// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Բլոգ Ա. Աթոյան

Վերջերս երիտասարդ ընկերներիցս մեկը մեկ հղում ուղարկեց  համացանցային մի ֆորումից, որտեղ ոմն Դուգին փորձել է փայլել հայոց ավանդույթների իր իմացությամբ:
Նրա զգույշորեն հյուսված մտքերը բավականին լավ են քողարկում ասելիքի իրական նպատակը: Սակայն ասելիքը չի քողարկում նրա թյուրիմացությունը: Սա  թերևս  արդի իրողությունում հաճախ հանդիպող դեպքերից է, երբ ասելիքը թյուրիմացություն է, իսկ ասածը չգիտակցված ճշմարտություն: Եւ  եթե այդ անձնավորությունը զուրկ չլիներ խորիմաստական վերլուծությունից, թերևս գլուխը կրծքին կհակեր իրեն բաժին հասած Ճշմարտության  ամոթալիությունից: 
     Լավ,ընթերցողներիս համբերությունը չըչարաշահեմ: Այդ Դուգինն ասում է, որ հայկական հոգևոր ավանդությունում բացակայում են «մեսսիականություն»ը(փրկչականություն), «էսխատոլոգիզմ»ը(կործանաբանություն) և «աստծո ընտրյալություն»ը: Եւ այնուհետև շեշտում է, որ դրանք բնորոշ են եբրայեցիներին ու ռուս ազգայնականներին:  Հետո ներկայացնելով իր հանդիպումները և ուսումնասիրությունները հայտնում է եզրակացությունը, որ հայերս սեմականների դասին չենք պատկանում,այլ պարզորոշ հաբեթական ենք: 
      Դուգինի մտքի խորամանկ ելևեջները հուշում են իր ով լինելը, և եթե նա հասկանար, թե ինչպիսի ծառայություն է մեզ մատուցում, դժվար թե նման վերլուծությամբ հանդես գար: Մեր և ոչ միայն մեր  մասին թյուրիմացություններ մոգոնողները տգիտության մեջ այնքան են խորացել, որ օրինաչափորեն անցել են իրենք իրենց հերքելուն:
Իրականում նրա նշած երեք «առաքինություններ»ը իսկապես խորթ են Հայի Ոգուն էլ, Հոգուն էլ: 
      Հային հարիր չէ թոշակառուի հոգեբանությունը, քանզի Ժամանակ կոչվող Դիցը ի սկզբանե մեր վկան լինելով, մեզ հնացնելով՝, չի ծերացրել:
Հայը թոշակառու չէ: Այդ պատճառով էլ իր Փրկությունը ինքն է իրականացնում, և այն երևակայությունից չի հայցում: 
Եւ Հայը ունի միայն սեփական վրիպումների հետևանքներից փրկվելու խնդիր:
     Հայի խոհերի համար աշխարհի կործանումն ու կյանքի ավարտը տարբեր բաներ են:
Աշխարհի կործանումը նոր չէ, որ մեկնարկել է:  Փոքր  Մհերը դեռևս Ագռավաքար չէր մտել, երբ կործանումը սկսվել էր: Եւ թերևս անհրաժեշտ էլ լինի, որ Հայը մեղավոր աշխարհի կործանման ավարտը մոտեցնի:
     Իսկ ընտրյալության բարդույթը իրական Հայի Շունչը չի կարող պղծել: 
Հայը ինքնահաստատման խնդիր չունի: 
Այդ պատճառով էլ ինքնավկայության վրա վատնելու ժամանակ չունի:
Բնության մեջ  չկա երևույթ ու սկզբունք, որը դուրս է Արարչի Ընտրությունից:
Արարչի Ընտրության մեջ չկա երևույթ կամ սկզբունք, որը դուրս է Ճշմարտությունից:
Կյանքի բոլոր տեսակներն են Ընտրյալ:
Սակայն ամեն տեսակ ընտրյալ է իր ուրույն դերի համար:
Եւ ամեն տեսակ ազատ է Ընտրություն կատարելու իր տիրույթում:
Ամեն միտք, խոսք և գործ՝,  ընտրություն է:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Վերահաստատվիր քո Ընտրության մեջ:
Կամրջիր անցյալդ ու ապագադ քո Ճշմարիտ ներկայով, և վերգտիր կապդ Հավերժացած Նախնիներիդ հետ:
Անցյալն ունի հետևանք,
Իսկ ապագան էլ պատճառ,
Նրանք հյուսված են իրար
Ներկայի մեջ անաչառ:
Կարգ: Ա. Աթոյան | Ավելացրել է: ՄՀԷՐ (17-Ապրլ-2011) Դիտումներ: 895 | Վարկանիշ: 0.0/0
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]