Գլխավոր | Գրանցում | Մուտք Մուտքանուն Հյուր | RSS
[ Նոր գրառումներՄասնակիցներԿանոններՈրոնումRSS ]
Էջ 1-րդ 1-ից1
Ֆորում » ՆԺԴԵՀ » Գաղափարախոսություն » ՑԵՂԱԿՐՈՆ ՇԱՐԺՈՒՄ (ՑԵՂԱԿՐՈՆ ՇԱՐԺՈՒՄ)
ՑԵՂԱԿՐՈՆ ՇԱՐԺՈՒՄ
ԹեշուբԱմսաթիվ: Կիրակի, 16-Հունվ-2011, 18:38 | Գրառում համար 1
Պարգևներ:0
Գրառումներ: 8
« 0 »
Օֆլայն
ՑԵՂԱԿՐՈՆ ՇԱՐԺՈՒՄ

Добавлено (16-Հունվ-2011, 17:22)
---------------------------------------------
Ես ցեղակրօն եմ – Եւ ահա՝ կ երդնում Վահագնի աջի վրայ՝ երբեք չմեղանչել ուխտիս դէմ – ապրել, գործել ու մեռնել որպէս ցեղամարդ:

Ա) ՑԵՂԱԿՐՈՆ ՇԱՐԺՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Добавлено (16-Հունվ-2011, 17:23)
---------------------------------------------
1932 թ.-ին, Սոֆիայում լույս տեսնող «Խռովք» ամսագրում, Գ. Նժդեհը, «Հոգեւոր նորոգության խնդիրներ» խորագրի տակ, լույս ընծայեց «Ցեղակրոնությունն իբրեւ հաղթանակի զորույթ» հիմնադրութային հոդվածը (Նժդեհի մի բանախոսության սղագրումն է սա), ուր մասնավորապես կարդում ենք. «Եթե ցայսօր մեր ժողովուրդը հարվածներ է միայն ստանում եւ ողբերգորեն՝ անկարող է հակահարվածել – դրա պատճառն այն է, որ նա չի ապրում ցեղորեն… Ցեղակրոնությո՛ւն – ահա՛ համադարմանը, առանց որի հայությունը կմնա մարդկության քաղաքականապես ամենատնանկ մասը» (1):
Նժդեհը գալիս էր ավետելու ցեղահայտնության ժամը, սկզբնավոր ելով Հայկականության տեսությունը:
1933 թ.-ի ամռանը, Նժդեհը, Հ.Յ.Դ. 12-րդ Ընդհանուր ժողովի որոշումով մեկնեց ԱՄՆ, ուր նախաձեռնեց Ցեղակրոն շարժումը եւ այն ծավալելու համար հիմնադրեց Ցեղակրոն Ուխտերը, որոնց «ԾրագիրԿ անոնագիր»-ի մեջ կազմակերպության ստեղծման նպատակն ամր ագրված է. «Ստեղծել ցեղակրոն սերունդ մը, որուն անդամները ապրին եւ գործեն որպես ցեղի հպատակն ու մարտիկը, ուր որ էլ լինեն եւ ընկերային ինչ դիրք էլ ունենան…» (2):
Մինչեւ Նժդեհի ԱՄՆ գալը, այնտեղ գործում էին մի շարք երիտասարդական միություններ՝ «Հայորդիք», «Որդիք Հայաստանեայց» եւ այլն: Իրարից անջատ գործող այս միությունները համախմբելու եւ մեկ հայտարարի բերելու դժվարին գործը ստանձնեց Նժդեհը՝ ծավալելով Ցեղակրոն շարժումը, որի գաղափարախոսությունը շարադրեց 1933թ. վերջին, Բոստոնի «Հայրենիք» օրաթերթում՝ «Ցեղային արթնություն» խորագիրը կրող հոդվածաշարով (3):
Ի՞նչ հանգամանքներով էր թելադրված շարժման անհրաժեշտությունը: Դա մի ժամանակաշրջան էր, երբ գաղթահայության մեջ տիրող պարտվողական հոգեվիճակը, ներքին ճակատում մոլեգնող միջկուսակց ական պառակտիչ կռիվները եւ դրանց միացած՝ օտար այլասերիչ միջավայրը, մղել էին դրսի հայությանն իր նվաստ վիճակին հնազանդորեն համակերպվելու, սպառնալով՝ դարասկզբի մեր պարտությունը վերջնական դարձնել: Սրանց ավելացել էր նաեւ հիվանդագին կրոնականությունը. հայկ ական գաղթօջախներում գործում էին մի շարք ապազգային աղանդներ, որոնք քարոզում էին հրաժարում Հայրենիքի գաղափարից, հեռացում ազգային-հասարակական կյանքից եւ նվիրում «երկնային հայրենիքին»: Ստեղծված մթնոլորտն անխուսափելիորեն պիտի բերեր գաղթաշխարհի շուրջ մեկ միլիոն հայության փոշիացմանը, իսկ ավելի ճիշտ՝ ինքնասպանությա՛նը: Պետք էր կանխել այն:
Շարժման անհրաժեշտությունը թելադրված էր նաեւ թուրքերի կողմից տարվող հակահայկական քարոզչությամբ: Դրա համար, թուրքերն օգտագործում էին եվրոպացի ծախու հասարակական գործիչների, որոնք հայերին ներկայացնում էին աշխարհին՝ որպես անհայրենասեր, անարի ու անմարտունակ, անիշխանական ու բարոյականությունից զուրկ թալանչիներ: Հարկավոր էր հակաքարոզչությամբ ու իրական քայլերով ցրել հայության մասին ստեղծվող թյուր պատկերացումները:

Добавлено (16-Հունվ-2011, 17:24)
---------------------------------------------
«Կար Ցեղակրոն շարժման անհրաժեշտությունն ընդգծող մի կարեւորագույն հանգամանք եւս. դա մեր հին սերնդի քաղաքական տեղատվությունն էր Թուրքիայի նկատմամբ: Մեր հին կուսակցությունները սկսել էին լքել Հայկական հարցն ու համակերպվել այն մտքի հետ, որ պետք է հրաժարվել Թուրքիայում մնացած հայկական տարածքներից ու մերձենալ թուրքերի հետ: Այդ ուրացումը երիտասարդ սերնդի աչքում մեզ կդարձներ արհամարհելի ժողովուրդ»,- գրում է Նժդեհըa (4): Անհրաժեշտ էր անհայրենիք գաղթահայության մեջ բորբոքել հայրենատիրության գաղափարը, նրան «հոգեւոր ու քաղաքական անտուն-անտիրությունից փրկելով, դարձնել հայրենատեր»
Միաժամանակ, շարժումը նպատակ ուներ հոգեւոր հուսալի պատվար ստեղծել բոլշեւիկյան բարոյազուրկ քարոզչության դեմ, որ բացիլի պես տարածվում էր հայ գաղթօջախներում:
Այս վիճակից դուրս գալու մեկ ելք կար՝ հոգեւոր-բարոյական վերանորոգումը, որն էլ հնարավոր էր միայն սեփական (ցեղային) արժեքների ու ձգտումների վերարծարծման եւ դրանք վերապրելու ճանապարհով: Բնական էր, որ հոգեվերանորոգչական այդ շարժման կրող (շարժիչ ուժ) պիտի դիտվեր երիտասարդությունը՝ որպես հասարակության առավել կարող եւ վերանորոգվելու ընդունակ տարր: Եվ այս առումով, շարժումը նպատակ ուներ՝ վերածվել սփյուռքահայ երիտասարդության համահայկական շարժման, իսկ Ցեղակրոն Ուխտերը դարձնել աշխարհի հայ նոր սերնդի ընդհանուր կազմակերպության կորիզը: «Որպես ծով՝ դա պիտի միացնի իր մեջ նորահաս սերունդին պատկանող բոլոր «գարնանային ջրերը», բոլոր ազգային միությունները» (6). սա՛ էր Նժդեհի սպասելիքը Ցեղակրոն շարժումից:
Քանի որ գաղթահայության ամենամեծ զանգվածն ապրում էր ԱՄՆ-ում, որտեղ եւ հայությունն առավել շատ էր ենթակա ձուլման, ուծացումի, շարժումը սկզբնավորվեց այնտեղ:
Շարժման սկզբնավորման համար էական հանդիսացավ նաեւ ժամանակի գործոնը: Աշխարհում ազգայնական շարժումների աննախընթ աց վերելք էր ընթանում. աշխարհն ազգայնանում էր՝ պարտադրելով նոր բախումներ: Անհրաժեշտ էր սեփական արժեքների վեր հանումով հոգեբանորեն նախապատրաստվել գալիք արհավիրքին…
Եվ վտանգված Ցեղը ցնցվեց. նա երկնեց ու Նժդեհի շուրթերով հնչեցրեց Ցեղակրոնության խոսքը՝ «որպես կազդուրիչ կանչ»: Ժամանելով ԱՄՆ, Նժդեհը, «օժտված մարգարեական շունչով ու մոգական հմայքով, Ամերիկայի մեկ ծայրեն մյուսը էլեկտրականացուց մթնոլորտը իր կուռ բանախոսություններով, անկեղծ ու անվախ արտահայտություններով եւ անվիճելի փաստերով» (7):
Շնորհիվ Նժդեհի կազմակերպական ու քարոզչական անզուգական տաղանդի, Ցեղակրոն շարժումը միանգամից լայն թափ ստացավ: Եվ ինչպես խոստովանում է Ռուբեն Դարբինյանը, «առանց Նժդեհի ներշնչած ոգեւորության, առանց անոր մղիչ ուժին, առանց անոր առինքնող անձին հմայիչ ազդեցության, դժվար թե ամերիկահայ մեր նոր սերունդը կարողանար կազմակերպվիլ այնքա՛ն կարճ ժամանակի մեջ» (8): Այս շարժման շնորհիվ էր, որ նրանով խանդավառված ամերիկահայ «բազմահազար երիտասարդ-երիտասարդուհիներ սկսան ո՛չ միայն ամոթ չզգալ իրենց հայության համար, այլ՝ հպարտություն…» (9):
Ցեղակրոն Ուխտերի առաջին ներկայացուցչական ժողովը գումարվեց 1933թ.-ի հուլիսին, որից հետո, շուրջ մեկ տարի կազմակերպությունը գործեց չեզոք՝ ոչ կուսակցական հողի վրա: 1934թ.-ի հունիսին, Բոստոնի «Հայրենիք» ակումբի սրահում, Նժդեհի նախագահությամբ բացված Ցեղակրոն Ուխտերի առաջին Պատգամավորական ժողովը որոշ եց մտնել Դաշնակցության դրոշի տակ եւ հետ այսու կազմակերպությունը կոչել Հ.Յ.Դ. Ցեղակրոն Ուխտեր:
Մի քանի խոսք Ցեղակրոն Ուխտերի մասին:
Կազմակերպությունն ուներ իր Ծրագիր-Կանոնագիրը եւ «Հավատամքը», որը ներկայացնում ենք ստորեւ.

Добавлено (16-Հունվ-2011, 17:24)
---------------------------------------------
ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՄՔԸ

Ա. Ես ցեղակրօն եմ – Եւ ահա՝ կ երդնում Վահագնի աջի վրայ՝ երբեք չմեղանչել ուխտիս դէմ – ապրել, գործել ու մեռնել որպէս ցեղամարդ:
Բ. Ինձ համար անհատականութեան եւ ազատութեան ամենաբարձր արարքը – դա հնազանդուելն է ցեղիս:
Գ. Ես ցեղաճանաչ եմ, եւ ահա՝ գիտեմ, թէ մե՛ծ է իմ ցեղը, թէ իմ ցեղն աւելի՛ն է տուել մարդկութեան, քան ստացել է նրանից. գիտեմ, որ հայոց նորագոյն յեղափոխութիւնը վերջին գործը չէ իմ ցեղի էութեան. գիտեմ, թէ ի՞նչ բաների ատակ է իմ ցեղը:
Դ. Ես ցեղահաւատ եմ, եւ ահա՛ պաշտում եմ ե՛ւ մի այլ աստուածութիւն – ցեղիս արի՛ւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան:
Ե. Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա՛ զգում եմ, որ իմ անձը աւելի՛ իմ գերագոյն ծնողին – իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին:
Զ. Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղուելու պարտականութիւն ունիմ ես, եւ ահա՛ պայքարում եմ մի մե՛ծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը:
Է. Ցեղակրօն ե՛մ, ասել է՝ ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառօրէն կը մնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի:
Ը. Հայաստանից դուրս, սփիւռքի մէջ, ի՛նչ վիճակում էլ որ լինեմ՝ մեծահարուստ, բարեկեցիկ թէ օրավարձով աշխատող բանուոր՝ անդարձ պանդխտութիւն չեմ համարի տարագրի կեանքս: Չէ՛, վերադարձ կայ:
Թ. Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի՛ մեծ պարտականութիւն ունի, քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ՝ ցեղակրօնի իմ բաժինը – առիւծի բաժինն է, ամենամե՛ծը:
Ժ. Ցեղակրօնը, որի նշանբանն է – աւելի՛, է՛լ աւելի զօրութիւն – պաշտամունք ունի իր ցեղի մարտական ոյժի, իմա՛ Հայ Յեղ. Դաշնակցութեան հանդէպ:
ԺԱ. Զոհապաշտ եմ ես, եւ ահա՛ երկիւղածօրէն կ ոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը յաւիտենական է, որոնք առիւծացան իրենց արիութեան մէջ, աստւ ածացան իրենց հոյակապ նուիրումի մէջ – որոնք իրենց արիւնը շռայլեցին մեր ցեղի գոյութիւնը եւ պատիւը յաւիտենականացնելու համար:
ԺԲ. Ցեսնել թէ ինչպէ՜ս աճում է իր ժողովրդի զօրութիւնը եւ արդարօրէն ընդարձակւում է Հայաստանը:
եղակրօնն էլ է ձգտում երջանկութեան – տ ԺԳ. Ցեղով է ապրում, ստեղծագործում եւ յաւերժանում ժողովուրդը: Մարդկային մշակոյթի գործում զօրութենական ոյժ է ցեղայնութիւնը: Արդ, թէ ինչո՛ւ ցեղային անհատականութեան եղծումը ցեղակրօնը համարում է ոճիր՝ ուղղուած մարդկութեան եւ, ի մասնաւորի, իր ժողովրդի դէմ:
ԺԴ. Ցեղակրօնը խորշում է այն բոլոր վարդապետութիւններից եւ հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ստինքէն – կաթէն:
Նա խորշում է հայ իրականութեան մէջ զեռացող այն բոլոր ոյժերէն, որոնք թեպէտեւ հասարակական դիրքով հակոտնեայ, բայց ընդհանուր հոգեբանութեամբ միացած ճակատ է յարդարած մեր լուսաւոր ազգայնականութեան դէմ: Աւելի՛ պարզ: Ազգայնականութեան երկու ձեւերից – ազգայնական անհատապաշտութիւն եւ եսապաշտութիւն – ցեղակրօնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթէ ոչ ազգանհատի արդար եւ արգասաւոր ձգտումը՝ հաւատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը, եւ պաշտպանել իր հաւաքական անձի ազատութիւնը:
Ցեղակրօնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի եւ յառաջդիմութեան բարձր սկզբունքներին:
ԺԵ. Մե՛ծ է ցեղակրօնի իմ թշնամանքը, ինչպէս մե՛ծ է իմ պաշտամունքը: Ցեղիս թշնամիներ են թուրքը, բոլշեւիկը եւ սրանց հայադաւ գործակալն երը, ամէն անուան ու ծպտումի տակ – որոնց վճռաբար կը հակադրեմ իմ զօրութ ենական ցեղապաշտութիւնը:

Добавлено (16-Հունվ-2011, 17:31)
---------------------------------------------
– Ինձ համար գոյութիւն ունի հարցերի հարցը՝ հապա բախտահաս թո՞ւրքը:
– Ես խորշում եմ բոլշեւիզմից, որովհետեւ հակամարդկային է: Երիցս ատում եմ դա, որովհետեւ հակահայ է՝ թուրքի չափ, որովհետեւ թուրքի հետ զին ակցած մտաւ Հայաստան, որովհետեւ նրանից ցայսօր օգտուեց ցեղիս գերեզմանափորը – թո՛ւրքը, միա՛յն թուրքը:
Ցեղադրուժ բոլշեւիկը իր շնական հրաժարիմքն ունի.
Ես՝ իմ վճռական այո՛ն՝ ցեղիս.
Նա իր թուղթէ անզօր եղիցի՛ն ունի.
Ես՝ իմ հանապազօրեայ ազատագրական աշխատանքը ցեղիս համար:
Զզուելիօրէն բացասական է բոլշեւիկը, եւ դիմազուրկ՝ հոգեպէս:
Ցեղակրօնը մարդկութեան ներկայանում է ցեղադրոշմ ճակատով:
ԺԶ.Պարտուողականութիւն, կրաւորական տառապանք, սարսափի հոգեբանութիւն, լալկանութիւն, մտքի անիշխանականութիւն, կրօնական անդենականութիւն, դասակարգային եւ յարանուանական եսականութիւն – այդ ամէնից խորշելով խորշում է ցեղակրօնը:
ԺԷ. Ցեղակրօն եմ, ասել է՝ պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել, եւ պէ՛տք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին – նա՛խ թուրքին:
ԺԸ. Ուժապաշտ՝ տկարութիւն ու նահանջ չի ճանաչում ցեղակրօնը: Նրա մօտ կենդանի է ծարաւը՝ ոյժի, քաղցրութիւնը՝ զօհաբերութեան, եւ ճիգը՝ ցեղի ոյժ երի կենդրոնացման: Արտաշիսեան իր նախնիքների մեծութեան հետամուտ՝ նա պատկառում է իր ցեղէն, եւ աշխատում ամէնուրեք արժանաւորապէս ներկայացնել դա:
ԺԹ. Նրա համար նուիրական է հայոց նորագոյն քաղաքական գոյառութ եան օրը – Մայիս 28-ը – եւ այն խորհրդանշող սրբազան Եռագոյնը, որ է՝ սրբութի ՛ւն, քաղաքական դա՛տ եւ վախճանաբանութի՛ւն, միաժամանա՛կ:
Ի. Հայ մարդու հետ ցեղակրօնը խօսում է հայերէն, որովհետեւ գիտակցում է, թէ լեզուի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը:
ԻԱ. Ինքնամսխումի մէջ ազատ չէ՛ ցեղակրօնը: Քաջառողջ լինելու իրաւունք եւ պարտականութիւն ունի նա, որի ձեռքին է գալոց սերունդների ճակատագիրը:
ԻԲ. Նրա համար նախասիրելի են ա՛յն գիտութիւնները, արուեստներն ու արհեստները, որոնք կարելի է ծառայեցնել իր ցեղի հզօրութեան եւ յաղթանակին: Ցեղակրօնը՝ մարտիկ է կամ պատրաստւում է դառնալ այդպիսին:
ԻԳ. Անձնական կամքի մշակութեամբ՝ ցեղակրօնը սատարում է հայ ոգու հսկայացումին:
Ցեղի կամքի աստուածացումը – ահա՛ թէ ինչի է ձգտում նա: Այդ անմեռ կամքին ահա՛, որ չմեռաւ դաժան դարերի հարուածների տակ, եւ չթողեց որ հայութեան մէջ Մամիկոնեանների ռազմաշունչ ոգին մեռնի, ցեղակրօնն ասում է վճռաբար՝ այո՛ եւ ամէ՛ն:
Կազմակերպությանն անդամակցում էին Ցեղակրոնության դավանանքը (հավատամքը) ընդունող երկսեռ հայորդիներ: Կազմակերպության միավորը Ուխտն էր, որն ուներ առնվազն յոթ անդամ: Ցեղակրոն Ուխտերի ղեկավար վերին մարմինը Կենտրոնական վարչությունն էր, որն ընտրվում էր Պատգամավորական ժողովի կողմից. վերջինս գումարվում էր տարին մեկ անգամ: Կենտրոնական վարչության նիստերին մասնակցում էր Հ.Յ.Դ. ԿԿ-ի որեւէ անդամ՝ մեկ ձայնի իրավունքով: Ուխտերը կազմակերպում էին ընկերական հավաքույթներ, Հայոց պատմության նյութի վրա՝ ցեղային ինքնաճանաչմանը նպաստող ասուլիսն եր, ինչպես նաեւ՝ մարզանք, զբոսանք եւ այլն: Ուխտերի ժողովներին կամ հավաքույթներին հայերենը պարտադիր էր:

Добавлено (16-Հունվ-2011, 17:32)
---------------------------------------------
Ուխտերի ներսում առկա էր խիստ կարգապահություն: Ուխտակիցների միջեւ գործում էր «Բոլորը մեկի եւ մեկը բոլորի համար» սկզբունքը:
Ցեղակրոն Ուխտերը ներդաշնակ հարաբերություններ էին պաշտպ անում Հայկական Կարմիր Խաչի, Հ.Յ.Դ. Ուսանողական միության եւ նման այլ հաստատությունների հետ, որոնք համակրում էին Ցեղակրոն շարժմանը:
Ուխտերի նշանաբանն էր. «Հայաստանը՝ հայերին»: Կազմակերպության պաշտոնական տոներն էին՝ Ցեղակրոնության օրը՝ հունվարի 14-ը (11), Դրոշակի օրը՝ օգոստոսի 10-ը:
Ցեղակրոնները պարտավոր էին նաեւ մասնակցել՝ Հայոց սգատոնին՝ ապրիլի 24-ին, Հայաստանի անկախության օրվան՝ մայիսի 28-ին, Դաշնակցության օրվան՝ հոկտեմբերին (12): Ուխտերի խորհրդանշանն առյուծն էր:
Ցեղակրոն Ուխտերի առաջին Պատգամավորական ժողովում «Հառաջ, նահատակ» հայտնի քայլերգը (խոսք՝ . Կառավարենցի, երաժշտություն՝ Բ. Կանաչյանի) ժամանակավոր ընդունվեց՝ իբրեւ կազմակերպության քայլերգ, իսկ «Հայրենիք» անգլերեն շաբաթաթերթը՝ իբրեւ ցեղակրոնների օրգան:

Добавлено (16-Հունվ-2011, 17:33)
---------------------------------------------
«Հայրենիք» շաբաթաթերթը («Hairenik Weekly») հրատարակվում էր 1934թ.-ի մարտից, նպատակ ունենալով ամերիկահայ նոր սերնդին գոնե անգլերեն լեզվով ծանոթացնել իր ազգի պատմությանը, մշակույթին, զերծ պահել նրան օտարացումից: «Անոր օգնությամբ էր, որ արեգին Նժդեհը, որ անգլերեն բնավ չէր գիտեր, իր խանդավառությամբ եւ մագնիսական շունչով կրցավ ազդել մեր նոր սերունդի վրա եւ մեկ ընդհանուր կազմակերպության դրոշի տակ հավաքել հոս ու հոն գոյություն ունեցող «Հայորդիներու» խումբերը, ինչպես եւ՝ նորեր կազմել: Առանց «Հայրենիք Ուիքլիի» հոգեբանորեն հող պատրաստելուն, անկարելի պիտի լիներ, հարկավ, մեր նոր սերունդի ընդհանուր կուռ կազմակերպությունը… Այլապես անգլերեն չխոսող . Նժդեհը իր տպավորիչ հռետորությամբ եւ գեղեցիկ հայերենով չպիտի կրնար երբեք խանդավառություն ստեղծել մեր նոր սերունդին մեջ»,- գրում է Ռ. Դարբինյանը (13)՝ մի փոքր գերագնահատելով այդ շաբաթաթերթի դերը:
ԱՄՆ-ում Ցեղակրոն շարժման կենտրոնը Բոստոնն էր: Ցեղակրոն Ուխտերը գործում էին նաեւ Չիկագոյում, Դիտրոյտում, Ֆրեզնոյում եւ Ամերիկայի հայաշատ այլ վայրերում: Դրանք մասնաճյուղեր ունեին Բուլղ արիայում (Սոֆիա, Պլովդիվ, Վառնա, Բուրգաս եւ այլն), Հունաստանում, Ֆրանսիայում, Ռումինիայում եւ այլուր:
Իսկ ինչու՞ Նժդեհը Ցեղակրոն կազմակերպությունը կոչեց ուխտ եւ ոչ, ասենք, խումբ: Դիմենք իրեն. «Մեր ժողովրդի բոլոր մեծագործությունն երը արդյունք են իր որոշ զավակների ուխտվածության: Վաղը քաջաբար կռվելու պատրաստ զինվորներ կունենա միայն նա, ով այսօր ուխտ ունի. այս հասկացողությամբ ժամանակին ես ծնունդ տվի «Դավիթբեկյան ուխտ»-երին, որոնք լիուլի արդարացրին իրենց անունը վտանգի ու պարտականության ճակատի վրա: Միեւնույն հոգեբանական հաշիվներով «ուխտ» անվանեցի նաեւ Ամերիկայի մեր ցեղակրոն միավորները… Չկայ ավելի անպիտան իմացական էակ, քան ուխտազուրկ հայ մարդը: Անուխտ հայ, ասել է՝ անոգի, իսկ անոգի հայ, ասել է՝ աննվեր, անարի, անզոր» (14):
1934 թվականի աշնանը Նժդեհը ԱՄՆ-ից վերադարձավ Բուլղարիա, նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը եւ այն դարձնել համահայկական, համագաղութային: Նա գտնում էր, որ հայրենատիրական այդ շարժման մեջ «վերանորոգվելով միայն պիտի միանան հայության բոլոր հատվածները» (15): Այս առիթով, Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպության գործուն անդամներից Օնիկ Զարմունին 1936թ.- ին գրում էր, թե «պետք է ստեղծել ընդհանուր մի կենտրոն եւ հայ պատանեկությունն ու երիտասարդությունը դաստիարակել ու ղեկավարել համացեղային սկզբունքներով ու ոգիով», եւ ապա՝ եզրակացնում. «Մեզի կթվի, թե պատմությունը այդ դերը վերապահած է Ցեղակրոնության: Չկա՛ ավելի ընդհանուր արժեք եւ գաղափար, քան ցեղը: Չունինք ավելի կենսունակ մի կազմակերպություն, քան Ցեղակրոն ուխտերը: Կմնա, որ ցեղակրոնությունը իր մեջ ձուլե մշակութային ու մարզական բոլոր միություները եւ դառնա հայ երիտասարդության համահայկական շարժումը»
Հետաքրքիր են նաեւ Զարմունու դատողությունները Ցեղակրոնություն- Դաշնակցություն հարաբերությունների խնդրի վերաբերյալ, որն այդ տարիներին բավական կնճռոտ էր. «Ինչ որ էլ ասվի ու գրվի, որքան էլ ժանգոտ սլաքներ ուղղվին նոր շարժումի հասցեին, սա արեւի պես պայծառ ճշմարտություն է, որ ցեղակրոնությունը ո՛չ միայն հայության եւ Հայաստանի դատին, այլ նաեւ զանոնք հետապնդող մեր կուսակցության համար բացարձակ անհրաժեշտություն է: Ճշմարիտ դաշնակցականությունը սկիզբեն իսկ եղած է եւ մինչեւ հավիտյան պիտի մնա հայ ժողովուր դի ցեղային ուխտը: Ուրիշ կարգի սոփեստություններ ո՛չ հայոց պատմությունը կրնա հանդուրժել, ո՛չ ալ դաշնակցական ուխտի նահատակնե րու սրբազան հիշատակը» (17):
Սակայն, Նժդեհի հարաբերությունները Հ.Յ.Դ. ղեկավարության հետ սրվեցին այն աստիճան, որ 1937թ.-ին նա խզեց իր կապերը կուսակցությ ան հետ, ինչը զգալիորեն անդրադարձավ նաեւ Ցեղակրոն շարժման հետագա ընթացքի վրա:
Դեռ 1934թ.-ին Նիկոլ Աղբալյանը Բեյրութից գրում էր ԱՄՆ-ում գտնվող Նժդեհին. «Ցեղակրոնության շարժումը, որ այդպես հաջողությամբ կծավալի քո խոսքի հմայքով, պիտի կարողանա՞ տեւել, երբ դուն թողուս Ամերիկան: Մարգարեն աշակերտներ ունի՞, որ պահեն ոգին եւ ուրեմն գործը» (18): Ցավոք, Աղբալյանի մտավախությունը արդարացավ, եւ Ցեղակրոն շարժումը ԱՄՆ-ում՝ Նժդեհի Հ.Յ.Դ-ից հեռացումով, սկսեց տեղատվություն ապրել: Իսկ 1941թ. հուլիսին, Չիկագոյում գումարված ամերիկ ահայ Ցեղակրոն Ուխտերի 8-րդ Պատգամավորական ժողովը որոշեց կազմակերպությունը վերանվանել «Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշն ակցություն»: Վերանվանումը բացատրվում էր նրանով, որ իբր ցեղակրոնների հակառակորդները ամերիկյան շրջանակներում տարածում էին, թե նրանք նացիստական ցեղապաշտության դավանակիցներ ու գործ ակիցներ են եւ, միաժամանակ, դժվար էր օտարներին բացատրել «ցեղակրոն» բառի նշանակությունը:
Այս անվանափոխությունը վերաբերում էր միայն ամերիկահայ ցեղակրոններին, իսկ այն վայրերում, ուր Նժդեհի ազդեցությունը մեծ էր (հատկապես Բուլղարիայում, որտեղի կառույցն ամենաուժեղն էր), Ցեղակրոն կազմակերպությունները, այդ անունով՝ գործեցին մինչեւ Նժդեհի ձերբակալությունը՝ 1944թ.-ը:

Добавлено (16-Հունվ-2011, 17:34)
---------------------------------------------
ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆ

«Ես կարդացի ցեղիս թողած աստվածային հետքերը երկրագնդի վրա, տեսա, համբուրեցի, պաշտեցի – ես դարձա ցեղակրոն»:
Ցեղակրոն շարժման գաղափարաբանությունը Ցեղակրոնությունն է: Անշուշտ, Ցեղակրոնությունը գաղափարական դատարկության վրա չէր ստեղծվում: Դրան նախորդել էին Ալիշանի, Րաֆֆու, Պատկանյանի, Վարուժանի, Ահարոնյանի եւ այլոց ցեղաշունչ գաղափարները: Սակայն նրանք տվել են գաղափարներ, բայց ոչ՝ գաղափարախոսություն: Նժդեհին էր վիճակված, խտացնելով ու ամփոփելով իր մեջ մինչ այդ եղած Հայ ցեղային միտքը, համակարգելով ու ամբողջացնելով այն, հիմք դնել հայկականորեն հիմնավորված՝ Հայի էության եւ բարոյականի վրա կառուցված մի ուսմունքի, որը կոչեց Ցեղակրոնություն: Ցեղակրոնության գաղափարները ծնունդ չառան գաղթաշխարհում, այլ՝ բերվեցին Հայրենիքից, որի լեռներում կյանքի կոչվել ու հաջող քննություն էին բռնել դրանք 1919-21թթ.-ին՝ Դավիթբեկյան Ուխտի ձեւով: «Հանձին մեր Դավիթբեկյան ցեղապահ ուխտերի՝ 1920-ին գործեց ու հաղթանակեց ցեղակրոնությունը ». գրում է Նժդեհը (19):
Նժդեհն իր ուսմունքը խարսխեց այն աստվածային ուժ-էության վրա, որ կոչվում է «Հայ ցեղ»: Եվ Ցեղակրոնությունը, առաջին հերթին, այդ ուժ-էությունից սերված լինելու, ասել է՝ Հայ ծնված լինելու գիտակցումն ու հպարտությունն է, այդ ծնունդին անմնացորդ նվիրվելու եւ ցմահ հավատարիմ մնալու ուխտը:
Նժդեհի համար՝ «ցեղ» հասկացության՝ մարդաբանության տված սահմանումներից «եւ ո՛չ մեկն է ընդունելի»: Առհասարակ, ըստ նրա, «դժվ ար է դա սահմանել գիտական լեզվով. այստեղ միա՛յն հարաբերական գիտականության մասին խոսք կարող է լինել»: Նժդեհին «բավական չեն հին եզրերը (տերմինները)», քանզի «նրանցով չի կարելի սպառել ցեղի ողջ տարողությունը»: Ըստ նրա ընդհանրացումների՝ «ցեղն ավելի՛ հոգի է, քան՝ կավ (իմա՛ նյութ,- Մ. Լ.)» :
Այն նախաստեղծ է եւ գոյություն ունի արարչագործության սկզբից. «Ցեղը նախագոյ է Աստծո նման» : «Նա ժամանակների վկան է, հավիտենական հայը, Աստծո գործակիցը» :
Ցեղը Ոգու եւ Արյան միություն է, հոգեկան խառնվածք ու կենսաբանական կազմվածք, միաժամանա՛կ. այն անկրկնելի հոգեկանն ու անխառն մարմնականը, որ մարդկային տեսակը (իմա՛ էթնոսը) դարձնում է ինքնատիպ եւ, որով տեսակները տարբերվում են իրարից (23) : Այս ինքն ատիպության պահպանման ու հավիտենականացման ճիգն է Ցեղակրոնությունը – հայորեն ապրելու եւ հարատեւելու տենչ, մղում: Ցեղակրոնության հիմքում ընկած են երկու հիմնարար սկզբունքն եր՝
ա) մեր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ եւ առաջ մենք,
բ) մեզ պետք եղած ուժը փնտրենք մեր մեջ: Ցեղակրոն ուսմունքը կառուցված է հետեւյալ տրամաբանական հաջորդականությամբ. «Ես ճանաչում եմ իմ ցեղը, ես հավատում եմ իմ ցեղին, ես պաշտում եմ իմ ցեղը, ես ցեղակրոն եմ»

Добавлено (16-Հունվ-2011, 17:34)
---------------------------------------------
Յուրաքանչյուր աշխարհայացքային ձեւ, լինի դա դիցաբանություն, կրոն, թե փիլիսոփայություն, սկսվում է ճանաչողությունից: Ցեղակրոնությունը սկսվում է Ցեղի ճանաչումով՝ ճանաչումը Ցեղի պատմությ ան, մշակույթի, կենցաղի, ճանաչումը նրա արժեքների ու արժանիքների, նրա ներկայի ու ձգտումների, ճանաչումը համաշխարհային քաղաքակրթության մեջ Հայ ցեղի բերած պատկառելի ավանդի:
– Ցույց տվե՛ք ժողովրդին իր ցեղի արեւդեմքը, որ նա ինքնատեսությամբ բարձրացնե իր խոնարհ ճակատը,- ասում է Նժդեհը՝ համոզված, որ իր արժեքների ու առաքինությունների ճանաչումով է ժողովուրդն ընդունակ հոգեփոխումի եւ որ դրանում է մտավորականության, գրականությ ան, նա՛եւ, հեղափոխական շարժումների դերը :
Ցեղաճանաչողությունը, նաեւ, մեր ցեղային թերությունների ճանաչումն է, եւ Ցեղակրոնությունը դրանց սրբագրման՝ ցեղային վերաշինությ ան լուրջ փորձ է:
Եվ պատահական չէ, որ Նժդեհը Ցեղակրոնության սուրբ գիրք է համարում «Հայոց Պատմությունը – Ցեղի կյանքի գիրքը», որը ցեղաճանաչումի, իմա՛ ինքնաճանաչումի գլխավոր աղբյուրն է: Ցեղակրոնությունը անհատի ինքնաճանաչումը բխեցնում է ցեղաճանաչումից, քանզի «ճանաչի՛ր ինքդ քեզ» կնշանակի՝ ճանաչի՛ր նախ քեզ ծնող հավաքականությունը, այսինքն՝ Ցեղդ, որի ընդհանրական հատկանիշները պայմանավորում են քո անհատական կերտվածքը: Ճանաչի՛ր Ցեղդ. սա Ցեղակրոնության պատգամն է հայ նոր սերնդին:
Ցեղի ճանաչումից է բխում ցեղահավատությունը – հավատը մեր ցեղի ուժի, հանճարի, նրա կամքի ու կարողությունների, նրա ապագայի ու հավիտենականի նկատմամբ:
Հավատալ Ցեղին, կնշանակի՝ ունկնդիր լինել նրա ձայնին, հաղորդակցվել նրա հետ, լինել ցեղահաղո՛րդ: Դա ասել է՝ հաղորդակից լինել
Ցեղի ուժին ու հանճարին, նրա ցավին ու հրճվանքին, դժբախտություններին ու մեծագործություններին: Վտանգի պահին Ցեղի ձայնը, մռնչո ՛ցը լսելու ու դրան հետեւելու կամքն է ցեղահաղորդությունը: Ցեղահաղորդությամբ թելադրված՝ Ցեղակրոնությունն անհատից պահանջում է անխախտ միությո՛ւն իր Ցեղի հետ՝ վերջինիս ճանաչելով որպես գերագույն ծնող: Այս առումով, նա ընտանիքը դիտում է որպես միջոց՝ Ցեղի հզորացման համար եւ գտնում, թե ընտանիքի զավակներն ավելի պատկանում են Ցեղին՝ գերագույն ծնողին, քան անմիջական ծնողն երին:
Հաղորդակից լինել Ցեղին, կնշանակի՝ նրանով որոշել քո անհատական երջանկությունն ու ազատությունը: Ցեղակրոնությունը Ցեղի հավաքական բախտավորությամբ է պայմանավորում անհատի բաղձալի երջանկությունը, որ է՝ «տեսնել թե ինչպե՜ս աճում է իր ժողովրդի զորությունը եւ արդարորեն ընդարձակվում է Հայաստանը» (26) :
Ըստ Ցեղակրոնության, անհատի ազատության եւ նրա՝ որպես անհատականության ինքնադրսեւորումի մեծագույն չափը, «ամենաբարձր արարքը»՝ հնազանդվելն է Ցեղին: Այլ խոսքով, անհատն ազատ է այնք անով, որքանով չի հակադրվում Ցեղի շահերին եւ չի վնասում նրա բարոյականը, եւ նրա ինքնադրսեւորումը պետք չէ վերածվի ցեղամերժ եսականության:
Որպես Ցեղի ապագայի նկատմամբ հավատ սերմանող բարոյախոսություն, Ցեղակրոնությունը չի քարոզում անզոր ճակատագրապաշտություն, այլ պարտավորեցնում է՝ պայքարով կերտել այն մե՛ծ ճակատագիրը, որին արժանի է Ցեղը:
Ցեղակրոնության էական մասն է կազմում ցեղապաշտությունը – պաշտամունքը Ցեղի որակների, արժեքների ու սրբությունների: Հայրենապաշտություն
Դա նվիրական պաշտամունքն է այն հողի, որի վրա բնականորեն առաջացել է Հայ ցեղը, որի վրա նա կերտել է իր պատմությունը եւ ստեղծել իր մշակույթը, որում ամփոփված են իր զավակների աճյունները եւ որի սիրո ու ազատության համար զոհաբերվել են մեր մեծ մեռելները: Արյան պաշտամունքը
Ցեղակրոնության մեջ Ցեղի արյունը աստվածություն է, քանզի սրանով է նաեւ պայմանավորված Ցեղի հոգեմարմնական կերտվածքը: Ցեղակրոնությունը քարոզում է պաշտամունք Ցեղի արյան նկատմամբ, որի անարատության մեջ է տեսնում մեր ցեղի ապագան: Այլ խոսքով, Ցեղակրոնությունը մերժում է խառնացեղ ամուսնությունները:

Добавлено (16-Հունվ-2011, 17:34)
---------------------------------------------
Լեզվի պաշտամունքը
Լեզվի հարցում Ցեղակրոնությունն անզիջում է. նա Հայից պահանջում է՝ հայ մարդու հետ խոսել հայերեն, հիշեցնելով, թե լեզվի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը: Այդ մտահոգությամբ՝ նա պահանջում է պաշտամունք դեպի մայրենի լեզուն, որի մաքրությամբ եւ իմաստավորմամբ (27) է պայմանավորված մեր ցեղի հոգեւոր ապագան:
Զոհապաշտություն
Դա պաշտամունքն է մեր ցեղի սրբազան մեռելների, «որոնք առյուծ ացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը եւ պատիվը հավիտենականացնելու համար» (28) :
Նախնիապաշտություն
Ցեղակրոնությունը մեծագույն վատություն է համարում հոգեւոր խզումը հին ու նոր սերունդների միջեւ, որով խախտվում է Ցեղի երեկվա ու վաղվա օրգանական կապը: «Նորահաս սերունդը կտրվե՞ց անցնող կամ անցած գնացած սերունդներից՝ նա էապես կտրվում է մինչ այդ գոյություն ունեցող Ցեղի արժեքներից ու սրբություններից… Հին սերունդից կտրվողը դառնում է հոգեպես անհող եւ անուղի: Էականը հոգեհաղորդակցությունն է սերունդների միջեւ, որի շնորհիվ վերջինները փոխանցում են Ցեղի հավիտենական բոցը…» (29) :
Հոգեհաղորդակցվել, ասել է՝ «պատմական հիշողությամբ վերապր ել անցյալ սերունդների կյանքը՝ նրանց ճակատագրին կապելով մերը» (30):
Ցեղակրոնության մեջ հատկապես առկա է խորին ակնածանք դեպի Մամիկոնյան ռազմաշունչ ասպետները (31): «Ով այս կամ այն չափ ծանոթ է Հայոց պատմությանը, անմիջապես կհասկանա, որ Ցեղակրոն շարժումը, որպես ուխտ, նման է Մամիկոնեից ասպետների Ուխտին: Մամիկոնյանների պես, ցեղակրոնը դավանում է՝ ազգին անշահախնդիր նվիրվածություն եւ հանուն Հայրենիքի մահը քաջաբար ընդունելու վճռականություն» (32):
Ուժապաշտություն
Ցեղակրոնությունը քարոզում է ուժի՛ պաշտամունք, քանզի աշխ արհը ճանապարհ է տալիս ուժեղներին՝ հոգով, մտքով եւ բազկով ուժ եղներին. հաղթում է ուժեղը եւ ո՛չ արդարը:
– Ավելի՛, է՛լ ավելի զորություն,- նշանաբանում է Ցեղակրոնությունը (33), ձգտելով աշխարհ բերել զորությա՛ն մարդուն – վահագնապաշտի՛ն՝ ուժապաշտ եւ արիապաշտ, որի մոտ մշտակա է ծարավը ուժի, արիության, ճիգը՝ կատարելագործումի եւ կամքը՝ զոհաբերության:

Добавлено (16-Հունվ-2011, 17:35)
---------------------------------------------
Առաջնորդապաշտություն
Ցեղակրոնության մեջ պաշտամունքի է ենթակա նաեւ Ցեղի ճշմարիտ առաջնորդը, որի աջն է գծում ճակատագիրն ազգերի, որին են պարտ ական ազգերն իրենց վերելքներն ու անկումները: Եվ Ցեղակրոնությունը պահանջում է՝ հնազանդվելով Ցեղի կամքին՝ գիտենալ հնազանդվել նաեւ Ցեղի առաջնորդին, որ կրողն ու ուսուցիչն է ցեղային բարոյականի: Ցեղակրոնությունը գերագույն սրբություն է ճանաչում Ցեղին եւ հռչակում. «Հայ կոչվելու արժանի չէ նա, ո՛վ մեր երկրագնդի վրա հայ անունից ավելի մի այլ բան է սիրում» (34) :
– Եղի՛ր Հայ, նա՛խ Հայ,- պատգամում է Նժդեհը,- որովհետեւ Հայն իր պատմության մեջ ավելի մարդ եղավ, քան Հայ մարդ, եւ, այդ իսկ պատճառով, նրա ողբերգությունը եղավ անօրինակ… (35) Ցեղակրոնությունը չի՛ ընդունում միայն կույր բնազդի կամ զուտ տրամաբանության վրա հենված ցեղապաշտություն, ցեղասիրություն: Նա կողմնակիցը չէ նրանց, «որոնք ցեղը սիրում են իրենց զգացումի ուժով, բայց մտքի տկարությամբ, ինչպես եւ նրանց, որոնք սիրում են մտքի ուժով, բայց կամքի տկարությամբ»: Նա ջատագովն է նրանց, «որոնք ցեղը սիրում են իրենց անհատականության բովանդակ ուժով՝ մտքի, զգացումի եւ կամքի բովանդակ թափով» (36):
Ցեղի արժեքների ու առաքինությունների իմացությունից, դրանց նկատմամբ ակնածանքից, պաշտամունքից է ծնվում անհատի ցեղային (ազգային) հպարտությունը: «Բարոյապես սնանկ է անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտանքի զգացումը – ծնունդ՝ ազգային ինքնաճանաչության, որ իր սնունդը առնում է մեր պաշտամունքից դեպի այն ամենը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ եւ հերոսական Հայրենի Պատմության մեջ (37):
Հպարտանքի հետ կապված՝ Ցեղակրոնության մեջ կա մի էական խորհուրդ եւս. դա Ցեղի տիտանական ցավի, նրա դարավոր տառապանքի ու ամոթանքի խորապես ապրումն է: Եվ Նժդեհը համոզված է, որ այդ ապրումի՛ց պիտ վերազարթնի մեր նվաստացած հպարտությունը եւ ծնունդ առնի մեր նոր՝ հպարտության կրոնը: Եվ այնժամ աշխարհ կգա ցեղի ցավից ցնցված, «սեփական տառապանքի մեջ մկրտված» ՆՈՐ ՀԱՅԸ (իմա՛ ցեղակրոն Հայը)՝ «ցեղային բարոյականով մյուռոնված», որ կոչված է հաղթահարելու մեր տկարությունները եւ «վերականգնելու մեծությունը Հայ անունի» (38):
Ըստ այդմ, Ցեղակրոնությունը աշխարհի անիրավությունից վիրավորված, այդ աշխարհից զարնված ու անարգված Հայ հոգու ահեղ զայրույթն է: Դա պոռթկումն է ստրկության դարավոր քնից արթնացած Հայի, որի տառապանքից ու հալածանքից փոթորկվել է նրա խոցված հպարտությունը:

Добавлено (16-Հունվ-2011, 17:35)
---------------------------------------------
Անիմաստ պիտի համարել Ցեղի նկատմամբ հավատը, ցեղապաշտությունը, ցեղային հպարտությունը, եթե այդ ամենը վերացական են, դատարկախոսություն ու չեն դրսեւորվում իրական կյանքում եւ անհատական վարքում: Ճանաչելով Ցեղի արժեքներն ու բարոյականը, անհրաժեշտ է նաեւ կրե՛լ դրանք, ապրե՛լ դրանցով՝ ապահովելով մտքի, խոսքի ու գործի ներդաշնակությունը: Իսկ ապրել Ցեղի ձգտումներով, նրա արժ եքներով ու բարոյականով, դրանք կենսաձեւ դարձնել մեզ համար, կնշանակի՝ կրել մեր մեջ Ցեղը, լինել ցեղակիր-ցեղակրոն:
Այստեղից էլ, մեր կարծիքով, Նժդեհի կողմից ցեղ եւ կրոն գոյականների միացումով՝ «ցեղակրոն» բառի ընտրությունը (39): Ցեղակրոն լինել, ասել է՝ կրել քո մեջ Ցեղը (կրոն բառի արմատը «կրել»-ն է (40). հայերենում մենք ունենք նման կարգի այլ բառեր եւս՝ հոգեկրոն, խաչակրոն, մոլեկրոն, նյութակրոն, մաքրակրոն, խստակրոն, կուսակրոն), Ցեղի որ ակները, բարոյականը, կրել քո մեջ այն ամեն ցեղային-հայկականը, որն առկա է մեր պատմության ողջ ընթացքում: «Ցեղակրոն է նա, ո՛վ ապրում է ցեղորեն՝ ցեղի կյանքով եւ ցեղի համար» (41) :
Պարզ է դառնում նաեւ, թե ինչո՞ւ է Նժդեհը «ազգասիրություն», «հայրենասիրություն» եւ նման կարգի այլ բառերի փոխարեն, նախընտրել «ցեղակրոնություն»-ը: Ցեղակրոնությունն ավելին է, քան ցեղապաշտությունը կամ հայրենապաշտությունը. այն վերջիններս ներառում է իր մեջ:
Նոր բառ, բայց հին էություն: Եվ, ըստ այդմ, Ցեղակրոնությունը, որպես Հայ ցեղի էության արտահայտություն, դրսեւորում, նույնքան հին է, որքան ինքը՝ Հայ ցեղը:

Добавлено (16-Հունվ-2011, 17:36)
---------------------------------------------
Ազգային միասնության միակ գրավականը, ըստ Ցեղակրոնությ ան, Ներցեղային բարոյականով առաջնորդվելն է, երբ ազգի անդամն երը, երկրորդական համարելով կրոնական եւ քաղաքական իրենց անհ ատական համոզումները, միավորվում են Հայ լինելու հանգամանքով: Այդ եսամերժ բարոյականը յուրաքանչյուր հայից, որին անտարբեր չէ հայության ապագան, պահանջում է մեծագույն զոհողություն՝ հանուն Հայ ցեղի ու Հայաստանի գալիքի՝ զոհաբերել իր ԵՍ-ը: Եվ Ցեղակրոնությունը, որն ունի Ցեղն ամեն բանից վեր դասելու անխախտ սկզբունք, հայության տարանուն հատվածներին ու անհատ հայորդիներին պատվիրում է՝ առաջին հերթին լինե՛լ Հայ. մնա՛լ հպատակն ու մարտիկը Ցեղի, անկախ կուսակցական կամ կրոնական համոզմունքից, ընկերային դիրքից եւ աշխարհում գտնվելու վայրից:

Այդպիսով, Ցեղակրոնությունը ձգտում է ապահովել մեր ներքին համերաշխությունը եւ հաշտեցնել հայության տարբեր շերտերը, քանզի «առանց գերագույն հաշտարարի, որպիսին է Ցեղը, գերեզմանի հողը միայն կարող է հաշտություն պարտադրել օրվա ոգեսպառ հայությանը» (42): Եվ Նժդեհը հավատացած է, որ Ցեղակրոնության շնչո՛վ կարող է ծնվել ներցեղային բարոյականով առաջնորդվող այն մի հատիկ սերունդը, որն անհրաժեշտ է Ցեղի վաղվա առաջնորդին՝ ապահովելու համար հայ ժողովրդի տեղն արեւի տակ:
Որպես վերկուսակցական ուսմունք, որը հետամուտ է քաղաքական միադավանության, Ցեղակրոնությունն անհաշտ է կուսակցամոլության հետ: Ապրելով մի ժամանակաշրջանում, երբ կուսակցականացվում էր ամեն մի ազգային սրբություն, Նժդեհը, վեր կանգնած եսակենտրոն կուսակցականությունից, վստահորեն ավետում էր. «Չկա՛ն կուսակցական նահատակներ ու հերոսներ, կա՛ն ու կմնան ազգային մարտիրոսագրությունը եւ հերոսականը»

Добавлено (16-Հունվ-2011, 17:36)
---------------------------------------------
ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅՐԵՆԱՏԻՐԱԿԱՆ ՈՈՐՈՒՄ ԵՎ ՎՐԻԺԱԿՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑ

«Լոզա՞նը – ո՛չ, երբե՛ք» կարգախոսը զարդարում էր Ցեղակրոն Ուխտերի առաջին Ծրագիր-Կանոնագիրի տիտղոսաթերթը: Ցեղակրոնների համար՝ Հայկական հարցը չէր վերջանում Լոզանի թուրքանպաստ պայմանագրով, եւ նրանք շարունակում էին մնալ Թուրքիայի պարտատերերը:
– Մի ժողովրդի հայրենի հողը չի՛ կարող ուրիշի մնայուն Հայրենիքը դառնալ… Մնայուն Արդարության Օրենքի ուժով՝ բռնագրավված երկր ամասերը միշտ էլ, վաղ թե ուշ, անցնում են իրենց պատմական տերերի ձեռքը՝ պայմանով, որ այդ վերջինի մեջ ժամանակը տկարացրած չլինի սերը, կարոտն ու պաշտամունքը դեպի Հայրենի Երկիրը,- ասում է Նժդեհը (44), համոզված լինելով, որ Հայկական հողերի վերանվաճումը հնարավոր է միայն սեփական արյամբ, քանզի միայն հայ զինվորի արիությամբ ու հայրենապաշտությամբ գծված Հայաստանի սահմանները կարող են լինել կայուն եւ իրական:
Ցեղակրոնությունը, այդպիսով, հայրենատեր դառնալու կամք է. դա տարագիր հայի, մեծահարուստ թե օրավարձով աշխատող բանվոր, դեպի Երկիր դարձի սրբազան ուխտն է:
Այն նաեւ վրեժխնդրության պարտավորություն է, թուրքին չներելու պատգամ եւ, ըստ այդմ, վրիժակների դարբնոց, ուր «ամեն մի հայ զոհի փոխարեն աշխարհ կգան երկու նոր վրիժակներ» (45): Թուրքից վրեժխնդիր չլինել՝ նշանակում է ներել. իսկ «նրան մի
-35-

հանցանք ներել, ասել է՝ երկու նորերը արտոնել» (46): Ցեղակրոնությունը պահանջում է՝ աններում վրե՛ժ թուրքից, անողոք դատաստա՛ն այդ արնապարտ ցեղի նկատմամբ, որ սպանիչը հանդիսացավ հայության կեսի: Այդ թշնամանքն այլեւս պատմական չէ, այլ՝ կենսաբանակա՛ն:

Добавлено (16-Հունվ-2011, 17:36)
---------------------------------------------
ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՏԱՐ ՑԵՂԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաճախ, միամիտ կամ միտումնավոր կերպով, Ցեղակրոնությունը որակվում է որպես փոխառյալ ֆաշիզմ կամ նացիզմ: Երբ 1933 թ.-ին, Հ.Յ.Դ. Ընդհանուր ժողովում Նժդեհին հարցրին՝ արդյոք իր քարոզածը ֆաշի՞զմ է, թե՞ հիտլերիզմ, նա պատասխանեց. «Իմ քարոզածը այդ վարդապետություններից ո՛չ մեկն է. ես կփափաքիմ ի հայտ բերել մեր պատմական հին հերոսությունները եւ հայ մշակույթի ծալքերը, որոնք փոշիներու տակ մնացած են» (47):
Ֆաշիզմը ազգայնականության, ցեղապաշտության իտալական դրսեւորումն է, նացիզմը՝ գերմանական: «երազանցորեն հայկական է ցեղակրոնության գաղափարը: Այդ շարժումը կաղապարված է մեր ցեղի էության վրա: Դեռ խոսք չկար ֆաշիզմի եւ հիտլերականության մասին, երբ ցեղակրոնության գաղափարը 1919-ին ոտքի էր հանել մեր Դավիթ-բեկյան Ուխտերը Սյունյաց աշխարհում…» (48): Երբ Նժդեհի ուխտյալները արշավների ժամանակ սեւ պատանքներ էին կրում («պատանակրաց» արշավանք) եւ ցեղային առյուծացման ու հպարտության դասեր առնում իրենց սպարապետից, Մուսոլինին դեռ նոր էր նախաձեռնում «Սեւ շապիկ ավորների» իր շարժումը:
Նժդեհի ուսմունքի եւ հիտլերականության ընդհանրությունը հիմն ականում միայն նրանումն է, որ երկու դեպքում էլ, իբրեւ գերակա արժեք, հռչակված է տեսակը (ցեղը), ինչը բնորոշ է ցանկացած ազգայնական կամ ցեղապաշտական ուսմունքի: Սակայն, էականը դրանց միջեւ առկա սկզբունքային տարբերություններն են, որոնցից կթվարկենք մի քանիսը: Հիտլերը Արիական ցեղը (որի բնորոշումը նրա մոտ անստույգ է) հռչակում է միակ մշակութաստեղծ ռասա, իսկ մնացած ազգերին՝ իբրեւ ստորադաս տեսակներ: Նժդեհը զերծ է ընտրյալության կամ բացառիկությ ան քարոզներից:
Հիտլերը, այսպես կոչված «կենսական տարածքների» անհրաժեշտությամբ, փորձում է հիմնավորել ծավալապաշտությունը, որը, անբնականորեն, դուրս է գալիս նաեւ հայրենիքի սահմաններից: Նժդեհը խնդիր է դնում մեր բո՛ւն հայրենիքի՝ Հայկական Բարձրավանդակի վերատիրումը: Հիտլերը հրեաներին դիտում է իբրեւ մարդկության չարիք, մշա-
- 36 -

Добавлено (16-Հունվ-2011, 17:37)
---------------------------------------------
մշա-
- 36 -

կութակործան տեսակ, եւ հակահրեականությունը նրա ուսմունքի մեջ գրավում է առանցքային տեղ: Նժդեհի մոտ այն իսպառ բացակայում է: Նա Ցեղի թշնամի է հռչակում թուրքին, քանզի վերջինս, հայության մի մասի ոչնչացմամբ, տիրել է մեր հայրենիքի մեծ մասին:
Թերեւս, այսքանն էլ բավարար է՝ նկատելու Ցեղակրոնության եւ նացիզմի ակնհայտ սկզբունքային տարբերությունները: Համոզիչ չեն նաեւ Համաստեղի այն խոսքերը, թե «իր (իմա՛ Նժդեհի,- Մ. Լ.) ցեղային ըմբռնումն ու ներշնչումը առավելապես հրեա ժողովուր դեն կուգար» (49): Թեեւ Նժդեհը հարգալից էր արտահայտվում Սիոն ականության (ինչպես եւ այլ հայրենատիրական, ազգայնական շարժումն երի) մասին, սակայն միանշանակ պնդում ենք, որ նրա ներշնչման աղբյուրը Հայ ցեղն է՝ իր ողբերգականով ու հերոսականով:
«Ցեղակրոն շարժումը ո՛չ մի ընդհանուր բան չունի եւ չէ՛ր էլ կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, քանզի նա, նախ եւ առաջ, բարեփոխիչ շարժում-վերածնունդ է, որը հնարավոր է միայն սեփակա՚ն, այլ ոչ փոխառնված արժեքներով» (50):
Չկա՛ հայկական ֆաշիզմ կամ նացիզմ, կա՝ իտալական ֆաշիզմ, գերմանական նացիզմ, հ<


Բնապաշտ
Ֆորում » ՆԺԴԵՀ » Գաղափարախոսություն » ՑԵՂԱԿՐՈՆ ՇԱՐԺՈՒՄ (ՑԵՂԱԿՐՈՆ ՇԱՐԺՈՒՄ)
Էջ 1-րդ 1-ից1
Որոնել:


ԱՐԳԻՍԴԻ - 2010