// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Բլոգ Ա. Աթոյան

 Հինգ տարի առաջ, Սլավոնա Արիական համաժողովում, ռուս ինգլինգների Գերագույն Քուրմը՝, Պատեր Դի Ալեքսանդրը իր ելույթում հպանցիկ անդրադարձավ հայերի հետ ունեցած մի զրույցի և ասաց, որ հայերը իրենք իրենց մասին ասում են, որ «իսկական հայերը կապուտաչ և կարմրամազ(рыжий) են»: Նիստից հետո մոտեցա նրան, և բացատրեցի, որ, կիսագրագետների խոսքը հիմք ընդունելով հնարավոր չէ բացարձակ Ճշմարտության հասնել:
Մեր զրույցը տևեց մոտ հինգ րոպե, և ավարտվեց ջերմ ձեռքսեղմումով, սակայն դրանից «խարտյաշ» բառի ռուսերեն նշանակությունը չիմացող հայերի թիվը չկրճատվեց:
Սակայն, հիմնական խնդիրը բառի չիմանալը չէ, այլ խոսքում ներդրված միտքը:
Ո՞րն է նպատակը այդ և նման մտքերի: Ավելի «բարձրորակների» մոտ պատշաճ ընդունելություն գտնելը, թե՞ նման հատկանիշներից զուրկ լինելու ափսոսանքը:
Այս ի՞նչ բարդույթներ են համակել Հայի միտքը:
Միթե՞ գործիքները գործից կարևոր են:
Իդեպ, ռուս(և ոչ միայն ռուս) ծայրահեղականներն(ոչ միայն մաշկագլուխ) էլ են իրենց մաշկային «սպիտակության»  վրա հիմնված զառանցագին գաղափարներ ծննդաբերում և փորձում կյանքի կոչել: Ասում են, թե, կանաչ և գորշ աչքերը կատարյալների աչքերի գույնն է, իսկ կապույտն ու դարչնագույնը՝, սպասարկողների:
Նման տեսությունների հեղինակները չեն էլ ուզում ենթադրել, որ իրենց բնորոշած «կատարյալ» աչքերը իրականում կապույտ և դարչնագույն աչքերով մարդկանց խաչասերումից առաջացած, միջանկյալ  ակնագույներ են: Անձամբ ճանաչում եմ մարդկանց, ում աչքերը մանուկ հասակում կապույտ են եղել, այնուհետև ապրել են գորշ և կանաչ «անցումային շրջաններ», և հիմա դարչնագույն են(արհեստական ոսպնյակների հետ երբեկ գործ չեն ունեցել):
«Ժառանգաբանություն» կոչված գիտությամբ ապացուցված փաստ է, որ դարչնագույն աչքերը առավել «կենսունակ» են: Այսինքն, եթե հոր գեներում երբեկ կապույտ աչքերով նախնիներ եղած չլինեն, ապա կապուտաչ երեխա չի ծնվի: 
Այդպիսի տեսաբանները նմանապես խուսափում են այն մտքից, որ դալուկն ու սպիտակը տարբեր բաներ են: Իսկ մարդկային դալկությունը ունենում է միայն մեկ պատճառ՝, Արևազրկություն:
Ռուսների և մնացած հյուսիսային ժողովուրդների պարագայում Արևազրկությունը Բնական պատճառներ ունի: Այլ է մեր պարագան, որ ի ցավ սրտի,նույնիսկ հակաբնական է:
Այսինքն մեր ազգի բավականին ստվար մաս «տուն» հասկացությունը ընկալում է ոչ որպես գիշերը հարմար անցկացնելու տեղ, այլ առհասարակ Բնությունից թաքնվելու վայր:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Բավ է Արարչի Ստեղծագործությունը քո հանդեպ ուղղված վտանգ համարես և պատսպարվես:
Չէ՞ որ Բնությունն է զգայարաններով ընկալվող միակ ապացույցը Ամենայնի Ստեղծիչի գոյության:
Բավ է վախենաս քո իսկ Զորության միակ Աղբյուրից:
Չէ՞ որ Բնությունն է Արարման Սկզբունքն ու Պայմանը :
Չէ՞ որ Բնությունն է Արարչի Ուժի, Ճշմարտության և Սիրո արտահայտությունը:
Բավ է ատես քեզ Սիրողներին: 
Բնությունը անկիսելի միասնական ամբողջություն է:
Նրան հնարավոր է սպանել, բայց ոչ երբեկ՝, տիրել:
Բնության սպանությունը ամեն սպանության մեջ է:
Ամեն սպանություն՝, ինքնասպանություն է:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Դու այն տեսակից չես, որ ապրում և պայքարում է Բնությունը սպանելու իրավունքի համար:
Զորացիր Բնությունով և պաշտպանիր Բնությունը:
Եւ քո պաշտպանությամբ մեծացող Բնությունը կվերականգնի Հայրենիքիդ տարածությունը:
Կարգ: Ա. Աթոյան | Ավելացրել է: ՄՀԷՐ (18-Ապրլ-2011) Դիտումներ: 2333 | Վարկանիշ: 5.0/1
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]