// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Բլոգ Ա. Աթոյան

Ի՞նչ է մարդը, մեղքի արդյո՞ւնք,  մարմի՞ն արդի, թե՞ միտք արդար:
Միթե՞ մարդը իր նմանի ճանապարհին ոստայն հյուսող մի նենգ սարդ է, կամ պճնանքի արդուզարդ է, կյանքի ճահիճ նետված կարթ է, ոգելիցից հյուծված լյարդ է, ծեծ ու ջարդ է, ...:
Միթե՞ մարդը այդքան բարդ է: 
    Ի՞նչ է  մարդը, երկոտանի  կենսատեսա՞կ, ձևակերպու՞մ, թե՞ հոգևոր կայուն արժեք:
Երբ նայում ես մարդկանցից հիասթափվածների քանակին, մտորումներ են առաջանում, թե արդյո՞ք մարդը կայուն որակ է: Երբ դիտարկում ես հիասթափվածների գանգատների նմանությունը, մտորումները հանգեցնում են հարցերի, թե ինչու՞ են մարդիկ մարդկություն փնտրում: Չէ՞ որ փնտրում են չեղածը, կամ կորցրածը:
Իսկ ինչու՞ են  իրենցից դուրս փնտրում: Ներմուծելու՞ համար, թե՞ ընդօրինակելու:
Եւ երբ նայում ես հիասթափվածների  եզրահանգմանը, ապա տեսնում ես, որ նրանք վճռել են այլևս ընդօրինակել իրենց իսկ ճաշակած անմարդկայինը:
     Եւ այդպես,անմարդկայինի  թվաբանական աճ(պրոգրեսսիյա): 
«Հիասթափություն» բառը ինքնին խոսուն է: Այն իր մեջ ներառում է թե թմբիրը, և թե նրանից դուրս վիճակը: Սակայն շատ դեպքերում այդ վիճակը հանգեցնում է մի նոր թմբիրի՝, «ես» ի:
«Ես» ը որպես թմրամիջոց անհամեմատելի և անգերազանցելի է:
Նա անբաժան է մարդուց, ինչպես ստվերը: 
«Ես»ը մարդու Հոգու ստվերն է: Եւ մարմնի և հոգու ստվերների մեծության պատճառները ուղիղ համեմատական են: Որքան բարձր է Լույսը, այնքան չնչին ստվերը:
«Ես» ը բոլոր ժամանակների մարդակերն է, և սնվում է բացառապես մարդով:
 «Ես» ի սնունդը մարդու «Ինքնություն»ն է՝, նրա Ներաշխարհը:
Եւ նա հոշոտում է մարդուն ներսից, առաջացնելով նրա մեջ վախ և  արյան ծարավ:
«Ես» ը գործում է գայթակղությամբ, և մարդուն պատում երեք գրգիռով: Որոնք են «ագահություն» ը, «իշխանության բարդույթ» ը և «սեռական սանձարձակությունը»:
Եւ այդ երեքից կամքը թուլանում, իսկ ինքնությունը թմրապատվում է:
Արթնացի'ր Հայ Մարդ.
Վար ձգիր ուսերիցդ «Ես» ի բեռը, և թոթափիր Ինքնությանդ հետ նրա շփոթը:
Մոռացիր «ես» դ և հիշիր Մենքդ:
Քո ներսում եղած Լույսը բարձրացրու, և թող որ «ես» դ միանա մարմնիդ ստվերի սկզբին:
Որքան ցածր է «ես» ը, այնքան առողջ է մարդը, ամուր բազուկը և թեթև քայլքը:
Այնպես որ վստահ, ոտքերիդ տակ տուր Ինքնությանդ հանդեպ ատամները սուր պահող քո անհատական «սև խոռոչ» ը:
Գիտցիր, որ «ես» իդ «քաղցաբուժությամբ» կլուծես կյանքիդ հարցերը բոլոր:
Եւ վստահ եղիր, որ «ես» ի քաղցից դեռ չի մահացել ոչ մի ԻՆՔՆՈւԹՅՈւՆ:
Կարգ: Ա. Աթոյան | Ավելացրել է: ՄՀԷՐ (17-Ապրլ-2011) Դիտումներ: 922 | Մեկնաբ.: 1 | Վարկանիշ: 0.0/0
Ընդամենը մեկնաբ.: 1
1 arthursaid   (17-Ապրլ-2011 14:28)
Հրաշալի է:

Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]