// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Օրացույց
«  Մաիս 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Բլոգ Ա. Աթոյան

«Բոլոր չարիքներից արկղում մնաց միայն հույսը»
Հեսիոդոս

Մոտ երկու ամիս առաջ Երևանի ռեստորաններից մեկում կոլեկտիվ խնջույքի էինք: Սեղանը բավականին առատ և գեղեցիկ էր: Խնջույքն էլ կազմակերպված էր հայկական կարգով: Եւ ըստ այդ կարգի, մատուցվող խորովածի տեսքն էլ էր գեղեցիկ: Խորովածի վրայի սոխի առատ գեղեցիկ օղակները նաև անուշ բուրում էին: Սակայն շուտով սոխի բուրմունքից զատ հասանելի դարձավ մեկ այլ, սակայն ոչ բուրմունք: Ըստ երևույթին սոխը երկրորդն էր, որ պետք է խլացներ այդ «ոչ բուրմունք»ը: Առաջինը՝ խորովելը, նույնպես չէր վերացրել հնացած մսի ինքնամատնումը:
Զարմանքով ինձ համար ամրագրեցի(թեթև հարցուփորձով), որ ինձնից բացի դա ոչ ոք չէր զգացել: Կարծեցի՝ միգուցէ ես եմ չափազանց բծախնդիր: Սակայն հետո պարզվեց, որ այդ մսից թունավորվողներ են եղել(բարեբախտաբար ոչ մահացու):
Ուզում եմ պարզաբանել, որ գրչիս նպատակը ամենևին էլ ռեստորանների անբարեխղճությունը մատնացուցելը չէ:
Առյուծների մոտ ընդունված է սնվել միայն թարմ որսով: Եւ նույն որսին առյուծը երկու անգամ չի մոտենում: Եւ առյուծը ուտում է մինչև կշտանալը: Սակայն լինում է, որ ինչ որ առյուծ անձնատուր է լինում քաղցին և մոռանում առյուծային բարքերը: Եւ կարծելով, թե ականատես չկա, մոտենում է լեշացած որսին և բորենիներին քշելով մի լավ հագենում է: Թերևս հետո մեծ զարմանք է ապրում, երբ իրեն երամից վտարում են: Ու չի հասկանում, որ վտարվում է առյուծներին ոչ բնորոշ հոտ ձեռք բերած լինելու պատճառով:
Հոտ՝ որը գիշատիչները լավ են ընկալում:
Այդ հոտը ընկալում են նաև բորենիները և դառնում վտարված առյուծի հավետ հետևորդը: Քանզի քաջ են գիտակցոււմ, որ նրա կատարած ցանկացած որս այլևս իրենը չէ:
Եւ այդպես, առյուծը մեկ անգամ գայթակղվելով ու քաղցը ոչ առյուծաբար հագեցնելով, իրեն դատապարտում է քաղցամահության:
Շատ մարդիկ են ինչ-ինչ տրամաբանությունից ելնելով կյանքի այլ տեսակների մոտ գիտակցությունը բացառում: Թերևս դրանով փորձում են ճշմարտությունը զոհաբերել սեփական «Ես» ին: Ըստ երևույթին այդ կարծիքից մարդկանց մի ստվար հատված առանձնակի հաճույք է կորզում:
Մեր իրողությունը կրում է բազում ապացույցներ, որ «մարդ» հաջողված ստից կարող է արտակարգ ուրախություն ապրել: Եւ թերևս «մարդ»ը իր համար բացահայտել է ամենամեծ հաջողության հավանականությունը ունեցող սուտը՝ ինքնախաբեությունը:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Հիշիր առյուծ անցյալդ և վերականգնիր ներքին ու արտաքին որակներդ:
Բավ է գլխիդ եկած փորձությունների պատճառը քեզնից դուրս փնտրես:
Բավ է մտքիդ, գործիդ, բարքիդ, վարքիդ, ... արգասիքների առյուծի բաժինը բորենիներին տրամադրես:
Բավ է կորյուններիդ բորենիների համակարգով կրթես:
Վերհիշի'ր վեհն ու գեղեցիկը:
Կարգ: Ա. Աթոյան | Ավելացրել է: Այգ (18-Մյս-2011) Դիտումներ: 2429 | Վարկանիշ: 0.0/0
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]