակղելով կարճատեւ, անասնական վայելքներով:
    Հազարավոր երիտասարդներ միայնակ կանգնած են այս հրեշի առջև:
    Թո՞ւյլ տալ, հանդուրժե՞լ: Սա կնշանակի համակերպվել դանդաղ մահին: Մա՛հ, որով աշխարհի գրքում կթերթեն վերջին էջը մի պատմության, որի հարատևման համար իրենց կյանքն են նվիրաբերել հազարավոր մեր նման երիտասարդներ: Նրանք չէ՞ին ուզում ապրել: Մեր պես երիտասա՞րդ չէին: Չունեի՞ն փափագներ: ... Կարդալ ավելին »
  • Կարգը:
  • Մեկնաբ.: 0
  • Դիտումներ: 2198
  • ՏԱԹԵՎ

    Ավարտելով լրագրության ֆակուլտետը` 2009թ. ստեղծեցինք հեռուստատեսությունից անկախ մեր առանձին ստեղծագործական խումբը` անվանելով այն <<Մ.Ե.Խ. Փրոդաքշն >>: Փրոդաքշնի գործունեությունից մեկը դարձավ <<Լապտերիկ>> հետաքննական հաղորդաշարը, որը եթեր էր հեռարձակվում <<Երկիր Մեդիա>> հեռուստաընկերությամբ: Հաղորդաշարի ընթացքում պատրաստեցինք տարբեր տեսանյութեր: Դրանցից մեկը Տաթևի մասին էր: Ֆիմը կոչվեց " Տու'ր ինձ թև..."
    /http://www.youtube.com/watch?v=3fzI6bkXs-w%2F
    Այն Տաթևում կառուցվող ճոպանուղու հարցն էլ էր քննում, քանի որ կառուցվելիք ճոպանուղու կայանը պետք է տեղակայվեր հին տապանաքարերի վրա և մի տարածքում, որը հնագիտական պեղումների կարիք ուներ: Մի քանի ամիսների ընթացքում անընդհատ մեկնում էինք Տաթև` նկարահանումների: Ահա այդ ճամփորդություններից մեկի ընթացքում էլ ծանոթացանք Տաթևի այլ "երկրպագուների” հետ: Հալիձորից Տաթև տանող ճանապարհի մի հատվածում ն ... Կարդալ ավելին »
  • Կարգը: Մշակույթ
  • Մեկնաբ.: 0
  • Դիտումներ: 1690
  • Այ լակոտ, դու հո ֆաշիստ չե՞ս

    Ծերունին ջրում էր այգին ու երգ էր մրմնջում քթի տակ։ Աստուած գիտի թէ ինչ հիշողութիւններ էին անցնում նրա գլխով, էլ մանկութիւն, էլ պատանեկութիւն, էլ դաժան պատերազմ․․․
    Այգին գտնւում էր ճանապարհի կողքին, որը քաղաքից տանում էր դէպի գիւղը։  
    Քաղաքից բարձրացող հերթական մեքենաներ էր անց կենում, որը յանկարծ արգելակեց ու մեքենան դուրս եկաւ  ճանապարհից։
    Երկու երիտասարդ դուրս իջան մեքենայից, ու մոտեցան այգու ցանկապատին։
    - «Պրիվե՜տ» պապի ջան։
    - Բարի՜ հազար բարին,․․․ ի՞նչի կարիք ունէք։
    - Ոչ մի բանի պապի ջան, Հայաստան ենք եկել, ֆռֆռում ենք էստեղ-էնտեղ։ Ասինք տենանք պապին ինչ ա անում։
    - Շատ էլ լաւ էք անում։ Բա մեր քաղցրահամ ջուրը, էս սուրբ, կենարար հողը․․․ համեցէք, մի բան տամ ձեզ, հէնա խնձորը հասել է, գնամ բերեմ։ ... Կարդալ ավելին »
  • Կարգը: Մշակույթ
  • Մեկնաբ.: 1
  • Դիտումներ: 1827
  • Կարգը: Պատմություն
  • Մեկնաբ.: 0
  • Դիտումներ: 994
  • «Հա, թուրք եմ, հայ եմ, ի՞նչ տարբերություն». Աթաթուրքի որջը Երևանում

    Իրականում այս պատմությանն ընդհանրապես չարժեր անդրադառնալ, եթե նման մտայնություն չլիներ որոշ «առաջադեմ երիտասարդների» մոտ, ովքեր բարևի փոսխարեն hi , իսկ շնորհակալության փոխարեն ` thank you են ասում: 
    Այս կիրակի ընկերներիս հետ որոշեցինք մի քիչ ուրախանալ ու գնացինք գարեջուր խմելու: Ալիկը հազար անգամ ասաց, թե «ապ, էդ անտեր գլամուռ տեղերի հետ գործ չունիք», գնանք մի նորմալ տեղ, գարեջուր խմենք, ուրախանանք ու շուտ տուն գնանք: Ես ու Նորոն էլ մեր գյումրեցի անզուգական ընկերոջը մեղադրեցինք «քյառթու լինելու մեջ» և Փարպեցի փողոցի մեկ այսպես կոչված pub գնացինք: Ալիկը, ճիշտ է, մի քիչ փնթփնթաց, սակայն վերջ ի վերջո համաձայնեց ու երեքս ծիծաղելով մտանք այդ հաստատություն, որը, ինչպես հետագայում պարզվեց, ավելի լավ էր չմտնեինք, ավելին, ավելի լավ էր, որ այդ տեղի մասին երբեք էլ չիմանայինք, թե չէ մինչև հիմա մեզ ուտում ենք, տեղի ունեցածը հիշելով: 
    Գարեջուր խնդրելուց հետո սկսեցինք ուսումնասիրել մեր շրջապատը, նստածներին, ... Կարդալ ավելին »
  • Կարգը: Քաղաքականություն
  • Մեկնաբ.: 0
  • Դիտումներ: 1185
  • 1 2 3 »