Գլխավոր | Գրանցում | Մուտք Մուտքանուն Հյուր | RSS
[ Նոր գրառումներՄասնակիցներԿանոններՈրոնումRSS ]
Էջ 1-րդ 1-ից1
Ֆորում » Մշակույթ » Գրականություն » ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ (Բանաստեղծություններ)
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
ՄՀԷՐԱմսաթիվ: Ուրբաթ, 13-Մյս-2011, 23:44 | Գրառում համար 1
Պարգևներ:0
Գրառումներ: 18
« 0 »
Օֆլայն
Հովհաննես Շիրազ
Ծննդյան օր՝ Ապրիլ 27, 1915
Ծննդավայր՝ Գյումրի (Հայաստան)
Վախճանի օր՝ Մարտ 14, 1984
Վախճանի վայր՝ Երևան (Հայաստան)
ՄՀԷՐԱմսաթիվ: Ուրբաթ, 13-Մյս-2011, 23:45 | Գրառում համար 2
Պարգևներ:0
Գրառումներ: 18
« 0 »
Օֆլայն
ՆՈՅԻ ԱԳՌԱՎՆԵՐԻՆ

Ո՞Ւր եք շտապում, ով խաբված ջրեր,
Մեզ ծարավ թողած՝ ո՞ւր եք շտապում,
Սևանն է քաշում ծով կարոտը ձեր՝
Դուք ո՞ւր եք օտար ծովերը թափվում:

Անուշ է թվում ձեզ կանչող հեռուն,
Բայց դուք կկորչեք ծովերում օտար,
Դարձեք՝ ծովանա թող հայոց առուն,
Մի՞թե մոր գիրկը նեղ է ձեզ համար...

Ախ, մի՞թե նեղ է, որ դուրս եք փախչում,
Բայց դուք կկորչեք ծովերում օտար,
Ձեր կույր կորուստով իմ հույսն է կորչում՝
Դառնում ծովասույզ մի ջաղացաքար:

Դարեր գաղթել ենք, հիմի՞ էլ գաղթենք,
Երբ որ ծաղկել է մայր Հայաստանը, -
Մայր լեզվի կռվում է ինչո՞վ հաղթենք,
Երբ մեծ Մաշտոցի զորքն է նոսրանում:

Ո՞վ է ձեր խելքը հեռվից գողանում,
Այս ո՞ւր եք չվում մայր հայրենիքից,
Մեզ Ավարայրում մենակ եք թողնում,
Մի՞թե մայր ազգը սուրբ չէ "ճոխ" կյանքից:

Այս ո՞ւր եք փախչում, խելագար ջրեր,
Մեր բուռ հողն էլ ծով ծարավ թողած, -
Դարձեք, ետ վազեք, որ դարձնենք անմեռ
Թեկուզ հայրենի մի խեղճ ջրաղաց:

Օտար ծովերն են ձեզնով քաղցրանում,
Բայց դառնանում է ծովակն հայրենի, -
Ո՞Ւր եք ձեր ոսկի ջրերը տանում,
Ո՞Ւր եք մեռցնում լեզուն մայրենի:

Մեր ամենասուրբ կռվից եք փախչում,
Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,
Ձեզ հետ մայրենի լեզուն է կորչում,
Վարդանն է ճչում, ես գոչն եմ նրա:

Ախ, անմիտ ջրեր, ո՞ւր եք շտապում,
Մի՞թե կարոտ են օվկիանները ձեզ, -
Դարձեք... Սևանը ձեզ է պապակում,
Կանչում՝ Սահարա անապատի պես:

Մայրենի լեզուն ինչպե՞ս կարկաչի,
Երբ որ չխոսես քո հայոց լեզվով,
Երբ աղբյուրի պես՝ ծովերում կորչի,
Էլ ո՞վ քեզ կտա Մասիսդ, էլ ո՞վ:

Դուք հայոց ազգի հավերժն եք թաղում,
Ձեր օրվա կյանքում՝ գրկում օտարի,
Ահա թե, հայեր, ինչո՞ւ չի շողում
Մասիսի ձյունը՝ թագս վիթխարի:

Իմ պանդուխտ ջրեր, զուր եք շտապում,
Դարձեք, տուն վազեք, մեր մուրազ ջրեր,
Ինչո՞ւ եք օտար կնոջ գիրկ թափում
Հայ կույսի բաժին կյանքն ու գանձը ձեր:

Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա,
Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա,
Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ,
Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ...

Մեր ամենօրյա կռվի՞ց եք փախչում՝
Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,
Ինչից խռով եք՝ ինձ էլ է տանջում,
Գեթ Արարատից խռով միք մնա:

ՄՀԷՐԱմսաթիվ: Շաբաթ, 04-Հնս-2011, 23:50 | Գրառում համար 3
Պարգևներ:0
Գրառումներ: 18
« 0 »
Օֆլայն
ԳԻՇԵՐ ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ

Եվ անցնում էինք զույգաչք Տղմուտով.
Մի աչքը լիքն էր Աստծո գութով,
Աստվածազոհի` Վարդանով իմ քաջ,
Մյուսն` ընկրկանք այս հիսուսախաչ,
Որ երկինքն ընտրեց` բերդեր քաջության,
Լքեց երկիրը յոթն Աստվածության
Միաստվածությանն հուսաց ծնկաչոք,
Թրեր աղերսեց երկնքից անօգ,
Թուլացավ կամքը,ծուլացավ խաչով,
Չիմացավ, որ լուռ իր խաչն է...խաչող:
Անսալով պարսիկ Անակի որդուն`
Թրեր սպասեց կայծակից երկնի,
Լքեց ռազմիկ երկիրն իմաստուն,
Եվ մարեց արևն հայոց Վահագնի,
Կարկամեց առյուծ ուժն էլ ՀԱՅ բազկաց`
Ի մեջ հայահոշ հեթանոս ազգաց...
Եվ այս կրոնով` որդին Անակի,
Հանեց վրեժը խարդախող իր հոր,
Վրեժը պարսից գանափախ ազգի,
Եվ բանաստեղծն էլ` ողբն հայրենիքի`
Եղեռնի ընդդեմ մտորում է խոր,
Թե արդյոք նենգող խավարիչը չէր,
Որ հաշմեց հայոց զորքին հեթանոս,
Դուք պատասխանեք, ո՜վ խաբված խաչեր,
Ո՜վ լուռ գմբեթներ, այրե՜ր խնկախոս,
Օ, թե հեթանոս մնայինք մենք դեռ`
Չէր մորթվելու ցեղը Վահագնի,
Չէր բազկալքվի մեր ազգն էլ անմեռ,
Վայ` ով դեռայլոց ուռկանը կընկնի...
Ինչպես առաջին մեծ քրիստոնյան,
Որ մեծ լծի տակ սուզվեց հավիտյան:


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
Ֆորում » Մշակույթ » Գրականություն » ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ (Բանաստեղծություններ)
Էջ 1-րդ 1-ից1
Որոնել:


ԱՐԳԻՍԴԻ - 2010