// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Բլոգ Ա. Աթոյան

Հնդարիները ժամանակը բաժանել են չորս մասի՝, «սկիզբ», «երկրորդ»,«երրորդ», «վերջին» դարաշրջաններով:
Հին հույները այն բաժանել են հինգ մասի՝, «ոսկե», «արծաթի»,  «պղնձի», «պղնձարույրի», «երկաթի» դարաշրջաններով:  Հեսսիոդոս իմաստասերի մոտ «պղնձարույրի» փոխարեն «հերոսների» դարաշրջանն է, որը համապատասխանել է Տրոյական պատերազմի ժամանակներին:
Գիտնականները այն թերևս դեռ վերջնականապես չեն բաժանել, այլ համբերատար թվարկում են: Եւ այդ առումով հաշվել են արդեն «քարի», «պղնձի», «պղնձարույրի» և «երկաթի»  դարաշրջանները: Վստահության շեշտով ակնարկներ են հնչում, որ գիտատեխնիկական առաջընթացը կհանգեցնի ոսկե դարին:
   Սակայն ըստ իս, մարդկությունը ներկայումս ապրում է, և ըստ երևույթին դեռ երկար կապրի թղթե դարում:
Այսօր կյանքի ցանկացած դրսևորում պայմանավորված է թղթով: Իսկ ինչ էլ մնացել է թղթի տիրույթից դուրս, կարելի է համարել որպես ժամանակի քամահրանք:
Մարդ կոչվածը չի էլ նկատում, որ ինքզինքը մարդությունից մեկուսացնում է թղթով: 
Եւ դա դարձել է բնազդ:
Թրթուռը նույնպես բնազդով է առաջնորդվում, երբ իրեն մետաքսաթելով բոժոժում է: Դժվար է իմանալ, թե ինչ է գիտակցում թրթուռը բոժոժվելուց առաջ, սակայն որ հետևանքը թիթեռ է լինելու, բոլորի համար անհերքելի փաստ է:
Բայց ու՞ր կհասցնի մարդուն թղթե բոժոժը:
Դեռ որքա՞ն պիտի մարդը բախվի թղթե պատերին, մեջքին թևեր աճելու սին հույսերով:
Թե՞ նա կտրականապես որոշել է առանց թևերի դուրս չգալ բոժոժից:
Իսկ միգուցե այդ թևերը հոգևոր ե՞ն, և իմ նմանների համար անտեսանելի:
Գուցե դա՞ է պատճառը, որ թուղթ ստանալով մարդ այդպես ցնծում է, իսկ թղթից բաժանվելիս տրտմությունն է համակում խեղճիս: 
Եւ թղթեր ստանալու համար որքա՞ն ջանքեր, ջղեր, դռներ, հերթեր, ժամանակ,պարապ զրույց,...:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Բա'վ է միջոցը նպատակ կարծես:
Դեռ որքա՞ն պիտի թուղթ հավաքես ու քամուն տաս:
Բա'վ է թղթին դրոշմվածը հասկանալով դադարես բնությամբ և ընտրությամբ մտերիմներիդ հասկանալ:
Մինչև ե՞րբ պիտի Կյանքի գույները թղթի վրա փնտրես, և թուղթ չունենալիս դրանք չնկատես: 
Թուղթը կարող է Գործի ավարտից հետո պիտանի լինել: Սակայն չպետք է Գործին սկիզբ լինի,  կամ էլ խոչընդոտ:
Տեղին է ասել. «թղթի բերածը թուղթն էլ կտանի»:
Կարգ: Ա. Աթոյան | Ավելացրել է: ՄՀԷՐ (17-Ապրլ-2011) Դիտումներ: 930 | Վարկանիշ: 0.0/0
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]