Գլխավոր | Գրանցում | Մուտք Մուտքանուն Հյուր | RSS
[ Նոր գրառումներՄասնակիցներԿանոններՈրոնումRSS ]
Էջ 1-րդ 1-ից1
Ֆորում » Մշակույթ » Գրականություն » ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ (Բանաստեղծություններ)
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
ՄՀԷՐԱմսաթիվ: Ուրբաթ, 13-Մյս-2011, 23:13 | Գրառում համար 1
Պարգևներ:0
Գրառումներ: 18
« 0 »
Օֆլայն
Եղիշե Չարենց
ՄՀԷՐԱմսաթիվ: Ուրբաթ, 13-Մյս-2011, 23:16 | Գրառում համար 2
Պարգևներ:0
Գրառումներ: 18
« 0 »
Օֆլայն
Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն (բառն) եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նայիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
ՄՀԷՐԱմսաթիվ: Ուրբաթ, 13-Մյս-2011, 23:22 | Գրառում համար 3
Պարգևներ:0
Գրառումներ: 18
« 0 »
Օֆլայն
ՊԱՏԳԱՄ

Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց:
Ահա ոսկյա մի արև՝
ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե
Նժույգների վրա հեգ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՜վ բերեց լույսն այս արթուն,
Օ՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ,
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս:
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում--
Քանի՜ տարի, քանի՜ դար
Վկայեցիր անհերքում...
Ափերին այն խավարտչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին,--
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ՝
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում,
Հո՜ւր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ՜, ըղձակա'ն այս հեռուն...
Կքած կյանքի բեռի տակ՝
Ոգի՜, անկոր, հո՜ւր գետակ...
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև'ն այդ արի,
Վառված հրով աշխարհի...
Չկա՜ ուրիշ արև է'լ.
Նա' է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արևէ'...
Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար.--
Մեր անցյալի խորամիտ
Է'ջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար ...
Ֆորում » Մշակույթ » Գրականություն » ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ (Բանաստեղծություններ)
Էջ 1-րդ 1-ից1
Որոնել:


ԱՐԳԻՍԴԻ - 2010