// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Ա. Աթոյան
Ա. Աթոյան | Դիտումներ: 2478 | Ավելացրել է: Այգ | Ամսաթիվ: 18-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)
«Բոլոր չարիքներից արկղում մնաց միայն հույսը»
Հեսիոդոս

Մոտ երկու ամիս առաջ Երևանի ռեստորաններից մեկում կոլեկտիվ խնջույքի էինք: Սեղանը բավականին առատ և գեղեցիկ էր: Խնջույքն էլ կազմակերպված էր հայկական կարգով: Եւ ըստ այդ կարգի, մատուցվող խորովածի տեսքն էլ էր գեղեցիկ: Խորովածի վրայի սոխի առատ գեղեցիկ օղակները նաև անուշ բուրում էին: Սակայն շուտով սոխի բուրմունքից զատ հասանելի դարձավ մեկ այլ, սակայն ոչ բուրմունք: Ըստ երևույթին սոխը երկրորդն էր, որ պետք է խլացներ այդ «ոչ բուրմունք»ը: Առաջինը՝ խորովելը, նույնպես չէր վերացրել հնացած մսի ինքնամատնումը:
Զարմանքով ինձ համար ամրագրեցի(թեթև հարցուփորձով), որ ինձնից բացի դա ոչ ոք չէր զգացել: Կարծեցի՝ միգուցէ ես եմ չափազանց բծախնդիր: Սակայն հետո պարզվեց, որ այդ մսից թունավորվողներ են եղել(բարեբախտաբար ոչ մահացու):
Ուզում եմ պարզաբանել, որ գրչիս նպատակը ամենևին էլ ռեստորանների անբարեխղճությունը մատնացուցելը չէ:
Առյուծների մոտ ընդունված է սնվել ... Կարդալ ավելին »

Ա. Աթոյան | Դիտումներ: 3452 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 18-Մյս-2011 | Մեկնաբանություններ (4)
Ի՞նչ է ՄԱՐԴը, Մեղքի ԱՐԴյո՞ւնք, Մարմի՞ն ԱՐԴի, թե՞ Միտք ԱՐԴար:
Միթե՞ մարդը իր նմանի ճանապարհին ոստայն հյուսող մի նենգ սարդ է, կամ պճնանքի արդուզարդ է, կյանքի ճահիճ նետված կարթ է, ոգելիցից հյուծված լյարդ է, ծեծ ու ջարդ է, ...:
Միթե՞ մարդը այդքան բարդ է: 
Ի՞նչ է մարդը, երկոտանի կենսատեսա՞կ, ձևակերպու՞մ, թե՞ հոգևոր կայուն արժեք:
Երբ նայում ես մարդկանցից հիասթափվածների քանակին, մտորումներ են առաջանում, թե արդյ ... Կարդալ ավելին »

Ա. Աթոյան | Դիտումներ: 2377 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 18-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)
 Հինգ տարի առաջ, Սլավոնա Արիական համաժողովում, ռուս ինգլինգների Գերագույն Քուրմը՝, Պատեր Դի Ալեքսանդրը իր ելույթում հպանցիկ անդրադարձավ հայերի հետ ունեցած մի զրույցի և ասաց, որ հայերը իրենք իրենց մասին ասում են, որ «իսկական հայերը կապուտաչ և կարմրամազ(рыжий) են»: Նիստից հետո մոտեցա նրան, և բացատրեցի, որ, կիսագրագետների խոսքը հիմք ընդունելով հնարավոր չէ բացարձակ Ճշմարտության հասնել:
Մեր զրույցը տևեց մոտ հինգ րոպե, և ավարտվեց ջերմ ձեռքսեղմումով, սակայն դրանից «խարտյաշ» բառի ռուսերեն նշանակությունը չիմացող հայերի թիվը չկրճատվեց:
Սակայն, հիմնական խնդիրը բառի չիմանալը չէ, այլ խոսքում ներդրված միտքը:
Ո՞րն է նպատակը այդ և նման մտքերի: Ավելի «բար ... Կարդալ ավելին »

Ա. Աթոյան | Դիտումներ: 984 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 18-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)
Ռուսները հաճախ են գործածում «հիմարը սեփական սխալների վրա է սովորում, խելոքը՝,  ուրիշների» ասացվածքը: Սակայն  այս «ոսպնյակի» միջով կյանքին նետված հայացքը չի կարողանում խելոքներին գրանցել: Եւ նույնիսկ հիմարների թիվն է սակավ, քանզի սեփական սխալներից փորձ հավաքածներն էլ առանձնապես վիճակագրություն չեն կազմում: Չնայած, միգուցե ասացվածքը վերաբերվում է ինչ որ բան սովորելուն:
Համենայն դեպս, այս ասացվածքում կամ թերի, կամ էլ ժամանակի ընթացքում կրճատված ինչ որ բան կա: Միգուցե այդ ասացվածքը եղել է, կամ պատրաստվում է հասունանալ հետևյալ տարբերակով.
«Իմաստունը սովորում է այլոց սխալներից, խելոքը սեփական, իսկ հիմարը առհասարակ ոչինչ էլ չի սովորում»:

Ա. Աթոյան | Դիտումներ: 1068 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 17-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (3)
Հինգ տարի առաջ ուսանում էի Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում գործող «Մարդու Էկոլոգիայի Ակադեմիա» կոչվող ուսումնական հաստատությունում:
Դասերից մեկի ժամանակ ռեկտոր Լոբանովը հնչեցրեց ոչ հազվադեպ հանդիպող կարծիք, որ «վայրագ հայրիշխանական արիացիները» զավթեցին մայրիշխանական Հնդկաստանը, և տիրող ներդաշնակ կարգերը գլխիվայր շրջեցին:
Ստիպված եղա նրա խոսքը ընդհատել, որ դա լոկ պիատրովսկի-դյակոնովական տեսակետ է, և որ Արիների մոտ հայրիշխանություն կոչվածը չի եղել:
Նա հարցրեց.
-   Իսկ դու ի՞նչ առնչություն ունես արիացիներին, որ այդպես վստահաբար վկայում ես:

Ա. Աթոյան | Դիտումներ: 942 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 17-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)
Վերջերս երիտասարդ ընկերներիցս մեկը մեկ հղում ուղարկեց  համացանցային մի ֆորումից, որտեղ ոմն Դուգին փորձել է փայլել հայոց ավանդույթների իր իմացությամբ:
Նրա զգույշորեն հյուսված մտքերը բավականին լավ են քողարկում ասելիքի իրական նպատակը: Սակայն ասելիքը չի քողարկում նրա թյուրիմացությունը: Սա  թերևս  արդի իրողությունում հաճախ հանդիպող դեպքերից է, երբ ասելիքը թյուրիմացություն է, իսկ ասածը չգիտակցված ճշմարտություն: Եւ  եթե այդ անձնավորությունը զուրկ չլիներ խորիմաստական վերլուծությունից, թերևս գլուխը կրծքին կհակեր իրեն բաժին հասած Ճշմարտության  ամոթալիությունից: 
     Լավ,ընթերցողներիս համբերությունը չըչարաշահեմ: Այդ Դուգինն ասում է, որ հայկական հոգևոր ավանդությունում ... Կարդալ ավելին »

Ա. Աթոյան | Դիտումներ: 1098 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 17-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)
Արյունաբանները(հեմոտոլոգ) ասում են, թե կա արյան 4 խումբ: Եւ ներկայացնում են օտարալեզու տերմիններից հյուսված մի բավականին բարդ համակարգ, որը յուրացնել ստանձնողը թերևս հետագայում ժամանակ էլ չի ունենում «խճանկարին» հեռվից նայելու: 
Չլինելով արյունաբան, և չունենալով այդ համակարգը հերքելու չնչին իսկ միտում, օրերից մի օր որոշեցի արյան մասին գաղափար կազմել: Եւ ինձ համար պարզեցի, որ կա արյան ընդամենը երկու տեսակ՝, կայուն և փոփոխական:  Այլ կերպ ասած «ագլյուտինոգեն» կոչվող հակագենից  զերծ և նրանով օժտված:
«Կայուն և փոփոխական» պայմանական բնորոշումները իմն են  և թյուրիմացություններից զերծ մնալու համար չարժե գիտական հղումներ փնտրել:

Ա. Աթոյան | Դիտումներ: 972 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 17-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (1)
Ի՞նչ է մարդը, մեղքի արդյո՞ւնք,  մարմի՞ն արդի, թե՞ միտք արդար:
Միթե՞ մարդը իր նմանի ճանապարհին ոստայն հյուսող մի նենգ սարդ է, կամ պճնանքի արդուզարդ է, կյանքի ճահիճ նետված կարթ է, ոգելիցից հյուծված լյարդ է, ծեծ ու ջարդ է, ...:
Միթե՞ մարդը այդքան բարդ է: 
    Ի՞նչ է  մարդը, երկոտանի  կենսատեսա՞կ, ձևակերպու՞մ, թե՞ հոգևոր կայուն արժեք:
Երբ նայում ես մարդկանցից հիասթափվածների քանակին, մտորումներ են առաջանում, թե արդյո՞ք մարդը կայուն որակ է: Երբ դիտարկում ես հիասթափվածների գանգատների նմանությունը, մտորումները հանգեցնում են հարցերի, թե ինչու՞ են մարդիկ մարդկութ ... Կարդալ ավելին »

Ա. Աթոյան | Դիտումներ: 972 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 17-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)
Հնդարիները ժամանակը բաժանել են չորս մասի՝, «սկիզբ», «երկրորդ»,«երրորդ», «վերջին» դարաշրջաններով:
Հին հույները այն բաժանել են հինգ մասի՝, «ոսկե», «արծաթի»,  «պղնձի», «պղնձարույրի», «երկաթի» դարաշրջաններով:  Հեսսիոդոս իմաստասերի մոտ «պղնձարույրի» փոխարեն «հերոսների» դարաշրջանն է, որը համապատասխանել է Տրոյական պատերազմի ժամանակներին:
Գիտնականները այն թերևս դեռ վերջնականապես չեն բաժանել, այլ համբերատար թվարկում են: Եւ այդ առումով հաշվել են արդեն «քարի», «պղնձի», «պղնձարույրի» և «երկաթի»  դարաշրջանները: Վստահության շեշտով ակնարկներ են հնչում, որ գիտատեխնիկական առաջընթացը կհանգեցնի ոսկե դարին:
   Սակայն ըստ իս, մարդկությունը ն ... Կարդալ ավելին »

Ա. Աթոյան | Դիտումներ: 1008 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 17-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)
 Աշխարհը զարթնելու փորձեր է անում: 
Աշխարհի զարթոնքի գործընթացը նման է մի ինչ որ «դիսկո ակումբ»ի  կեսօրիական զարթոնքին: Բըժըժած գլխով,  յուրաքանչյուրը նայում է շուրջը, ու փորձում հիշել, թե ինչի՞ց հետո և ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցավ ուրիշի ծոցում, կամ էլ օտարին գիրկը ընդունեց: Փորձում է հիշել, ինչի՞ց է թմրել, դեպի բազմոցը ի՞նքն է եկել, թե՞ քարշ են տվել: Մասնակցությունը այդ մեծ օրգիային ի՞նչ ձև է եղել, և որքա՞ն տևել: Արդյո՞ք ապրել է բավականություն…: 
Հետո հիշողության դավաճանությունից վհատված սկսում է հարցնել մյուս արթնացողներին, որոնք նույն հիմար վիճակում են: Սակայն գտնվում են ոմանք, որոնք սկսում են տեղում «բանահյուսել», ինչով և տպավորություն են գործում, որպես «արտակարգ հիշողու ... Կարդալ ավելին »