// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Բլոգ Ա. Աթոյան

Հինգ տարի առաջ ուսանում էի Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում գործող «Մարդու Էկոլոգիայի Ակադեմիա» կոչվող ուսումնական հաստատությունում:
Դասերից մեկի ժամանակ ռեկտոր Լոբանովը հնչեցրեց ոչ հազվադեպ հանդիպող կարծիք, որ «վայրագ հայրիշխանական արիացիները» զավթեցին մայրիշխանական Հնդկաստանը, և տիրող ներդաշնակ կարգերը գլխիվայր շրջեցին:
Ստիպված եղա նրա խոսքը ընդհատել, որ դա լոկ պիատրովսկի-դյակոնովական տեսակետ է, և որ Արիների մոտ հայրիշխանություն կոչվածը չի եղել:
Նա հարցրեց.
-   Իսկ դու ի՞նչ առնչություն ունես արիացիներին, որ այդպես վստահաբար վկայում ես:
-   Ինչպե՞ս թե, - զարմանք արտահայտեցի ես,- ողջ մոլորակն է մեզ Արի Մարդ(մեն) անվանում:
-   Ի՞նչ է, ուզում ես ասել, որ արիացիների մոտ մայրիշխանությու՞ն է եղել:
-   Ոչ, մայրիշխանություն էլ չի եղել:
-   Այդ դեպքում ի՞նչ, -  տարակուսանքից այլայլված  հարցրեց նա:
-   Արիական Ընտանիքում կարող է տիրել միայն գիտակցությունը:
Ռեկտորը արագ կողմնորոշվողներից էր, և գեղեցիկ անցավ այլ թեմայի:
      Հայ իրականության մեջ քանիցս ներկա եմ եղել իրավիճակի, որ իգական սեռի տարբեր տարիքի ներկայացուցիչներ վկայակոչելով Իսրայել պետության «հաջողությունները», շեշտադրել են եբրայեցոց մայրիշխանական համակարգի վրա:
Չգիտեմ, թե որտեղից են ծագում նման թյուրիմացությունները, և չեմ ուզում իմանալ, դրանց նպատակը: Սակայն մի բան հստակ գիտեմ, որ Իսրայելը կոշտ հայրիշխանական համակարգի վրա է գործում: Եբրայեցի հոգևորականները բացառապես տղամարդիկ են, և նրանց խոսքը առաջնային է, նույնիսկ եթե հակասում է նրանց «թալմուդ» կոչվող, նրանց համար սուրբ գրքին: Եւ նրանց ազգությունը մորով պայմանավորելն էլ չունի կենսաբանական և գաղափարական հիմքեր: Լոկ գաղափարախոսություն, փղշտացիներից տարբերվելու նպատակով:
      Մեր իրականությունում հաճախ է հնչում «հակառակ սեռ»  արտահայտությունը:
Եւ այդ արտահայությունը իսկապես հանդիսանում է գնալով առավել կարծրացող մտածելակերպի բնորոշիչ: Եւ այն հուշում է իր՝, վաղուց արդեն կենցաղային մարտավարության վերածված լինելու կարգավիճակը:
   Արթնացի'ր Հայ Մարդ:
Զարթնե'ք Հայ Կին և Այր:
Այդ ո՞վ և ե՞րբ ձեզ համոզեց, որ «տարբեր»ը անպայման նշանակում է «հակառակ»:
Եւ  ո՞րն  է հանունը հակառակության:
Միթե՞ հակառակվելը այդքան հրապուրիչ է:
Միթե՞  ինքնահաստատումը  անպայման հակադրվելու մեջ է:
Մինչև ե՞րբ պետք է համադրելին հակադրեք:
Մինչև ե՞րբ պետք է ձեր շուրջը ավիրեք, և գանգատվեք ձեզ շրջապատող ավիրածությունից:
Միթե՞ երբևէ  Բանականությունը ձեզ խաբել է:
Միթե՞ ամուր Ընտանիքը ձեր Բանականության հնարավորություններից  անդին է:
Ամրացի'ր Հայ Մարդ Բանականության մեջ:
Եւ ծառան եղիր քո Բանականության, որ չծառայես անբան մտքերին, անմիտ դեմքերին:
Մի ձգտիր սրտանց քեզ ուղղվածը զոռով ստանալ:
Եւ զույգիդ մեջ եղած մարդուն մի կորցրու, որ չփնտրես:
Կարգ: Ա. Աթոյան | Ավելացրել է: ՄՀԷՐ (17-Ապրլ-2011) Դիտումներ: 1008 | Մեկնաբ.: 3 | Վարկանիշ: 0.0/0
Ընդամենը մեկնաբ.: 3
1 lina-slz   (18-Մյս-2011 10:54)
hamadzayn em dzez het, parzapes hakarakvelu tex en toxnum mer txamardik, 4apic shat e mer azgi mot txamardapashtutyun@! dranic el kanayq, irenc 4nshvac zgalov, @ndvzum en! henc txamardik karox en irenc verabrmunqov poxel ayd vi4ak@, gitakcel, vor ete dimacd kin e, 4i nshanakum, vor na qezanic cacr e! poxeq ayd mtacelakerp@!!! da e 4ariqi buyn@))))

2 sargis   (18-Մյս-2011 11:13)
Ցավալի է բայց փաստ,որ այսօր հայ տղամարդկանցից շատերը իրենց ինտելեկտուալ կարողությամբ զիջում են հայ կնոջը,հայ կինը հիմա զարգացած է ժամանակակից ավելի շատ տեղեկացված,իսկ հայ տղամարդկանցից շատերը այդպիսին չեն: Եվ այս զիջող տղամարդը փորձում է ընտանիքում ինքը գլխավոր դերը ստանձնել,իսկ կինը, որ ավելի զարգացած է դա իրեն թույլ չի տալիս,արդյունքում ստացվում է պայքար:Այս տղամարդիկ գիտակցում են,որ կինը ավելի խելացի է,բայց չեն կարող միշտ ընդունել կնոջ հաղթանակը:Իսկ եթե տղամարդը զարգացած լիներ որքան կինը,ապա կհաղթեր բանականությունը:Եկեք նայենք մեր դպրոցներին,համալսարաններին տղաները հետաքրքրում է փողը,մեքենան,գեղեցիկ աղջիկները,գիշերային ակումբները,կազինոնները,իսկ աղջիկների մոտ այդ հետաքրքրությունը համեմատաբար քիչ է,բայց ցավոք այդ այստեղ նույնպես մեծանում է:

3 Այգ   (18-Մյս-2011 14:47)
Յոգայից փոխառված «կարմա» հասկացություն կա, որը թաքնագետները շեղամեկնորեն ներկայացնում էն որպես պատիժ:
Այն բառացի նշանակում է գործունեություն և Յոգայում գործածվում է պատճառահետևանքային կապ իմաստով:
Ամեն ինչ պատճառահետևանքային(կարմա) կապի մեջ է և եթե մեր օրերի հունձքը ախորժելի չէ, ապա անհրաժեշտ է սկսել այլ սերմերի ցանքը:
Եւ եղիցի Գիտակցություն մեր բոլոր գործողություններում, խոսքերում, մտքերում:

Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]