Գլխավոր | Գրանցում | Մուտք Մուտքանուն Հյուր | RSS
[ Նոր գրառումներՄասնակիցներԿանոններՈրոնումRSS ]
Էջ 1-րդ 1-ից1
Ֆորում » Քաղաքականություն » Ազգային խնդիրներ » Օտարամոլություն կամ Նա-նա-նե՜՜՜՜՜ (Օտարամոլություն կամ Նա-նա-նե՜՜՜՜՜----մինչև ու՞ր էսպես)
Օտարամոլություն կամ Նա-նա-նե՜՜՜՜՜
ANIԱմսաթիվ: Կիրակի, 22-Մյս-2011, 14:15 | Գրառում համար 1
Պարգևներ:2
Գրառումներ: 2
« 0 »
Օֆլայն
Օտարամոլություն կամ Նա-նա-նե՜՜՜՜՜

Ես կզարմանայի, ես իսկապես շատ կզարմանայի, եթե տաղանդի մասին խաթարված պատկերացումներ ունեցող մեր «աստղերից» թերեւս ամենապայծառ «շողշողացող» իր «արվեստով» պարզապես հիացնող մեկը մի օր էլ վերցներ ու որոշեր չթարգմանել վերջին շրջանում հատկապես հայտնի դարձած, բոլոր անցումներում, խանութներում անվերջ ու անդադար հնչող, շատերի համար լուսաբացն ավետող ու խաղաղ քուն պարգեւող, բջջայինի զարդ ու կենսական անհրաժեշտություն դարձած Նա-նա-նեյը...

Իրենց երգիչ, այն էլ բարձրակարգ, համարող մեր բազմաթիվ շոու-բիզնեսականները,որ անխոս ձկան նման բարձրախոսի առջեւ միայն բերաններն են բացում-փակում, իրենց երբեւէ հարց տալի՞ս են՝ ի՜նչ աղբ է այն, որ իրենք են ներկայացնում, մի՞թե իրենց նվաստացած չեն զգում հենց միայն այն բանի համար, որ համարվելով ,,երգիչ,, անգամ սեփական ստեղծագործություն չունեն, անվերջ գողանում են այստեղից-այնտեղից, որ ձայնային մինիմալ տվյալներ չունեն երեք բառ սեփական ձայնով հնչեցնելու համար.......

Լավ, իսկ դուք՝ հայ երիտասարդություն......մի՞թե չեք հոգնել էժանագին աղմուկից, մի՞թե չեք հոգնել անգամ ծորակից՝ նվազագույն չափով երգ հիշեցնող անհասկանալիությունը լսելուց, ձեզ համար անարժեք կուռքեր ստեղծելուց, օտար նա-նա-նեյ-ների հնչյունների տակ ուղեղներն անջատած թռնել-իջնելուց....

Շատ ու շատ բարձր արժեքներ անխնա մոռացության են մատնվում, բազմաթիվ գեղեցիկ կատարումներ «արդիականացվում» են արվեստից հեռու «արվեստագետների» կողմից ու որպես հետեւանք ունենում ենք նմանը չունեցող աղավաղումներ, կլկլոց կամ էլ բղավոց, Եվրատեսիլ կոչվող հերթական անիմաստության ժամանակ էլ իսկապես բում-բում եղանք, լավ, էլ ի՞նչ պետք է լինի, որ խելքներս գլուխներս հավաքենք, թողնենք կործանարար օտարամոլությունը ու մեր մաքուր ու բարձրարժեք ԱԶԳԱՅԻՆԸ վեր հանենք......Զարուհի Բաբաջանյան

Խմբագրել է ANI - Կիրակի, 22-Մյս-2011, 14:33
Ֆորում » Քաղաքականություն » Ազգային խնդիրներ » Օտարամոլություն կամ Նա-նա-նե՜՜՜՜՜ (Օտարամոլություն կամ Նա-նա-նե՜՜՜՜՜----մինչև ու՞ր էսպես)
Էջ 1-րդ 1-ից1
Որոնել:


ԱՐԳԻՍԴԻ - 2010