// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Բլոգ Ա. Աթոյան

Արյունաբանները(հեմոտոլոգ) ասում են, թե կա արյան 4 խումբ: Եւ ներկայացնում են օտարալեզու տերմիններից հյուսված մի բավականին բարդ համակարգ, որը յուրացնել ստանձնողը թերևս հետագայում ժամանակ էլ չի ունենում «խճանկարին» հեռվից նայելու: 
Չլինելով արյունաբան, և չունենալով այդ համակարգը հերքելու չնչին իսկ միտում, օրերից մի օր որոշեցի արյան մասին գաղափար կազմել: Եւ ինձ համար պարզեցի, որ կա արյան ընդամենը երկու տեսակ՝, կայուն և փոփոխական:  Այլ կերպ ասած «ագլյուտինոգեն» կոչվող հակագենից  զերծ և նրանով օժտված:
«Կայուն և փոփոխական» պայմանական բնորոշումները իմն են  և թյուրիմացություններից զերծ մնալու համար չարժե գիտական հղումներ փնտրել:
Կայուն եմ անվանել այն պատճառով, որ այդ կարգը ներկայացնող  կնոջ և տղամարդու միությունից առաջանում է նույնակարգ  սերունդ:
 Մյուս՝, փոփոխական  կարգի արու-իգյան համադրությունից կարող են առաջանալ  II, III, IV հայտնի բնորոշումներով կարգի սերունդներ:
Եթե փոփոխական կարգի ներկայացուցիչները երբևիցե կայուն կարգի հետ խառնում չեն ունեցել, ապա բացառվում է կայուն կարգի սերնդի իհայտ գալը:
    Կառլ Մարքսը, իր հասարակարգային ձևավորման(ֆորմացիոն) տեսությունում նշում է 4 հասարակարգ՝,  համայնական, ստրկատիրական, հողատիրական(ֆեոդալական) և սեփականատիրական(կապիտալիզմ):
Խճանկարին հեռվից նայելու ցանկությունը հանգեցրեց այլ համոզման՝, որ գոյություն են ունեցել և ունեն միայն երկու հասարակարգ Տոհմային և ստրկատիրական:
Առաջինը թերևս դեռ լավ չի մոռացվել, որպես նոր իհայտ գալու համար: Եւ այդ պատճառով ցանկացած զրույց Տոհմայինի մասին մի անգամից բախվում է հասկացողության և հասկանալու ցանկության բացակայությանը:
Երկրորդը՝, ստրկատիրությունը այնքան զարգացում է ապրել, որ դադարել է գիտակցվել ստրուկների կողմից:
Եւ այդ զարգացումը ապրել է 3 փուլ՝, բռնի, ճարահատյալ(ֆեոդալիզմ) և կամավոր(կապիտալիզմ):
Ստրկատերերն էլ զարգացման լավ ցատկ են կատարել, քանզի բռնի ստրկատիրության ժամանակ ստրուկ գնելը ծախսերի հետ էր կապված: Իսկ մեր օրերում նրանց օգնում է պատեհի հոտառությունն ու պոտենցիալ ստրուկների մեջ կամավորական տրամադրություններ առաջացնելուն ուղղված մեծ խոստումները:
     Հասարակագետ տեսաբանները առատախոսն պնդում են, որ եթե հասարակարգը բրգաձև չլինի, ապա անպայման խառնաշփոթ(քաոս) կլինի:
Սակայն Տոհմակարգին ծանոթանալուց հետո խիստ դժվարանում են այնտեղ ցույց տալ խառնաշփոթը: Ու հեռանում են խառնաշփոթը գտնելու և զրույցը շարունակելու  խոստումով: 
Եւ պատահաբար հանդիպելիս պարզվում է, որ ոչ մի կերպ խառնաշփոթ փնտրելու համար չեն կարողանում ժամանակ կորզել, քանզի կարևոր գործերով շատ են զբաղված: 
Այո', ունայնությունը իսկապես դարձել է կարևոր զբաղմունք, լավ սնվելու կարիքները հոգալու համար:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Այդ ե՞րբ հասցրիր լեռնցի լինելդ այնքան մոռանալ, որ որոշեցիր մաս լինել բուրգ կոչված կեղծ լեռներին:
Միթե՞ այդքան հրապուրիչ է շերտավոր հասարակությունում շերտ լինելը, թեկուզ երբևիցե բարձրագույն լինելու հավանականությամբ:
Միթե՞ տափակ լինելը կարող է նաև հաճելի լինել:
Միթե՞ ուսերդ այնքան սովորեցին ոտքերի, որ այլևս անկարող ես երկինքը ուսել:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Նայիր Լեռներիդ, և ավանդական Շուրջպարդ հիշիր:
Եւ  հիշիր անձանց, ում հետ կարող ես ուսընդուս պարել:
Եւ թող դադարի օտարի ոտքը ուսերիդ պարել:
Կարգ: Ա. Աթոյան | Ավելացրել է: ՄՀԷՐ (17-Ապրլ-2011) Դիտումներ: 1067 | Վարկանիշ: 0.0/0
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]