// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Բլոգ Ա. Աթոյան

 Աշխարհը զարթնելու փորձեր է անում: 
Աշխարհի զարթոնքի գործընթացը նման է մի ինչ որ «դիսկո ակումբ»ի  կեսօրիական զարթոնքին: Բըժըժած գլխով,  յուրաքանչյուրը նայում է շուրջը, ու փորձում հիշել, թե ինչի՞ց հետո և ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցավ ուրիշի ծոցում, կամ էլ օտարին գիրկը ընդունեց: Փորձում է հիշել, ինչի՞ց է թմրել, դեպի բազմոցը ի՞նքն է եկել, թե՞ քարշ են տվել: Մասնակցությունը այդ մեծ օրգիային ի՞նչ ձև է եղել, և որքա՞ն տևել: Արդյո՞ք ապրել է բավականություն…: 
Հետո հիշողության դավաճանությունից վհատված սկսում է հարցնել մյուս արթնացողներին, որոնք նույն հիմար վիճակում են: Սակայն գտնվում են ոմանք, որոնք սկսում են տեղում «բանահյուսել», ինչով և տպավորություն են գործում, որպես «արտակարգ հիշողության տեր՝, անձնավորություն»: Եւ «տպավորվածները» որոշում են կրկին գալ այդ ակումբ, «հիշողությունը մարզելու» վճռականությամբ:
     Մերօրյա աշխարհակարգերը  մաշվածությունից հատակը պատռված տակառի նման սպառում են իրենց: Եւ պարունակությունը չգիտես ու՞ր է հոսում ու անհետ ներծծվում: 
Սակայն դեռևս պարունակության մակարդակի անկումն է գիտակցվում, և փորձ  արվում  ներմուծումը բազմապատկելու շնորհիվ մակարդակը պահել: Սակայն «թագավորի մերկությունը» արդեն ժողովրդական քննարկումների առարկա է,  որը մարդկային որոշ միավորների արտամղում է ինքնամոռացությունից և հանգեցնում ինքնագիտակցման սկզբնավորման:
Սակայն  ինքնագիտակցումը պարզ լինելով հանդերձ, դյուրիններից չէ, և այն յուրացնելու համար ազնիվ ու անկեղծ ջանքեր են հարկավոր: Եւ այդ ջանքերին ժամանակ է պետք: 
Եւ ժամանակին լուրջ վերաբերմունք: 
Եւ մարդիկ հաճախ են անտեսում վերաբերմունքի այդ լրջությունը, և փորձում ցատկել ժամանակի վրայով: Նրանք չեն գիտակցում, որ ժամանակը կրճատելով, կրճատում են ջանքերը, և համապատասխանաբար՝, ինքնագիտակցումը:
Մարդիկ հաճախ են մարդկայնությունից իրենց նահանջը ժամանակին վերագրում: 
Հաճախ են մարդիկ իրենց իսկ քծնում, թե իբր իրենք մեծ ժամանակի ոտքով են քայլում:
Հաճախ են մարդիկ ժամանակի մեջ անվերջ ուշանում, զի շատ են շտապում:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Թափ տուր գլուխդ ունայնությունից:
Չէ՞ որ Հավերժություն տանող միակ հոսանքը ժամանակն է:
Քո Արի Նախնիք այդ մեծ հոսանքը ընկալում էին ներզգացությամբ, ու չէին չափում:
Եւ ժամանակը չէին մասնատում, չէին վաճառում:
Գիտեին այդ մեծ Գետի հոսանքին առագաստ բացել և թիավարել:
Նրանց Տոհմակարգ կոչվող նավերը չէին խորտակվում այդ հզոր գետի ոլորապտույտում:
Երբեկ էլ ուշ չէ լողալ սովորել:
Եւ անհնար չէ  Տոհմակարգի մեջ վերահաստատվել:
Կարգ: Ա. Աթոյան | Ավելացրել է: ՄՀԷՐ (17-Ապրլ-2011) Դիտումներ: 1041 | Վարկանիշ: 0.0/0
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]