Գլխավոր | Գրանցում | Մուտք Մուտքանուն Հյուր | RSS
[ Նոր գրառումներՄասնակիցներԿանոններՈրոնումRSS ]
Էջ 1-րդ 1-ից1
Ֆորում » ՆԺԴԵՀ » Գաղափարախոսություն » ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՏԱՐ ՑԵՂԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՏԱՐ ՑԵՂԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՏԱՐ ՑԵՂԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԹեշուբԱմսաթիվ: Երկուշաբթի, 17-Հունվ-2011, 12:26 | Գրառում համար 1
Պարգևներ:0
Գրառումներ: 8
« 0 »
Օֆլայն
ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՏԱՐ ՑԵՂԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Добавлено (17-Հունվ-2011, 11:21)
---------------------------------------------
ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՏԱՐ ՑԵՂԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաճախ, միամիտ կամ միտումնավոր կերպով, Ցեղակրոնությունը որակվում է որպես փոխառյալ ֆաշիզմ կամ նացիզմ: Երբ 1933 թ.-ին, Հ.Յ.Դ. Ընդհանուր ժողովում Նժդեհին հարցրին՝ արդյոք իր քարոզածը ֆաշի՞զմ է, թե՞ հիտլերիզմ, նա պատասխանեց. «Իմ քարոզածը այդ վարդապետություններից ո՛չ մեկն է. ես կփափաքիմ ի հայտ բերել մեր պատմական հին հերոսությունները եւ հայ մշակույթի ծալքերը, որոնք փոշիներու տակ մնացած են» (47):
Ֆաշիզմը ազգայնականության, ցեղապաշտության իտալական դրսեւորումն է, նացիզմը՝ գերմանական: «երազանցորեն հայկական է ցեղակրոնության գաղափարը: Այդ շարժումը կաղապարված է մեր ցեղի էության վրա: Դեռ խոսք չկար ֆաշիզմի եւ հիտլերականության մասին, երբ ցեղակրոնության գաղափարը 1919-ին ոտքի էր հանել մեր Դավիթ-բեկյան Ուխտերը Սյունյաց աշխարհում…» (48): Երբ Նժդեհի ուխտյալները արշավների ժամանակ սեւ պատանքներ էին կրում («պատանակրաց» արշավանք) եւ ցեղային առյուծացման ու հպարտության դասեր առնում իրենց սպարապետից, Մուսոլինին դեռ նոր էր նախաձեռնում «Սեւ շապիկ ավորների» իր շարժումը:
Նժդեհի ուսմունքի եւ հիտլերականության ընդհանրությունը հիմն ականում միայն նրանումն է, որ երկու դեպքում էլ, իբրեւ գերակա արժեք, հռչակված է տեսակը (ցեղը), ինչը բնորոշ է ցանկացած ազգայնական կամ ցեղապաշտական ուսմունքի: Սակայն, էականը դրանց միջեւ առկա սկզբունքային տարբերություններն են, որոնցից կթվարկենք մի քանիսը: Հիտլերը Արիական ցեղը (որի բնորոշումը նրա մոտ անստույգ է) հռչակում է միակ մշակութաստեղծ ռասա, իսկ մնացած ազգերին՝ իբրեւ ստորադաս տեսակներ: Նժդեհը զերծ է ընտրյալության կամ բացառիկությ ան քարոզներից:
Հիտլերը, այսպես կոչված «կենսական տարածքների» անհրաժեշտությամբ, փորձում է հիմնավորել ծավալապաշտությունը, որը, անբնականորեն, դուրս է գալիս նաեւ հայրենիքի սահմաններից: Նժդեհը խնդիր է դնում մեր բո՛ւն հայրենիքի՝ Հայկական Բարձրավանդակի վերատիրումը: Հիտլերը հրեաներին դիտում է իբրեւ մարդկության չարիք, մշա-
- 36 -

կութակործան տեսակ, եւ հակահրեականությունը նրա ուսմունքի մեջ գրավում է առանցքային տեղ: Նժդեհի մոտ այն իսպառ բացակայում է: Նա Ցեղի թշնամի է հռչակում թուրքին, քանզի վերջինս, հայության մի մասի ոչնչացմամբ, տիրել է մեր հայրենիքի մեծ մասին:
Թերեւս, այսքանն էլ բավարար է՝ նկատելու Ցեղակրոնության եւ նացիզմի ակնհայտ սկզբունքային տարբերությունները: Համոզիչ չեն նաեւ Համաստեղի այն խոսքերը, թե «իր (իմա՛ Նժդեհի,- Մ. Լ.) ցեղային ըմբռնումն ու ներշնչումը առավելապես հրեա ժողովուր դեն կուգար» (49): Թեեւ Նժդեհը հարգալից էր արտահայտվում Սիոն ականության (ինչպես եւ այլ հայրենատիրական, ազգայնական շարժումն երի) մասին, սակայն միանշանակ պնդում ենք, որ նրա ներշնչման աղբյուրը Հայ ցեղն է՝ իր ողբերգականով ու հերոսականով:
«Ցեղակրոն շարժումը ո՛չ մի ընդհանուր բան չունի եւ չէ՛ր էլ կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, քանզի նա, նախ եւ առաջ, բարեփոխիչ շարժում-վերածնունդ է, որը հնարավոր է միայն սեփակա՚ն, այլ ոչ փոխառնված արժեքներով» (50):
Չկա՛ հայկական ֆաշիզմ կամ նացիզմ, կա՝ իտալական ֆաշիզմ, գերմանական նացիզմ, հրեական սիոնիզմ, կա՛ հայկական Ցեղակրոնություն:

Հաճախ, միանգամայն անհիմն, պնդվում է, թե իբր Նժդեհի ուսմունքը ձեւավորվել է Ֆ.Նիցշեի գաղափարների ազդեցությամբ: Նժդեհի ուժապաշտ մտածումները, նրա խոսքի վճռակային ոճը, իրոք, որոշ նմանություններ ունեն Նիցշեի իմաստասիրության հետ, սակայն կան աշխարհընկալման եւ բարոյախոսության սկզբունքային տարբերությունն եր:
Օրինակ, Նիցշեի փիլիսոփայության առանցքը անհատ-գերմարդն է, որը հանդես է գալիս իբրեւ նպատակ: Նժդեհի ուսմունքի հիմքը Ցեղն է, եւ ցեղամարդը միջոց է Ցեղի համար: Նիցշեն հակաքրիստոնյա է, մերժում է որեւէ զիջում քրիստոնեությանը եւ չի ընդունում որեւէ բարեփոխում նրանում: Նժդեհը քրիստոնեամերժ չէ եւ խնդիր է դնում Հայ եկեղեցու վերագնահատման: Նիցշեն նաեւ Աստվածամերժ է, իսկ Նժդեհն ընդունում է Աստծո գոյությունը:
– Հրի՛ր ընկնողին,- ասում է Նիցշեն:
– Չարժե եւ չի՛ կարելի օգնել ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը,- ասում է Նժդեհը (51): Կարծում ենք, ասվածը բավական է՝ զերծ մնալու անհիմն եզրակացություններից:

Добавлено (17-Հունվ-2011, 11:21)
---------------------------------------------
ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌՈՂ ԱԶԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

- Ազգայնականության երկու ձեւերից՝ ազգայնական անհատապաշտություն եւ եսապաշտություն, ցեղակրոնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթե ոչ ազգ-անհատի արդար եւ արգասավոր ձգտումը՝ հավատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը եւ պաշտպանել իր հավաքական անձի ազատությունը: Ցեղակրոնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի եւ առաջադիմության բարձր սկզբունքներին,- ասված է Ցեղակրոնության «Հավատամքում» (52):
Ցեղակրոնությունը յուրատեսակ զուգորդում, ներդաշնակում է ցեղայինի ու համամարդկայինի: Անկրկնելի ցեղայինը եւ օրինակելի մարդկայինը համադրաբար կազմում են Ցեղակրոնության հենքը: Ցեղակրոնությունը չի՛ քարոզում թշնամանք դեպի մնացած ազգերը, բացառությամբ թուրքի, որին աներկբա հռչակում է Ցեղի թշնամի: Այն «բացառիկություն» ու «ընտրյալություն» շեփորող կույր ցեղամոլություն չէ՛, այլ՝ Ցեղի ինքնատիպությունը եւ անհատականությունը հաստատող առողջ ազգայնականություն:
Նժդեհը «առողջ ցեղապաշտության քարոզիչն էր»

ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐՈՆԸ

Ցեղակրոնությունը կրոն չէ՛: Այն գերազանցապես աշխարհիկ ուսմունք է, «իսկ եթե կրոն է դա, ապա դա կրո՛նն է ցեղային հպարտության, ուժի եւ արիության…» (54):
Նժդեհը հին հավատքին վերադառնալու կոչ չի անում (55) , քանզի հասկանում է դրա միամտությունն ու հնարավոր վտանգավոր հետեւանքն երը: Այնուհանդերձ, նա չի՛ թաքցնում իր համակրանքը դեպի Հայոց հին կրոնը եւ մեր հեթանոս անցյալը: Լսենք իրեն. «Այս կամ այն ցեղը մոտավոր ճշտությամբ դիմագծելու համար, նրան պիտի դիտել իր հոգու հայելիի՝ իր կրոնի մեջ… Իր մտաբարոյական զարգացման չափով, ցեղն իր կրոնի մեջ դնում է իր հոգեբանական գծերը, իր աշխարհզգացությունը, իր բնազանցական էությունը: Հայը լինելիական է,- հաստատում է հայոց հեթանոս կրոնը: Լինելիակա՛ն է հայը – ահա՛, ակն ու աղբյուրը մեր մեծ Հույսի ու Զորույթի» (56):
Նա հիացմունքով է խոսում «նախաքրիստոնեական հայու անգերազանցելի մարդկայնության եւ բարձրորեն ասպետական ոգու մասին»: «Վահագնա-Անահտական Հայաստանում ես տեսնում եմ այնպիսի հոգեգծեր, առաքինություններ, որոնք պիտի բաղձալ մեր՝ որքան գոռոզ, այնքան

- 38 -

հոգեպես աղքատ ու տմարդի դարաշրջանին» (57): Նա տեսնում է նաեւ հեթանոս հայի հոգեւոր կերպարի համամարդկային արժեքը եւ գտնում, որ նրա «մարդկայնացուցիչ գաղափարն երով պիտի թթխմորել Արեւելքի հոգեւոր հացը» (58):

Добавлено (17-Հունվ-2011, 11:22)
---------------------------------------------
Նժդեհը հակաքրիստոնյա չէ, բայց նաեւ Քրիստոսի ուսմունքի մոլ եռանդ պաշտպանը չէ. մեզ նույնիսկ համարում է «զոհը քրիստոնեական բարոյախոսության, որ շարունակում է մնալ որպես ներկ եւ շպար, որպես քող եւ դիմակ ուժեղների հոգու համար» (59): Նա հարգում է Նազովրեցու անձը՝ իբրեւ գաղափարի հերոս, իբրեւ Աստվածամարդ, սակայն համարում է նրան ցնորապաշտ (ուտոպիստ – Մ. Լ.), իսկ նրա խոսքը՝ վսեմ, բայց թյուրըմբռնման, ավելի շուտ՝ տառացի ընկալման դեպքում՝ վտանգավոր: Առհասարակ, հետաքրքիր են Քրիստոսի անձի՝ նժդեհյան արժ եւորումները. «Քրիստոսը սիրում էր, որովհետեւ ուժեղ էր, նա սիրում էր, որովհետեւ սիրելու եւ ներելու չափ հզոր էր… Նա զոհաբերեց, որովհետեւ գաղափարի հերոս էր: Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել» (60) : Կամ՝ «Վերացնելով մահվան ու կյանքի միջեւ գոյություն ունեցող անջրպետը, Նազովրեցին ժխտեց մահը, որով եւ հանդիսացավ հավիտ ենական սերմնացանը ոգու հսկաների՝ սրբերի, նահատակների, հերոսն երի» (61):
Ուշագրավ է նաեւ քրիստոնյայի՝ նժդեհյան ըմբռնումը. «Քրիստոնյ ան նա՛ չէ, ով քրիստոնեական վարդապետության տարերքը սխալ է հասկ ացել, ընկել նախապաշարումների ցանցի մեջ եւ տկարացել կորչելու աստիճան, այլ նա՛, ում մեջ մի քիչ քրիստոսություն կա – մի կայծ ամենահզոր Աստվածամարդու հոգուց» (62):
Նժդեհը ոչ թե հարց է դնում Հայ եկեղեցու վերացման, որը «սխալ է ըմբռնել քրիստոնեական սիրո խորհուրդը եւ դրա հետեւանքով՝ ամբողջ դարեր պատճառ դարձել մեր ժողովրդի անօրինակ ողբերգության», այլ՝ նրա ազգայնացման, գաղափարական վերագնահատման: Հայ եկեղեցին «վերագնահատումի պիտի ենթարկե քրիստոնեական սիրո իր սխալ ըմբռնումը», Քրիստոսի անձնական կյանքը դարձնի իրեն ուղեցույց, «սիրո եւ զոհաբերության ընդունակ արի ժողովրդի մասին պիտի խոսի, եթե ուզում է, որ քրիստոնեության հետքերը մնան Փոքր Ասիայում եւ Հայաստանում»: «Ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի – ահա՛ Հայ եկեղեցու նոր հավատամքը»,- եզրակացնում է Նժդեհը (63):
Որպես ցեղապաշտ, Նժդեհը մեր հաղթանակի մեջ ապավեն է տեսնում նաեւ Ցեղի ուժակիր աստվածներին՝ Հայկին ու Վահագնին, որոնք «պիտի բարձրացնեն շանթընկեց մեր բազուկը եւ վարեն նրա հարվ ածները» (64):
Իբրեւ արիապաշտ եւ զորութենատենչ, Նժդեհը էական դեր է հատկացնում Վահագնապաշտությանը. «Վահագնի հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը հին արիական հայության: Մի նոր սուրբ գիրք պիտի դրվի
- 39 -

Добавлено (17-Հունվ-2011, 11:22)
---------------------------------------------
մեր ժողովրդի ձեռքը՝ ավետարանը արիների»,- գրում է Նժդեհը (65) : «Հայ ժողովրդի հավաքական հոգու մեջ հրամայողաբար հարություն պիտի առնի պաշտամունքը մեր հին եւ հզոր Աստծու: Վահագնի համար տաճարներ պիտի բարձրանան… ամեն տեղ, ուր կապրի հայը՝ ամեն մի հոգու մեջ, քանզի արիությունն է եղել հավիտենական պարտականությու-նը այն ազգերի, որոնք չեն ուզում մեռնել: «Արիացի՛ր, արիացրո՛ւ». սա՛ պիտի լինի մեր օրվա նշանաբանը: Վահագն՝ Աստված, արիապաշտությունը՝ նոր կրոն, հայ մարդն՝ արի՛, եթե չենք ուզում մեր տեղն արեւի տակ մի օր զիջել մեզնից արիներին» (66): Եվ հենց Վահագնի աջի վրա է ցեղակրոնը տալիս իր սրբազան երդումը, ուխտելով՝ «ապրել, գործել ու մեռնել որպես ցեղամարդ» (67):
Սակայն Նժդեհը չի հակադրում Վահագնին եւ Քրիստոսին, կամ՝ հայկականն ու քրիստոնեականը, այլ՝ դրանք խորքում տեսնում է համադրելի: «Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն» (68): Եվ, միաժամանակ, նա հետաքրքիր բացահայտում է անում. «Աններելի սխալ է կրոնական կրքով բացատրել հայու հավատարմությունը քրիստոնեության հանդեպ: Հայ հոգուն անծանոթ է ֆանատիզմը… Տիրապետող գիտակցությունը հայու մեջ վաղուց է ինչ ազգայինն է… Նա շատ վաղ հայացրեց քրիստոնեությունը: Հայկականությունն է հայու ճշմարիտ կրոնը» (69):
Այսպիսով, Ցեղակրոնությունը դավանանքը ստորադասում է ազգությանը, նշանաբանելով՝ «Ցեղը ամեն բանե վեր»: Այն պայքար չէ՛ քրիստոն եության կամ Հայ եկեղեցու դեմ եւ պահանջ չի՛ դնում կրոնափոխությ ան, այլ՝ հիշեցնում է միայն, որ հին աստվածները վկաներն են մեր ծնունդի եւ մարմնավորողը՝ մեր ցեղային որակների: «Ցեղային ձգտումն երու լավագույն մեկ արտահայտությունն է մեր հեթանոսական կրոնը, որ մեզի կներկայանա իբրեւ ցեղային արժեքներու խտացում մը». այսպես է մեկնաբանում հին հավատքի նկատմամբ Ցեղակրոնության մոտեցումը Արմենակ Բարսեղյանը՝ իր «Ցեղակրոն շարժումը» գրքույկում (70):

* * *

Ցեղակրոնությունը նախնադարին վերադառնալու կոչ չէ՛, ինչի համար, հաճախ, անհիմն կերպով քննադատվել է: Նա ո՛չ թե նախնական նահապետական կյանքը, այլ՝ մեր խաթարված ցեղային ինքնատիպությունը վերականգնելու ձգտում է: Դա ո՛չ թե Հայկի նետ ու աղեղով, այլ՝ Հայկյան ոգո՛վ կռվելու պատգամ է: Միաժամանակ, նա չի՛ քարոզում անցյ ալից հրաժարում կամ ապագայի անգործ սպասում: Ցեղակրոնությունը հետադարձ հայացք է դեպի մեր արմատները, եւ, այդ արմատների հզորությունից ներշնչված՝ վստահ ու հաստատուն կեցվածք ապագայի նկատմամբ: «Ցեղակրոնությո՜ւն, դա անցյալապաշտություն չէ՛, ո՛չ էլ՝ հոգեւոր պորտաբուծություն, ինչպես եւ՝ ո՛չ ծույլ հուսադրություն, ո՛չ էլ՝ մեղկ

Добавлено (17-Հունվ-2011, 11:23)
---------------------------------------------
- 40 -

ապագայապաշտություն: Անցյալի պաշտամունքի եւ ապագայի մեծ հույսի ստեղծագործ կենակցությունն է դա, որ ժողովրդի հոգուն ամենաշքեղ հղացումներ է տալիս» (71):

ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՐԱՇԽԻՔ

«Հաղթել՝ ասել է գերազանցել: երազանցելու ճիգ է Ցեղակրոնությունը » (72) : Նա ուսուցանում է, թե Ցեղի արտաքին թշնամիներին գերազանցած լինելու համար, պետք է նախ գերազանցել իր նախորդ սերնդին: «Իբրեւ օրենք՝ գերազանցի՛ր նախորդներիդ – խիզախությամբ, նվիրումով, հայրենահոգությամբ», քանզի «ո՛վ չի գերազանցում իր նախորդներին, նա անարգում է նրանց անունը՝ մեղանչելով ոգու զարգացման օրենքի դեմ»,- պատգամում է Նժդեհը (73): Դա ասել է՝ որպես հավատամք ընդունել, որ քո սերունդը ավելի մեծ պարտականություն ունի, քան ուներ անցնող սերունդը, եւ որ պարտականության մեջ քո բա-ժինը՝ առյուծի բաժինն է, ամենամե՛ծը:
Եվ Նժդեհը վստահ է, թե Ցեղի թշնամիների հանդեպ «հայը միայն ցեղակրոնությամբ կարող է գերազանց հանդիսանալ, որովհետեւ… հրաշունչ ցեղայնությունն է նրա էության հիմնական կշռույթը» (74): Ասել է, թե հայը միայն Ցեղակրոնությամբ կարող է հաղթել:

ՑԵՂԱԿՐՈՆԸ (ՑԵՂԱՄԱՐԴԸ)

Ցեղակրոնությունը ձգտում է ստեղծել հոգեբանական այն մթնոլորտը, որի պայմաններում հնարավոր լինի Ցեղի առաքինությունների ու կարողությունների դրսեւորումը: Այն «ճգնում է աշխարհ բերել ցեղամարդը՝ ամբողջակա՛ն հայ մարդը, որի մեջ եւ միջոցով պիտի արտահայտվեն ցեղի բովանդակ դրական ուժերն ու հատկությունները» (75):
Ցեղամարդ հայի գաղափարատիպն է ցեղակրոնը: Ցեղակրոնը չի՛ սարսափում միջավայրի այլասերիչ ազդեցությունից, քանզի գիտե, որ այն անզոր կլինի ուծացնել, եթե մենք ապրում ենք ցեղորե՛ն:
Նա ատում է վախկոտությունը: Պատահական չէ, որ Ցեղակրոն Ուխտերում խստիվ արգելված էր «մի՛ վախնար» խոսքը, քանզի ցեղակրոնի հասկացողությամբ «վախենալ մեկի համար՝ ասել է թշնամանել (անպատվել, անարգել,- Մ. Լ.) նրան» (76):
Պարտվողականությանը նա հակադրում է հաղթական ոգին, կրավորական տառապանքին՝ ներգործուն պայքարը, սարսափի հոգեբանությ անը՝ մեռնելու կամքը, լալկանությանը՝ արիադավանությունը, մտքի ան-
- 41 -

Добавлено (17-Հունվ-2011, 11:23)
---------------------------------------------
իշխանականությանը՝ ցեղային մտածումը, կրոնական անդենականությանը՝ երկրավոր հայրենապաշտությունը, դասակարգային եւ հարանվանական եսականությանը՝ ներցեղային բարոյականը: Ցեղակրոնը թշնամի է ճանաչում թուրքին, բոլշեւիկին ու սրանց հայադավ գործակալներին, որոնց վճռաբար հակադրում է իր զորութենական ցեղապաշտությունը: Նա խորշում է բոլոր այն հոսանքներից, կրոնն երից ու վարդապետություններից, որոնք ժխտելով ազգերի անհրաժեշտությունը կամ եղծելով ցեղային անհատականությունը, վտանգում են նաեւ Հայ ցեղի գոյությունը:
Ցեղի եւ Հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք ունի նա: Նրա համար սրբազան են Հայրենիքի անկախության գաղափարը եւ այն խորհրդանշող նվիրական Եռագույնը, ու գիտե նաեւ, թե արյամբ եւ զոհաբերությամբ է նվաճվում Հայրենիքի իրական անկախությունը: Իր փառահեղ նախնիների մեծությանը հետամուտ՝ նա պատկառում է իր Ցեղից եւ աշխատում ամենուրեք արժանավորապես ներկայացնել այն:
Ցեղակրոնը գիտակցում է, որ իր ձեռքին է գալիք սերունդների ճակատագիրը, այդ պատճառով ինքնավատնումի (ինքնամսխումի) մեջ նա ազատ չէ ու քաջառողջ լինելու իրավունք եւ պարտականություն ունի, առաջնորդվելով «առողջ հոգին առողջ մարմնի մեջ» սկզբունքով: Իր ցեղակցի հետ ընտանիք կազմելու եւ սերունդ տալու պարտավորությունն ունի ցեղակրոնը, քանզի գիտե, որ սերնդատվությամբ է ապահովվում Ցեղի շարունակելիությունը:
Իր ցեղի հզորությանը եւ հաղթանակին նախանձախնդիր՝ «նա աշխատում է գիտության զինարանից առնել իր կռվի զենքերը», չմոռանալով հանդերձ, որ «մարդս ի՛նքն է իր առաջին զենքը» (77): Նա գիտության, արվեստի կամ արհեստի ընդամենը մշակ չէ, այլ դրանք իր ցեղին ծառայեցնելու ձգտող անխոնջ մարտիկ:
«Քիչ է խոսում ցեղակրոնը, որովհետեւ գործնապաշտ է»… Դատարկախոս չէ՛ ու խոսում է միայն «ուսանելու եւ ուսուցանելու համար, իսկ ուսանում եւ ուսուցանում է՝ գործելու համար» (78): Նա լավատես է եւ խորապես հավատում է իր գործին:
Գիտակից այն ճշմարտությանը, թե ինքը մասնակի կրողն ու անձն ավորումն է Հայ ոգու, հետեւապես՝ նաեւ իր կամքով է պայմանավորված Ցեղի ոգու կատարելագործումը, ցեղակրոնը ձգտում է անձնական կամքի մշակմամբ՝ սատարել Հայ ոգու հզորացմանը:
Ցեղակրոնը հնազանդ է Ցեղին, որին սիրում է իր կյանքից ավելի: Ցեղի կա՛մքը – ահա՛ նրա գերագույն հրամայողը: Դա Ցեղի հաղթանակելու ու հարատեւելու կամքն է, եւ ցեղակրոնը ձգտում է աստվածացնե՛լ այն, ասել է՝ դրա կատարումն իր համար դարձնել օրենք, պարտավորություն: Ու այդ անմեռ կամքին նա ասում է վճռաբար՝ այո՛ եւ եղիցի՛:

Добавлено (17-Հունվ-2011, 11:24)
---------------------------------------------
- 42 -
Ցեղակրոնը՝ քարոզիչ
– Նոր ուխտակից գտնել,- սա՛ է ցեղակրոնի քարոզչության հիմնական նպատակը, «մի գործ, որի մեջ ցեղակրոնը հոգնել չգիտե» (79) : Նրա քարոզչությունը առավելապես անձնական օրինակի քարոզչություն է: Համոզված իր դավանանքի փրկարար ճշմարտության մեջ, նա իր ցեղաշունչ, հոգեփոխիչ խոսքով ստիպում է խորհել: Խոսում է այնպես, «որ իր ձայնի մեջ ունկնդիրները իր ցեղի ձայնը լսեն…, որ իր լսարանը զգա, թե կա գերագույն հեղինակությունը՝ Ցե՛ղը, որ խոսում է ցեղակրոնի շուրթերով» (80):
Քարոզչության կերպը առանձնահատուկ է, ինքնատիպ. «Կարճ ու կտրուկ նախադասություններ, պատգամի ձգտող շեշտադրություն եւ՝ որ գլխավորն է, ի խորոց սրտի բխած խոսքի հաղորդականություն, որոնք կգրավեն ունկնդրին, կհուզեն անոր սիրտը եւ կխմորեն միտքը» (81) :

Նժդեհը հայությունը բաժանում է զգայա-գիտակցական երեք շերտերի՝ ազգային-ցեղային (Ցեղը), տատանվող կամ չկողմնորոշված (ժողովուրդը), ամբոխացած, հակազգային (տականքը):
Արդի հայությունը գերազանցորեն հանդես է գալիս որպես հայ ժողովուրդ, այսինքն՝ հայկական որեւէ հատկանիշ ունեցող մարդկանց ժողովածու: Հայության շատ փոքր մասն է, որ իր զգայա-գիտակցական մակարդակով ու կենսաձեւով նկատվում է որպես Հայ ցեղ (ազգ): Հայության մի հատվածն էլ կազմում է տականքը:
Տականքը – Սա հայության ազգուրաց տարրն է, նրա աղբը, թերմ ացքը: Սա Ցեղի ներքին թշնամին է՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին. անդիմագիծ՝ որպես հայ եւ զզվելի՝ որպես մարդ. հայության հանդեպ ո՛չ մի պարտականություններ չճանաչող, բայց մշտապես իրավունքներից ճամարտակող:
Նա ազգային պատկանելություն չունի, եւ եթե խոսում էլ է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձեւ դեռ չի գտել: Նյութակրոն՝ որի համար գերագույն արժեքը դրամն է: Հայրենիք չի՛ ճանաչում եւ առաջնորդվում է «որտեղ հաց, էնտեղ կա՛ց» սկզբունքով: Նրա համոզումով՝ Հայ ցեղը «ցեխ» է, մարդկային ստորադաս տեսակ: «Ցեղանենգ շեյթա՛ն»,- այսպես խարանեց նրան Հայկ Ասատրյանը (82): Դա՝ հայության ազգորեն մեռած տարրն է, մեկընդմիշտ ամբոխացած: Ցե՜ղը – Սա հայության ընտրանին է, սերուցքը, որի գերնպատակն է՝ իր տեսակի հավիտենականացումը Հայրենիքում: Նա՛ է իր մեջ կրում Հայկականությունը եւ այն փոխանցում սերունդներին: Ցեղի համար՝

Добавлено (17-Հունվ-2011, 11:24)
---------------------------------------------
- 43 -

անփոխարինելի՛ է Հայրենիքը, նրա անկախությունը՝ թթվածնի պես անհրաժեշտ: Ցեղն է մարտնչում ու նահատակվում՝ հայության պատիվը փրկելիս:
Ժողովուրդը հայության չկողմնորոշված, տատանվող տարրն է: Այն ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան՝ Ցեղի: Ժողովուրդն ապրում է առօրեայով, Ցեղը՝ հավիտենականով. նա՝ օրվա մտածումներով, սա՝ անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով եւ օրվա հարատեւ պայքարով, միաժամանա՛կ: Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական, Ցեղը՝ համահայկական շահերով: Ժողովուրդը դասակարգերի, դավանանքների ու կուսակցությունն երի խառնամբոխ է. Ցեղի մեջ չկա՛ն տիրող եւ հպատակ դասակարգեր, կրոնական հարանվանություններ, քաղաքական ուղղություններ – կա՛ն միայն Հայեր:
Ժողովուրդն արդարություն եւ ապրելու իրավունք աղերսող է, Ցեղը՝ դրանք նվաճող ու հաստատող:
Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, Ցեղը չի՛ հանդուրժում ստրուկի շղթաները. նրա համար սրբագրելի են աշխարհի հայավնաս վճիռները:
Վտանգի պահերին՝ ժողովուրդը մատնվում է խառնաշփոթի ու խուճապի, Ցեղը բնազդորեն գտնում է ելքը: Նա ընդունակ չէ՛ կանխատեսելու վտանգը, սա՝ նախազգում է այն:
Ժողովուրդը մեծարում է միջակություններին, Ցեղը՝ միայն իր հանճարներին: «Ժողովուրդը դպիրներ է ծնում, Ցեղը՝ մարգարեներ» (83): Նա արժեքներ պահել ու հերոսներ գնահատել չգիտի. այսօր մե-կին հերոս է դարձնում, վաղը՝ ոտնատակ անում. կամ, երեկվա սրբու-թյունները, ամբոխային կուրությամբ, այսօր ոչնչացնում: Ցեղն իր ար-ժեքների հավիտենական կրողն է, իր սուրբ մեռելների պաշտամունքը հավերժացնողը:
Ժողովուրդը տառապում է անլիարժեքության բարդույթով, Ցեղը համակ է հպարտանքի զգացումով եւ լի՝ վճռականությամբ: «Ժողովուրդն ընդունում է օտար մշակույթն ապազգայնանալով, Ցեղը՝ ազգայնացնում է իր ընդունածը» (84):
Եվ որքան հայության մեջ բարձր է Ցեղի տեսակարար կշիռը, այնք ան նա ապրում է ցեղորեն, այնքանով հզոր ու կենսունակ է նա՝ որպես Ազգ: Իսկ Ցեղի տեսակարար կշիռը պիտի բարձրացվի ժողովրդի հաշվին՝ նրան Դարձի բերելով, դեպի Ցեղը կողմնորոշելով:
«Այս ժողովուրդը պետք է ցեղե՛նք» (85). ա՛յս է Ցեղակրոնության գերխնդիրը:

Добавлено (17-Հունվ-2011, 11:24)
---------------------------------------------
Ծանոթագրություններ

1. «Խռովք», թիվ 1, էջ 32, 36-3

2. Ա. Բարսեղյան, «Ցեղակրոն շարժումը», Բոստոն 1935թ., էջ 31: Արմենակ Բարսեղյանը ԱՄՆ-ում Ցեղակրոն շարժման գործիչներից էր եւ խմբագրում էր 1932-1936թթ. Ալիստոնում հրատարակվող «Արփի» պարբերականը: Հանդես գալով իբրեւ հայ ընտանիքի պարբերական, «Արփին» նպատակ ուներ՝ հայ նոր սերնդին սպառնացող օտարացման վտանգի դեմն առնելու համար, «պահպանել հայ ընտանիքի ազգային նկարագիրը», որով՝ «ընտանիքը դարձնել հայեցի դաստիարակության կենտրոն»: Ուշագրավ է Ա. Բարսեղյանի «Ցեղին Ձայնը» հոդվածը («Արփի», թիվ 11, 1933թ.), որը գրվել է Ցեղակրոն շարժման օրերին: 1935թ.-ին, Բոստոնում, Հ.Յ.Դ. Ցեղակրոն Ուխտերի կենտրոնական վարչության հանձնարարությամբ, Ա. Բարսեղյանը գրել է «Ցեղակրոն շարժումը » գրքույկը, ուր փորձել է ներկայացնել Ցեղակրոն կազմակերպությունը, հիմնավորել շարժումը:

3. «Հայրենիք» օրաթերթ, Բոստոն 1933թ., թիվ 6517, 6520, 6524, 6528, 6534, 6542, 6545, 6554, 6568, 6583:

4. Գ. Նժդեհ, «Ինչո՞ւ ստեղծվեց Ցեղակրոն շարժումը», «Հանրապետական» թերթ, Երեւան, 1993թ., թիվ 21:

5. Գ. Նժդեհ, «Ինքնակենսագրություն», ՀՀ ԱԱՆ արխիվ, ԿՖ, գ. 11278, հտ. 4:

6. «Հայրենիք» օրաթերթ, Բոստոն 1963թ., 13 սեպտեմբերի, էջ 2:

7. Նույն տեղում:

8. Նույնը, էջ 1:

9. Ավո, «Նժդեհ», Բեյրութ 1968թ., էջ ժԲ:

10. «Ցեղակրոնության հավատամքը» բերում ենք ըստ . Նժդեհի «Ամերիկահայությունը – Ցեղը եւ իր տականքը» գրքի (Էջ 90-95): Թեեւ այն ավելի վաղ ներկայացվել է հեղինակի «Ցեղային արթնություն» հոդվածաշարում, վերոհիշյալ գրքում առավել հղկված ու ամբողջական տեսքի է բերված:

11. Կարո եւորգյանը գրում է, որ Ցեղակրոն Ուխտերը հիմնվել են 1933թ.-ի հունվարի 14-ին (Կ. եւորգյան, «Ամենուն տարեգիրքը», Բեյրութ 1963թ., էջ 413-429): Քանի որ այդ ժամանակ Նժդեհը դեռ չէր գտնվում Ամերիկայում, պետք է կարծել, թե այդ օրը առաջին ուխտերն են հիմնվել Բուլղարիայում, ուր շարժման համար հիմքեր կային դեռ 1932թ.-ից:

12. «Դաշնակցության օրը» իբրեւ տոն սահմանեց Հ.Յ.Դ. 10-րդ Ընդհանուր ժողովը 1925թ.-ից՝ ամեն տարի, հոկտեմբերի առաջին շաբաթ օրը (Արմեն, «Դաշնակցության օրը», Սոֆիա 1929թ.):

13. «Հայրենիք» ամսագիր, Բոստոն 1961թ., թիվ 11, էջ 34:

14. «Տարոնի Արծիվ», 1938թ., թիվ 5-6, էջ 18:

15.Գ. Նժդեհ, «Ինքնակենսագրություն»:

- 45 -

16. «Ցեղ եւ Հայրենիք», թիվ 2, էջ 61-62:

17. Նույնը, էջ 60-61:

18. Ավո, «Նժդեհ», էջ 248:

19. «Տարոնի Արծիվ», 1938թ., թիվ 2, էջ 38:

20. «Խռովք», թիվ 1, էջ 32:

Добавлено (17-Հունվ-2011, 11:25)
---------------------------------------------
21. «Հայրենիք» օրաթերթ, Բոստոն 1934թ., թիվ 6713:

22. «Խռովք», թիվ 1, էջ 33:

23. Տուրք տալով «ցեղ» հասկացության մարքսիստական բնորոշումն երին, մեզանում, շատ հաճախ, դրա տակ հասկացվում է մի ինչ-որ նախն ադարյան վիճակ, ինչ-որ միջանկյալ բան նախամարդու եւ ժամանակակից մարդու միջեւ:
Այդ մոլորանքը, մեր կարծիքով, արդյունք է հին գաղափարախոսությ ան՝ դեռեւս գոյություն ունեցող ազդեցության, ինչպես նաեւ՝ ազգային անլիարժեքության: Օրինակ, երբ ասում են «ցեղասպանություն», բոլորը դրա տակ, բնականորեն, հասկանում են որոշ էթնոտեսակի ոչնչացում, իսկ երբ ասում են «ցեղակրոնություն», ազգայնորեն թերարժեք տարրերը վայնասուն են բարձրացնում «ցեղ» բառի շուրջ: Պատճառը հոգեբանորեն հասկանալի է. «ցեղասպանությունը» կրավորականություն է մեզ համար, իսկ «ցեղակրոնությունը »՝ ներգործականություն:

24. Գ. Նժդեհ, «Ամերիկահայությունը – Ցեղը եւ իր տականքը», Սոֆիա 1935թ., էջ 78:

25. Խռովք», թիվ 1, էջ 36:

26. Գ. Նժդեհ, «Ամերիկահայությունը – Ցեղը եւ …», էջ 92:

27. Նժդեհը կարեւորում է հայերեն բառերի «գաղափարային իմաստի, նրանց կուլտուրական տարողության» վերծանումը՝ դրա չգոյությունը համարելով հայ բանասիրության թերին (. Նժդեհ «Խորհրդածություններ – Բանտային գրառումներ», Երեւան 1993թ., էջ 65):

28. Գ. Նժդեհ, «Ամերիկահայությունը – Ցեղը եւ …», էջ 92:

29. Նույնը, էջ 84-85:

30. «Խռովք», թիվ 1, էջ 35:

31. Մեծարելով Մամիկոնյանների ռազմունակությունը, Նժդեհը շեշտում է նաեւ Հայ էության մյուս բեւեռը՝ Բագրատունյաց կուլտուրական ոգին, որոնք տեսնում է անհրաժեշտորեն համադրելի («Ցեղի ոգու շարժը», էջ 17):

32. Գ. Նժդեհ, «Ինչո՞ւ ստեղծվեց Ցեղակրոն շարժումը»:

33.Գ . Նժդեհ, «Ամերիկահայությունը – Ցեղը եւ …», էջ 92:

34. Նույնը, էջ 81:

35. «Հայրենիք» օրաթերթ, 1963թ., 13 սեպտեմբերի, էջ 3:

36. Գ. Նժդեհ, «Ամերիկահայությունը – Ցեղը եւ …», էջ 81:

37. Գ. Նժդեհ, «Ցեղի ոգու շարժը», Սոֆիա 1932թ., էջ 33:

38. Նույնը, էջ 51:

39. Բառից կառչողները աղմկում էին, թե «ցեղակրոն» եզրը գիտական չէ: Այնինչ, հայերենում երկու գոյականների միացումով նոր բառերի կազմումը չի հակասում Հայոց լեզվի բառակազմական կանոններին եւ նորություն չէ.
- 46 -

օրինակ՝ մարգագետին, դաշտավայր, գյուղաքաղաք, լեռնադաշտ եւ այլն:

40. Հր. Աճառյան, «Հայերեն արմատական բառարան», հտ. 2, էջ 685:

Добавлено (17-Հունվ-2011, 11:25)
---------------------------------------------
41. «Խռովք», թիվ 1, էջ 37:

42. «Տարոնի Արծիվ», 1938թ., թիվ 2, էջ 40:

43. Գ. Նժդեհ, «Էջեր իմ օրագրեն», Կահիրե 1924թ., էջ 34:

44. Գ. Նժդեհ, «Որդիների պայքարը հայրերի դեմ», Սալոնիկ 1927թ., էջ26:

45. «Խռովք», թիվ 1, էջ 38:

46. Նույնը, էջ 37:

47. Ավո, «Նժդեհ», էջ 511:

48. Գ. Նժդեհ, «Ամերիկահայությունը – Ցեղը եւ …», էջ 85:

49. «Հայրենիք» օրաթերթ, 1963թ., 13 սեպտեմբերի, էջ 2:

50. Գ. Նժդեհ, «Ինչո՞ւ ստեղծվեց Ցեղակրոն շարժումը»:

51. Գ. Նժդեհ, «Բաց նամակներ հայ մտավորականությանը», Բեյրութ 1929թ., էջ 29:

52. Գ. Նժդեհ, «Ամերիկահայությունը – Ցեղը եւ …», էջ 93:

53. Ավո, «Նժդեհ», էջ 258:

54. Գ. Նժդեհ, «Ամերիկահայությունը – Ցեղը եւ …», էջ 89:

55. Այն հանգամանքը, որ «հեթանոս» բառի հիմքում ընկած է հուն արեն «էթնոսը» կամ ասորերեն «հեթնոսը», որ նույնպես նշանակում է «ցեղ» (Հր.Աճառյան, «Հայերեն արմատական բառարան», հտ. 3, էջ 74), ոմանց հիմք է տալիս ասելու, թե Ցեղակրոնությունը վերածնված հայ հեթանոսական (ցեղային) կրոնն է:
Նախաքրիստոնեական շրջանի հայոց կրոնի վերաբերյալ, հայտնի պատճառներով, մեզ են հասել աղքատիկ տվյալներ, եւ հաշվի առնելով, որ հեթանոսական կոչվող շրջանը ունեցել է կրոնական տարբեր շերտեր, դեռ պիտի կարողանալ դրանց մեջ տարանջատել բնիկ հայկականը եւ ներմուծված օտարը: Իսկ ինչ մնում է Ցեղակրոնությանը, ապա նա իր մեջ կրոնին բնորոշ գրեթե ոչինչ չունի (ծիսակարգ, կրոնական դաս եւ այլն):

56. «Խռովք», թիվ 1, էջ 39:

57. Գ. Նժդեհ, «Խորհրդածություններ», էջ 63:

58. Նույնը, էջ 64:

59. «Հայաստան», Պլովդիվ 1924թ, թիվ 29: Նույնը տե՛ս նաեւ՝ Ավո, «Նժդեհ», էջ 230:

60. Գ. Նժդեհ, «Բաց նամակներ…», էջ 21:

Добавлено (17-Հունվ-2011, 11:26)
---------------------------------------------
61. «Ազատ Հայաստան», Բեռլին 1943թ., թիվ 2/3, «Հերոսը եւ հերոս ականը»:

62. Գ. Նժդեհ, «Բաց նամակներ…», էջ 21-22:

63. Նույն տեղում:

64. «Խռովք», թիվ 1, էջ 40:

65. Գ. Նժդեհ, «Բաց նամակներ…», էջ 20

66. «Արաքս», Սոֆիա 1926թ., 11 փետրվարի, «Անարիությունը՝ մայր չարյաց»:

- 47 -

67. Գ, Նժդեհ, «Ամերիկահայությունը – Ցեղը եւ …», էջ 90:

68. Նույնը, էջ 46:

69. Գ. Նժդեհ, «Խորհրդածություններ», Երեւան 1993թ., էջ 39:

70. Ա. Բարսեղյան, «Ցեղակրոն շարժումը», էջ 26:

71. «Խռովք», թիվ 1, էջ 37:

72. Գ. Նժդեհ, «Ամերիկահայությունը – Ցեղը եւ …», էջ 84:

73. Գ. Նժդեհ, «Խորհրդածություններ», էջ 35:

74. «Խռովք», թիվ 1, էջ 39:

75. Գ. Նժդեհ, «Ամերիկահայությունը – Ցեղը եւ …», էջ 83:

76. Նույնը, էջ 82:

77. Նույնը, էջ 84:

78. Նույնը, էջ 80:

79. Նույնը, էջ 84:

80. Նույնը, էջ 80:

81. Ա. Բարսեղյան, «Ցեղակրոն շարժումը», էջ 12:

82. Հ. Ասատրյան, «Ցեղանենգ շեյթանը», Սոֆիա 1933թ.:

83. «Խռովք», թիվ 1, էջ 38:

84. Նույնը, էջ 36:

85. «Հայրենիք» օրաթերթ, 1963թ., 13 սեպտեմբերի, էջ 2:


Բնապաշտ
Ֆորում » ՆԺԴԵՀ » Գաղափարախոսություն » ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՏԱՐ ՑԵՂԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՏԱՐ ՑԵՂԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
Էջ 1-րդ 1-ից1
Որոնել:


ԱՐԳԻՍԴԻ - 2010