// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Բլոգ Ա. Աթոյան

Ռուսները հաճախ են գործածում «հիմարը սեփական սխալների վրա է սովորում, խելոքը՝,  ուրիշների» ասացվածքը: Սակայն  այս «ոսպնյակի» միջով կյանքին նետված հայացքը չի կարողանում խելոքներին գրանցել: Եւ նույնիսկ հիմարների թիվն է սակավ, քանզի սեփական սխալներից փորձ հավաքածներն էլ առանձնապես վիճակագրություն չեն կազմում: Չնայած, միգուցե ասացվածքը վերաբերվում է ինչ որ բան սովորելուն:
Համենայն դեպս, այս ասացվածքում կամ թերի, կամ էլ ժամանակի ընթացքում կրճատված ինչ որ բան կա: Միգուցե այդ ասացվածքը եղել է, կամ պատրաստվում է հասունանալ հետևյալ տարբերակով.
«Իմաստունը սովորում է այլոց սխալներից, խելոքը սեփական, իսկ հիմարը առհասարակ ոչինչ էլ չի սովորում»:
Եւ ի՞նչ ասել է «սովորել»:
Եթե նպատակը արտասովորը սովորական դարձնելն է, ապա  մարդկությունը իսկապես սովորելու մեծ ցատկեր է կատարում:
Մարդու հարմարվողականության սահմանները թերևս ճշգրտումների գործընթացում են:
Այնպիսի կարծիք է դեմքերի մկաններ կառավարում, թե շատ գիտելիքներ ունենալը բավարար պայման է մեծ գործեր կատարելու համար: 
Եւ այդ կարծիքն է, որ առիթ է դառնում ամենայն անծանոթ և խորթի բնորոշումը շրջանցած սովորույթների յուրացման տենդագին համաճարակի:
Եւ այդ համաճարակն է, որ խորթն ու մերժելին մատուցում է որպես անհրաժեշտից զրկվածություն:
Եւ դրանից է, որ մարդը իր հոգին գրավ է դնում իրեն կործանող՝, բութ ցավ պատճառող սուր զգացողությանց բաղձանքի դիմաց:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Միթե՞ առաջին Նախագահիդ օրինակից փորձ չքաղեցիր, որ շատ գիտելիքը կարող է նաև վնասակար լինել, քանզի իմացությունն ու Իմաստությունը տարբեր բաներ են:
Դեռ որքա՞ն պիտի քաղցր խոստումներով հավատդ սիրաշահեն և չարաշահեն: 
Չին իմաստունը ճիշտ է հարցնում. « Մե՞ծ է արդյոք խոստումի և քծնանքի տարբերությունը»:
Դեռ որքա՞ն պիտի քո իսկ զավակին քո իսկ տալիքը այլին վստահես:
Բա'վ է հնարավորություններդ սնունդ դարձնես հարմարվողականությանդ:
Քո գլխին եկած արհավիրքներից ի՞նչ ես սովորել:                                                                      
Եւ սովորածիդ արդյունքը ո՞րն է:
Քո գլխին իշխան լինել ցանկացող քո մի հատվածը, քո իսկ թշնամուց խաբելու դասը լավ է սովորել:
Բայց միթե՞ անվերջ պիտի կուլ գնաս միևնույն ստին:
Քո Նախնիների Ճշմարտությունը փնտրիր քո ներսում, ոչ թե քեզնից դուրս:
Եւ քո խնամքով Նրան աճեցրու  քո ներաշխարհի ողջ տարածքով մեկ:
Թող Ճշմարտությունը վերստին դառնա քեզ սովորական:
Կարգ: Ա. Աթոյան | Ավելացրել է: ՄՀԷՐ (18-Ապրլ-2011) Դիտումներ: 944 | Վարկանիշ: 0.0/0
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]