Գլխավոր | Գրանցում | Մուտք Մուտքանուն Հյուր | RSS
[ Նոր գրառումներՄասնակիցներԿանոններՈրոնումRSS ]
Էջ 1-րդ 1-ից1
Ֆորում » Ժամանց » Զրուցարան » Զրուցարան (Զրուցարան)
Զրուցարան
ԹեշուբԱմսաթիվ: Չորեքշաբթի, 19-Հունվ-2011, 13:26 | Գրառում համար 1
Պարգևներ:0
Գրառումներ: 8
« 0 »
Օֆլայն
Այս թեմայում կարող եք պարզապես ողջունել իրար, հարցնել միմյանց որպիսությունը, զրուցել: կանոնադրությանը հետևելը շարունակում է պարտադիր մնալ նաև այս թեմայում:

Добавлено (17-Հունվ-2011, 11:30)
---------------------------------------------
P. S.

Ես ինքս լինելով Արիացի հեթանոս` չեմ ընդունում Ուխտագիրքը, քանի որ հեթանոսությունը հավատք է, ոչ թե կրոն, ազատ հավատք, կենդանի բնության պաշտամունք, և եթե կա գիրք ինչ որ պարտադրող օրենքներով, դա արդեն ոտնձգություն է մարդու ազատ կամքի դրսևորման վրա, դա արդեն կրոնական գաղափարախոսություն է, այսինքն չի կարող լինել հեթանոսություն: Ուխտագիրք կոչվածը գրված է ինչ որ քրմերի կողմից, հավանաբար Հայ Արիների Միության, ես նրանց չեմ ճանաչում: Բայց կարծում եմ, որ ցանկացած առողջ դատողություն ունեցող մարդ չի կարող ընդունել այդ` տրամաբանությունից զուրկ ու հիմար ուսմունքը, ինչպես նաև չի կարող ընդունել Բիբլիան, Ղուրանը և այլ կրոնական գրքեր, դրանք բոլորը մարդկանց ձեռքով են գրված` քաղաքական ու իշխանական նպատակներով: Ուխտագրքում նկարագրված ապրելակերպը ավելի շատ հետադիմական-մուսուլմանական է, կապ չունի հեթանոսության հետ, չունի ոչ մի հիմք, ոչ մի գիտական հիմնավորում:Միայն մի հատվածի մեջ տեսա տրամաբանություն. դա ֆիզիկական մահից հետո ոգու գոյության ձևի սահմանումն է և վերածնունդը /ռեինկորնացիա/, սակայն այստեղ էլ կա մի հիմար միտք` նրանք գրում են, թե իբր գեների փոխանցումը և նույն տոհմում վերածնվելը տեղի է ունենում միայն արական գծով, ինչը հակասում է գենետիկայի բոլոր սկզբունքներին, բնականաբար գեների փոխանցումը սեռային տարբերություն չի ճանաչում էլ և թե արական, թե իգական կողմով հավասարապես փոխանցվում է, այստեղից էլ հետևություն, որ վերածնունդն էլ հավասարապես կարող է լինել տոհմի թե արական, և թե իգական կողմով շարունակության մեջ: Պարզապես Ուխտագրքի հեղինակները կիսագրագետ են, գիտությունից շատ հեռու և կրկնում են Բիբլիայի նույն սխալները, առանց հաշվի առնելու, որ 21-րդ դարի մարդը շատ ավելի տեղեկացված է և առանց լուրջ հիմք ունենալու ոչ մի նման հեքիաթի չի հավատա: Աշխարհի ու մարդկության առաջացումը գիտականորեն վաղուց ապացուցված է, պետք է հիմնվել գիտության տվյալների և պատմական փաստերի վրա, ոչ թե հեքիաթների ու առասպելների: Բնականաբար նաև Արիական հեթանոսության մեջ չի եղել և չի կարող լինել բազմակնություն, հետամնաց ու խիստ ապրելակերպ, արգելքներ, նաև ընտանիքներում չի եղել ոչ պատրիարխատ և ոչ էլ մատրիարխատ, այլ եղել է հավասարություն, իշխել է գիտակցությունը: Մնացած բոլոր գաղափարները հետագայում հնարովի են, օտարածին, այլ կրոններից վերցրած ու խիստ վնասակար: Խիստ վնասակար եմ համարում նաև Ուխտագիրքը, քանի որ այն կարող է դեգրադացնել առանց այն էլ դեգրադացման պրոցեսի մեջ գտնվող հասարակությանը, այսօր մենք առաջադիմական գաղափարների, ազատության ու լույսի կարիք ունենք, ոչ թե մի խավարից մեկ այլ խավար անցնելու:
Եվ մի բան էլ չեմ հասկանում ու չեմ ընդունում, որ հեթանոսությունը փարձում են կապել նժդեհյան ցեղակրոնության հետ ու իրենց նժդեհական են համարում: Ինչ կապ ունի մեկը մյուսի հետ? Նժդեհն ուղղակի ուսմունք է գրել, այն կապ չունի որևէ հավատքի հետ և պետք չէ հեթանոսներին նժդեհականություն քարոզել, նաև հեթանոսությունը շփոթել ազգայնամոլության, շովինիզմի ու ծայրահեղականության հետ: Ես նման ծայրահեղականներին ու նման գաղափարներ քարոզողներին Արի հեթանոս չեմ համարում, նրանք պարզապես հոգեկան հիվանդներ են, որոնք ունեն քաղաքական նպատակներ: Եվ առաջին հերթին` հեթանոսությունը վարկաբեկողներն են:

Добавлено (19-Հունվ-2011, 12:26)
---------------------------------------------
????


Բնապաշտ

Խմբագրել է Թեշուբ - Երկուշաբթի, 17-Հունվ-2011, 12:31
Ֆորում » Ժամանց » Զրուցարան » Զրուցարան (Զրուցարան)
Էջ 1-րդ 1-ից1
Որոնել:


ԱՐԳԻՍԴԻ - 2010