// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր » Ֆայլեր » Ձայնադարան » Հայրենասիրական երգեր

(7.81Mb) Հայրենասիրական երգեր
Ներսիկ Իսպիրյան - Հայոց Մայրեր


Խոնարհվում եմ ես ձեր առաջ ու գալիս եմ անձայն ծնկի, 
Աղոթում եմ երկնահառած լույսի տաճար հայոց մայրեր, 
Աչքերիս մեջ քարացել են ձեր ցավերը բյուր դարերի, 
Դուք արևի լույսն եք վառած արևածին հայոց մայրեր: 

Ո՜վ հայոց մայրեր, ո՜վ հայոց մայրեր, 
Հայոց աշխարհի սուրբ մայրեր 

Արագածն է ծնկի եկել, աղոթում է Մասիսի պես, 
Հայոց մայրեր ուշքի եկեք, ծոցվորվեցեք հայոց մայրեր, 
Մաշտոց ծնող մայրը երբեք չի խոնարհվի չարի առաջ, 
Այս չարածին չար աշխարհում չարը խեղդեք հայոց մայրեր: 

Ո՜վ հայոց մայրեր, ո՜վ հայոց մայրեր, 
Հայոց աշխարհի սուրբ մայրեր

Ձեր տաք սրտի անթեղով ենք մենք վեր հառնել մոխիրներից, 
Զվարթնոցի ու Գառնիի խոյակներն եք հայոց մայրեր: 
Ծիրանենին պտղավորվեց ու վեր հառնեց միայն հողից, 
Դուք երկնքից պտղավորվեք ու հույս ծնեք հայոց մայրեր: 

Ելեք ոտքի, միաձուլվեք, հղիացեք հայոց հույսով, 
Մարաթուկի սուրբ զորությամբ Դավիթ ծնեք հայոց մայրեր 
Զորք չենք ուզում, զորքն ինչ կանենք, զորավար է մեզ հարկավոր, 
Անդրանիկներ աշխարհ բերեք փրկության դուռ հայոց մայրեր: 

Ո՜վ հայոց մայրեր, ո՜վ հայոց մայրեր, 
Հայոց աշխարհի սուրբ մայրեր...
Կարգ: Հայրենասիրական երգեր | Ավելացրել է: ՄՀԷՐ (07-Ապրլ-2012) Դիտումներ: 4729 | Պիտակներ: Nersik Ispiryan, Ներսիկ Իսպիրյան, Հայոց Մայրեր, Hayots Mayrer Բեռնումներ: 1263 | Վարկանիշ: 5.0/3
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]